Ս․թ․ հունիսի 26-ին մեկնարկեց բակալավրի կրթական ծրագրերի մշտադիտարկման խմբերի համար ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կազմակերպած խորհրդատվությունների վերջին շաբաթը:

Ամբողջ շաբաթվա ընթացքում ՈԱ կենտրոնը հանդիպումներ անցկացրեց չորս ֆակուլտետների (Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Միջազգային հարաբերությունների, Պատմության, Աշխարհագրության և երկրաբանության) բակալավրի տասնյոթ կրթական ծրագրերի և մեկ կենտրոնի (մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն) կրթական ծրագրի մշտադիտարկման խմբերի հետ:

Այսպիսով՝ ավարտվեց շուրջ մեկ ամիս տևած հանդիպումների շարքը, որով ՈԱ կենտրոնը նպատակ ուներ նպաստելու կրթության որակի զարգացման գործընթացի ավելի արագ և արդյունավետ իրականացմանը: Խորհրդատվություններին մասնակցեցին բակալավրի հիսուներկու կրթական ծրագրերի մշտադիտարկման խմբեր:
Մշտադիտարկման հետ կապված ցանկացած հարցի դեպքում խմբերի անդամները կարող են դիմել ՈԱ կենտրոն և ստանալ հավելյալ խորհրդատվություն:
Նմանօրինակ հանդիպումները լինելու են շարունակական: