Тип:
Магистр
Профессия:
055102.01.7 - Ռադիոֆիզիկա
Специализация:
055102.01.7 - Ռադիոֆիզիկա
Присвоенная квалификация:
ֆիզիկայի մագիստրոս
Учебный год программы:
2023/2024
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
«Ռադիոֆիզիկա» ծրագրով մագիստրատուրայի ընդունելությունը կազմակերպվում է ըստ ԵՊՀ առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2022/2023 ոստարվա ընդունելության կանոնակարգերի՝ հաստատված ԵՊՀ գիտական խորհրդի 2022 թ. մայիսի 26-ի նիստի № 9/2 որոշմամբ:
2. Цели (назначение)
Ծրագրի նպատակն է.
1. պատրաստել ռադիոֆիզիկայի բնագավառներում արդի գիտության նվաճումները յուրացրած որակյալ կադրեր՝ ունակ ըմբռնելու դրանց զարգացման հեռանկարները,
2. տալ իմացություն միկրոալիքային և ՏՀց տիրույթում ֆիզիկական խնդիրների համակարգչային մեդելավորման և նախագծման սկզբունքների և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև ամբողջական նախագծերի իրականացման ունակություններ:

3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- տարբերակել և համակարգել ԳԲՀ տիրույթի հիմնական հաճախային տիրույթներն ու ստանդարտները և դրանց նշանակությունը քաղաքացիական և ռազմական նպատակերի տեսանկյունից,
- հասկանալ ենթամիլիմետրային, տերահերցային և օպտիկական տիրույթներում էլեկտրամագնիսական ալիքների գեներացման, տարածման և դետեկտման առանձնահատկությունները, հիմնախնդիրները, կտիրապետի դրանց լուծման ուղիներին,
- ներկայացնել հիմնական կոմպոզիտային և անիզոտրոպ հաղորդականությամբ նյութերի տեսակներն ու առանձնահատկությունները միկրալիքային և ՏՀց տիրույթներում և նրանցում ընթացող ֆիզիկական ու քիմիական երևույթների առանձնահատկությունները,
- բացատրել նյութի հետ սպեկտրի մետրային, սանտիմետրային և միլիմետրային տիրույթներում էլեկտրամագնիսական ալիքների փոխազդեցության առանձնահատկություններին և գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառներում դրանց կիրառման հնարավորություններին,
- ներկայացնել հեռազննման և հեռակառավարման ռադիոէլեկտրոնային սարքերի աշխատանքի սկզբունքները
- ներկայացնել կապի ժամանակակից համակարգերում օգտագործվող և նախատեսվող պրոտոկոլները և ալգորիթմները,
- դասակարգել ինֆորմացիայի մշակման և հաղորդման տեսական հիմունքները, կոդավորման և մոդուլման եղանակները,
- ներկայացնել նանոմետրական չափերում ալիքի տեղայինացման և կառավարման հիմնական սկզբունքները,
- նկարագրել ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների զարգացման հեռանկարները,
- ներկայացնել լայն դասի անտենաների աշխատանքի սկզբունքը և բնութագրող պարամետրերը,
- Գործնական մասնագիտական կարողություններ
- աշխատել ռադիոհաճախային տիրույթում հեռազննումն ու հեռակառավարումն իրականացնող սարքերի հետ գիտենալով դրանց գործողության սկզբունքները,
- կիրառել գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում էլեկտրամագնիսական ալիքների տերահերցային տիրույթում գործող սարքերը, գիտանալով դրանց աշխատանքն ապահովող ֆիզիկական սկզբունքները,
- աշխատել գիտության, արտադրության, անվտանգության ու ռազմական ոլորտներում կիրառվող ժամակակից ռադիոֆիզիկական սարքերի հետ,
- տիրապետել ռադիոֆիզիկական խնդիրների համակարգչային նմանակման ժամանակակից համակարգչային ծրագրերին,
- կիրառել համակարգչային մոդելավորման և նմանակման ծրագրային փաթեթները ԳԲՀ տիրույթի սարքերի արդիական հանգույցների (ալիքատարներ, ռեզոնատորներ, ֆիլտրեր և այլն) նախագծման և պահանջվող պարամետրերի ապահովման հարցերում,
- իրականացնել նախագծային սարքերում փոխհամաձայնության և համատեղելիության գնահատում,
- կիրառելու ազդանշանների մշակման թվային մեթոդները կապի համակարգում ազդանշանի անխափան ընդունման նպատակով. գնահատելու տրված կապի համակարգի թողունակությունը, ակնկալվող որակի մակարդակը (ԲER-ի գնահատում).
- օգտագործել նանոմասշտաբային համակարգերի էլեկտրմագնիսական, միկրոմեխանիկական և օպտիկական հատկությունների մասին գիտելիքները էլեկտրաֆիզիկական, էլեկտրաքիմիական, կենսաբանական գործընթացներում տեխնոլոգիական բնույթի սահմանափակումների գնահատման և նոր մեխանիզմների մոդելավորման համար:
- թվարկել ոչ գծային և պարամետրական համակարգերի միջոցով իրականացվող հիմնական գործընթացները,
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օտար լեզվով ընդհանուր և մասնագիտական բառապաշարի իմացություն այն ծավալով, որն անհրաժեշտ է մասնագիտական բնույթի հաղորդակցում իրականացնելու, ինչպես նաև տեքստերի ընթերցման և թարգմանության համար,
- օտար լեզվով կազմել հստակ, լավ կառուցված տեքստ մասնագիտական թեմայի վերաբերյալ, նկարագրել իր փորձն ու իրադարձություններ, ներկայացնել սեփական կարծիքների և նպատակների հիմնավորումները:
- ժամանակակից գիտական հետազոտությունների կատարման և ձևակերպման հիմնական սկզբունքներ և մեթոդներ
- օգտվելով ինֆորմացիայի ժամանակակից աղբյուրներից (տպագիր և առցանց գրականություն) դասակարգել և վերլուծել տեղեկատվություն՝ գործնական խնդիրներ ձևակերպելու և գործնական լուծումներ առաջարկելու համար,
- վերլուծել և ներկայացնել գիտական հետազոտությունների արդյունքները, պատրաստել զեկուցումներ, և վարել գիտական սեմինարներ,
- ուղղորդվել մասնագիտական էթիկայի կանոներով
4. Способ оценки
Գնահատումն իրականացվում է ըստ ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի: Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. սուգարքային:
Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները ընտրում է դասավանդող դասախոսը՝ ելնելով դասընթացի դասավանդման, ուսումնառության ձևերից ու ակնկալվող կրթական վերջնարդյունքների բնույթից, և հաստատում է ամբիոնը: Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում:

5. Возможности будущей карьеры выпускников
Շրջանավարտները կարող են աշխատել ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, ֆիզիկական հետազոտությունների, Երևանի ֆիզիկայի ինստիտուտներում, ՀՀ ՏՏ ոլորտի և սարքերի նախագծման ձեռնարկություններում և այդ ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների գրեթե բոլոր մասնաճյուղերում:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսանողներին հասանելի են տպագիր դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, էլեկտրոնային դասախոսություններ, համացանցային նյութեր:
Դասավանդման ձևերը՝ սովորական լսարանային և էլեկտրոնային գրատախտակների օգնությամբ, լաբորատոր սարքավորումնեով, ինչպես նաև ինտերակտիվ (ներառյալ առցանց) դասավանդման տարբերակներ:
Դասավանդման ձևերը՝ սովորական լսարանային և էլեկտրոնային գրատախտակների օգնությամբ, լաբորատոր սարքավորումնեով, ինչպես նաև ինտերակտիվ (ներառյալ առցանց) դասավանդման տարբերակներ:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Ծրագիրը մշակելիս հիմք են ընդունվել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը, ինչպես նաև ԵՊՀ գիտական խորհրդի 07.07.2016թ.-ի N8 նիստում հաստատված ԵՊՀ մագիստրոսական կրթական ծրագրի կաուցվածքը և բովանդակությունը:
Համեմատվել և հաշվի են առնվել արտասահմանյան (The National Centre for Radio Astrophysics (NCRA-TIFR): , Delft University of Thechnology: , National Research Tomsk State University: , Tusur University: , Taras Shevchenko National University of Kyiv: ) մագիստրոսական ծրագրերի նմանատիպ կրթական չափորոշիչները և առարկայական հենանիշերը:

8. Требования к академическому персоналу
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· առարկայական ուսումնական պլանին համահունչ դասընթացի ծրագիր կազմելու հմտություն,
· տվյալ առարկայի առանձնահատկությամբ պայմանավորված դասավանդման մեթոդիկայի և ինտերակտիվ մեթոդների իմացություն,
· ուսանողների հետազոտական աշխատանքների ղեկավարման կարողություն
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· մասնագիտական հետազոտությունների իրականացման հմտություն,
Հաղորդակցման
· լսարանի հետ գրավոր և բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· բազային համակարգչային ծրագրերի (Word, Excel, Power-Point) կիրառման հմտություններ,
· ժամանակակից գիտական շտեմարաններից (web of science, Scopus և այլն) օգտվելու հմտություն,
· մասնագիտական ծրագրային փաթեթներից օգտվելու հմտություն
Մասնագիտական կարողություններ
· Գիտատեխնիկական միջազգային զարգացումների և տեղեկատվության մասնագիտական վերլուծության և գնահատման կարողություն,
· հրապարակային և հանրամատչելի ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
· մասնագիտության իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու և իրականացնելու կարողություն,
· մասնագիտության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողների շրջանում թիրախային խմբեր առանձնացնելու և դրանց հետ աշխատելու կարողություն,
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ իրականացնելու փորձ,
Այլ կարողություններ
հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն