
Գազպրոմ Արմենիայի ուսումնա-սպորտային համալիրի 7-րդ դասարանի աշակերտները ճանաչողական այցով ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում էին։
Այցի շրջանակում նրանք ծանոթացան մտածողության տրամաբանական հնարքներին, ճիշտ մտակառուցվածքներ և եզրահանգումներ կատարելու տեխնիկային, ինչպես նաև տրամաբանական մտածողության ընձեռած լայն հնարավորություններին։ Ուսանողների նախաձեռնությամբ աշակերտներին ներկայացվեց «Ինչո՞ւ ընտրել «Փիլիսոփայություն» մասնագիտությունը» խորագրով սահիկաշարը, իսկ աշակերտներն իրենց հերթին ներկայացրին հետաքրքրաշարժ սահիկաշարեր և զվարճալի տեսանյութեր «Տրամաբանություն» դասընթացի շրջանակում։