Тип:
Магистр
Профессия:
056802.03.7 - Ֆինանսական մաթեմատիկա
Специализация:
056802.03.7 - Ֆինանսական մաթեմատիկա
Присвоенная квалификация:
Ֆինանսական մաթեմատիկայի մագիստրոս
Учебный год программы:
2023/2024
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ (ԵՊՀ գիտական խորհրդի 2022թ. մայիսի 26-ի N 9/2 որոշում):
ՀՀ պետական և հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները կարող են դիմել։

2. Цели (назначение)
պատրաստել ֆինանսական ոլորտում աշխատող մաթեմատիկոսների՝ ֆինանսական վերլուծաբաններ, ակտուարներ, ֆինանսական գործիքների ծրագրավորողներ, ֆինանսական հոսքերի կառավարիչներ, որոնք կարող են աշխատել ներդրումային, հեջինգային, բանկային և այլ ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատություններում:
3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնել ֆինանսական մոդելավորման մեթոդները և ներդրումային գործունեության ասպեկտները,
- ներկայացնել ներդրումային պորտֆելի կառուցման և կառավարման հիմունքները, կիրառել ֆինանսական ածանցյալ գործիքները և սկզբունքները ներդրումային պորտֆելի կառուցման մեջ,
- դասակարգել ֆինանսական տարբեր գործիքներ՝ մատնանշելով դրանց կիրառության ոլորտները և նպատակահարմարությունը,
- ներկայացնել քանակական, վիճակագրական և էկոնոմետրիկական հիմնական մեթոդներն ու մոդելները, որոնք օգտագործվում են ֆինանսական վերլուծությունների, ռիսկերի կառավարման և հեջավորման, որոշումների կայացման նպատակով։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- նախագծել ընդունվելիք որոշումների հնարավոր տարբերակները` ֆինանսական գործիքների և արդի քանակական և վիճակագրական մեթոդների կիրառմամբ,
- օգտագործել ֆինանսական ածանցյալները ակտուարական գործընթացում, մեկնաբանել կորպորատիվ կառավարման առանձնահատկությունները, բացահայտել դրանց կիրառման հնարավորությունները,
- օգտագործել մասնագիտացված ծրագրային փաթեթներ (Matlab, MS Excel, Eviews, Phyton, R) գործնական խնդիրների լուծման նպատակով,
- մշակել ֆինասկան մոդելներ՝ կոնկրետ իրավիճակային խնդիրների լուծման համար,
- կիրառել ֆինանսների, ֆինանսական շուկաների և դրանց գործիքակազմի վերաբերյալ ստացած գիտելիքները գործնական խնդիրների ձևակերպման և լուծման նպատակներով:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- աշխատել տվյալների մեծ բազաների հետ, դրանց օգնությամբ իրականացնել ազդեցությունների գնահատումներ, վերլուծություններ և կանխատեսումներ,
- աշխատել թիմում, կատարել վերլուծական աշխատանք,
- շարունակաբար փոփոխվող ֆինանսական և տնտեսական միջավայրի պայմաններում՝ փնտրել ադեկվատ լուծումներ, ինչը հնարավորություն կտա որոշումներ ընդունել անորոշության պարագայում,
- օգտվել մասնագիտական գրականությունից (այդ թվում՝ օտարալեզու):
4. Способ оценки
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:
Յուրաքանչյուր դասընթացի գնահատման բաղադրիչները կրթական մասնագրում, իսկ բաղադրիչի կշիռը վերջնական գնահատականում որոշում է դասախոսը՝ համաձայնեցնելով ամբիոնի հետ։

5. Возможности будущей карьеры выпускников
Շրջանավարտները կարող են մասնագիտական աշխատանք իրականացնել՝
ֆինանսական կազմակերպություններում՝
առևտրային բանկերում,
վարկային կազմակերպություններում,
ներդրումային ընկերություններում,
FinTech կազմակերպություններում,
ապահովագրական ընկերություններում,
կենսաթոշակային հիմնադրամներում,
ոչ ֆինանսական կազմակերպություններում՝
«Օհանյան բրենդի կոմպանի» ՓԲԸ-ում,
«Սիլ կապիտալ քոնսթրաքշն» ՓԲԸ-ում,
«Բեթ քոնսթրաքթ» բուքմեյքերական ընկերությունում,
պետական համակարգի հաստատություններում՝
ՀՀ կենտրոնական բանկում,
ՀՀ ֆինանսների նախարարությունում,
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում,
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում:

6. Ресурсы и формы для поддержки обучения
Տպագիր, էլեկտրոնային, համացանցային գրականություն, համակարգչային սենյակներ։
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
1.ՀՀ որակավորումների ազգային շրջանակ, հաստատված ՀՀ կառավարության 2016թ., հուլիսի 7-ի N 714-Ն որոշմամբ:
2.«Մաթեմատիկա» որակավորումների ոլորտային շրջանակ, 2022թ.:
Օգտագործվել են Մոսկվայի և Լոնդոնի պետական համալսարանների, Քեմբրիջի, Մանչեսթերի, Ցյուրիխի, Քոլամբիայի համալսարանների մագիստրատուրայի ֆինանսական մաթեմատիկայի կրթական ծրագրերը։

8. Требования к академическому персоналу
Ունենալ մագիստրոսի կրթական աստիճան և/կամ գիտական աստիճան համապատասխան բնագավառում։ Տիրապետել ուսուցման ժամանակակից մեթոդներին և գործիքներին: Խստորեն հետևել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի «Բարեվարքության (Էթիկայի) կանոնագրքի» պահանջներին: