ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի գլխավորությամբ առաջին կուրսի ուսանողներն այցելեցին ՀՀ Ծաղկաձոր քաղաքում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարան՝ ծանոթանալու հայ մեծանուն արևելագետ Հովսեփ Օրբելու ժառանգությանն ու գործունեությանը։
Այցի շրջանակում պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն ուսանողներին ներկայացրեց դասախոսություն՝ նվիրված Հ․ Օրբելու գիտական և հանրային գործունեությանը, իսկ դոցենտ Վարուժան Գեղամյանը նրանց պատմեց Սանկտ Պետերբուրգի հանրային կյանքում և արևելագիտության ոլորտում Հ․ Օրբելու ունեցած դերակատարության մասին։
Նշենք, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողների ճանաչողական այցն Օրբելի եղբայրների տուն-թանգարան համընկավ Ուսանողների միջազգային օրվա հետ։ Ուսանողներն այցելեցին նաև «Գրողների ստեղծագործական տուն», Կեչառիսի վանական համալիր։