ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ս․թ․ մայիսի 15-ին և մայիսի 17-ին անցկացվեց Անձի հոգեբանության ամբիոնի «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» և «Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա» մագիստրոսական կրթական ծրագրերի 2022-2024 թթ․ ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը։

Մագիստրոսական թեզերի թեմաներն արդիական էին՝ հիմնված ամբիոնի գիտական ուղղությունների վրա, և արտացոլում էին անձի զարգացման, տոկունության, բարեկեցության, կյանքով բավարարվածության, արժեքային կողմնորոշումների, սոցիալ-հոգեբանական հարմարման հիմնահարցերը։
Շնորհավորում ենք կրթական ծրագրերի ղեկավարներին, մագիստրոսական թեզերի ղեկավարներին և շրջանավարտներին՝ թեզերի հաջող պաշտպանության առթիվ։