Дата
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի գիտական խումբն ուսումնասիրում է «Ժամանակակից էկոլոգիապես առավել անվտանգ կենցաղային քիմիական միջոցների, տեխնիկական սպասարկման միջոցների արդյունավետ արտադրական տեխնոլոգիաների մշակում և ներդնում» գիտական թեման: Ծրագրի ընդհանուր տևողությունը երկու տարի է:
Այն իրականցվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և ԵՊՀ գործընկեր «Յունիքիմ» ՍՊԸ-ի ֆինանսավորմամբ: