Языковая культура международного делового общения
Магистерская программа
О программе
Ընդունելության պահանջները
Առկա ուսուցմամբ և 1,5 տարի տևողությամբ «Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ» մագիստրոսական ծրագրի ընդունելությունը կատարվում է բանավոր քննությամբ՝ ամբիոնի կազմված հարցաշարով։
Ծրագրի նպատակը
«Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ» մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել մարքեթինգային հաղորդակցության ոլորտի մասնագետներ, որոնք կունենան տեսական և գործնական խոր գիտելիքներ միջմշակութային գործարար հաղորդակցության ոլորտում և ունակ կլինեն անգլերենով գրավոր և բանավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները գործնականում կիրառելու գովազդային բնույթի տեղեկատվություն կազմելիս:
Առավելությունները
Ծրագրի շրջանավարտները կտիրապետեն անգլերենը՝ որպես գլոբալ հաղորդակցման միջոց կիրառող տարբեր լեզվամշակույթներին բնորոշ աշխարհընկալման առանձնահատկություններին։ Նրանք կկարողանան արդյունավետ կիրառել իրենց գիտելիքը համապատասխան հաղորդակցական իրադրություններում՝ բանակցային գործընթացներ, գործարար նամակագրություններ, գովազդային դիսկուրս, ապրանքի կամ ծառայության բրենդինգի ներկայացում և այլն:
Մագիստրոսական ծրագրի շրջանակում նախատեսված է մասնագիտական պրակտիկա ՏՏ կազմակերպություններում, բանկերում և ԶԼՄ գովազդի բաժիններում:
Կարիերայի հնարավորությունները
«Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու հետևյալ ձեռնարկություններում և կազմակերպություններում.
- տարբեր նախարարությունների միջազգային բաժիններ,
- բանկեր,
- միջպետական համատեղ ձեռնարկություններ և միջազգային կազմակերպություններ,
- գովազդային և PR ոլորտում գործող պետական և մասնավոր ձեռնարկություններ և գործակալություններ,
- դեսպանատներ,
- մարքեթինգի և գովազդի բաժիններ,
- խոշոր առևտրային ցանցեր,
- ապրանք ներմուծող և արտահանող ընկերություններ և կազմակերպություններ,
- PR և մարդկային ռեսուրսների կառավարման բաժիններ,
- ԶԼՄ գովազդի բաժիններ,
- համացանցային մարքեթինգի և գովազդի բաժիններ,
- տեղեկատվական և ֆոտոմամուլային գործակալություններ,
- գովազդային (մարքեթինգային) հաղորդակցության գործակալություններ։
Վերոնշյալ ոլորտներում նրանք կարող են աշխատել որպես՝
- հաղորդակցության մասնագետ,
- հաղորդակցության կառավարման ոլորտի մենեջեր,
- գովազդային հաղորդակցության բաժնի մասնագետ,
- պրոյեկտ մենեջեր,
- քոնթենթ մենեջեր,
- վիզուալ հաղորդակցման և բրենդինգի մասնագետ,
- բիզնեսի զարգացման գործակալ,
- PR և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ:
Контакты
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոն
(+374 60) 710 562
lcc.ysu@gmail.com