Ս.թ. նոյեմբերի 6-15-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ վոլեյբոլի միջբուհական առաջնությունը:
Աղջիկների մրցաշարին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ վոլեյբոլի՝ աղջիկների թիմերը:

Թեժ մրցապայքարում ցուցադրելով գեղեցիկ խաղ և գերազանցելով մրցակիցներին՝ ԵՊՀ հավաքական թիմը գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը:
Նշենք, որ հավաքական թիմի մարզիչն է ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս Կարեն Շահբազյանը:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր նվաճումներ: