Физика ядерных реакторов
Программа бакалавриата
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է՝ համաձայն ՀՀ Կառավարության հաստատած «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերի) կարգի:
Ընդունվելու համար դիմորդը հանձնում է մրցութային երկու քննություն հետևյալ առարկաներից՝ «Մաթեմատիկա» (գրավոր) և «Ֆիզիկա» (գրավոր):
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել միջուկային ֆիզիկայի, ատոմային էներգետիկայի և արագացուցչային տեխնիկայի, ինչպես նաև միջուկային բժշկության մասին գիտելիք և իմացություն, ներկայացնել փորձարարական միջուկային ֆիզիկայի և ատոմային էներգետիկայի բնագավառներում ուսումնասիրվող պրոցեսների մոդելավորման վերաբերյալ գիտելիք և իմացություն, ինչպես նաև գործնական կարողություններ, ուսանողի մեջ ձևավորել ոլորտին առնչվող տեղեկություններ ստանալու, համակարգելու և վերլուծելու ունակություն:
Առավելությունները
Կրթական ծրագիրը ԵՊՀ-ում երկար տարիների ընթացքում հաջողությամբ գործած «Միջուկային ֆիզիկա» (ռեակտորների ֆիզիկա) ծրագրի շարունակությունն է: «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» կրթական ծրագիրը միակն է ՀՀ-ում, որը պատրաստում է ֆիզիկոսներ միջուկային ֆիզիկայի բնագավառում։
Կարիերայի հնարավորությունները
«Միջուկային ռեակտորների ֆիզիկա» ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու միջուկային ֆիզիկայի և ատոմային էներգետիկայի ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների ձեռնարկություններում` զբաղեցնելով տվյալ ձեռնարկության հաստիքացուցակով գործող համապատասխան պաշտոններ, հիմնարար և կիրառական հետազոտություններ իրականացնող ինստիտուտներում որպես փորձարարական հետազոտություններ կատարող մասնագետ, ֆիզիկական պրոցեսների մոդելավորման ոլորտում հետազոտություններ կատարող մասնագետ, փորձարարական հետազոտությունների արդյունքների մշակմամբ զբաղվող գիտաշխատող, Ատոմային էներգետիկայի ոլորտի այլ ձեռնարկություններում:
Հնարավոր աշխատավայրերն են ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնը, CANDLE հետազոտական կենտրոնը, «Ա. Ի. Ալիխանյանի անվան Հայաստանի ազգային լաբորատորիա» հիմնադրամը, «Հայատոմ» փակ բաժնետիրական ընկերություն գիտահետազոտական կենտրոնը, Հայկական ատոմային էլեկտրակայանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, հիմնարար և կիրառական հետազոտություններ իրականացնող պետական և մասնավոր այլ ձեռնարկություններ, բնական գիտությունների ուղղվածությամբ ավագ դպրոցներ: