Тип:
Магистр
Профессия:
101501.07.7 - Զբոսաշրջություն
Специализация:
101501.07.7 - Կրոնական զբոսաշրջություն
Учебный год программы:
2025/2026
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
Общеобразовательный модуль
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
0309 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում-4 | 3 |
1-ին` աշնանային կիսամյակ
30 ժամ գործնական
2 ժամ/շաբ
Обязательный
2301/Մ01
1. Цель курса
· փոխանցել ուսանողներին գիտելիքներ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ և ՏՏ հիմնական կիրառություններից օգտվելու հմտությունները,
սովորեցնել կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում: 2. Результаты обучения по программе
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
ü գրագետ մշակել գրաֆիկական օբյեկտներով և աղյուսակներով հագեցած հոդվածները և այլ փաստաթղթերը, ü աշխատել էլեկտրոնային աղյուսակների հետ, կազմել դիագրամներ և գրաֆիկներ, կատարել հաշվարկներ, ü նախագծել և ստեղծել տվյալների բազա, հարցումներ, հաշվետվություններ, ü ստեղծել անիմացիոն ներկայացումներ, ü կիրառել կիբերանվտանգության հիմնական մոտեցումները, ü մշակել գրաֆիկական օբյեկտները, կատարել պարզ ֆոտոմոնտաժ, ü իրականացնել նախագծի կառավարումը՝ կիրառելով ժամանակակաից ՏՏ միջոցները, ü օգտագործել ժամանակակից էլ. փաստաթղթաշրջանառության համակարգերը, հասկանալ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գաղափարը: 3. Описание
· փոխանցել ուսանողներին գիտելիքներ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ և ՏՏ հիմնական կիրառություններից օգտվելու հմտությունները,
սովորեցնել կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում: 4. Стили и методы преподавания и обучения
1. Դասերն անցկացվում են համակարգչային լսարանում:
2. Ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլէկտրոնային տեսքով: 3. Ընթացիկ և եզրափակիչ ստուգումները անցկացվում են համակարգչի միջոցով: 5. Методы и критерии оценки
Ստուգարքն անցկացվում է elearning.ysu.am համակարգում տեղադրված առցանց թեստի հիման վրա` 20 միավոր առավելագույն արժեքով: Ստուգարքը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 10 միավոր:
6. Список основной литературы
7. Основная часть курса
Բաժին 1. Փաստաթղթերի ստեղծման և մշակման տեխնոլոգիաներ:
Բաժին 2. Տվյալների վերլուծության տեխնոլոգիաներ - տվյալների տիպեր, հասցեներ, ֆունկցիաներ, աղյուսակներ, դիագրամներ, գրաֆիկներ: Բաժին 3. Տվյալների բազաներ - տվյալների բազաների նախագծում և ստեղծում, հարցումներ, հաշվետվություններ: Բաժին 4. Ներկայացման մուլտիմեդիա տեխնոլոգիաներ - ստեղծում և ցուցադրում: Բաժին 5. Կիբերանվտանգություն: Բաժին 6. Համակարգչային գրաֆիկա: Բաժին 7. Ժամանակակից ՏՏ և դրանց հնարավորությունների կիրառումը տարբեր ոլորտներում /նախագծի կառավարում, էլ. փաստաթղթաշրջանառություն, արհեստական բանականություն/: |
||
2104 | Ձեռնարկատիրություն | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30 ժամ դասխոսություն
2 ժամ/շաբ.
Обязательный
2104/Մ26
1. Цель курса
· ուսանողներին ներկայացնել ձեռնարկատիրական գործունեության էությունը և առանձնահատկությունները զբոսաշրջության ոլորտում,
· ուսանողներին ծանոթացնել ձեռնարկատիրության հիմունքներին, · ներկայացնել զբոսաշրջության ոլորտում բիզնես վարելու, բիզնես պլան և ռազմավարություն գրելու քայլերը, · սովորեցնել զբոսաշրջության ոլորտում բիզնեսի զարգացման և կառավարման, ներդրումների ներգրավման, բանակցությունների վարման, ինչպես նաև կայուն ձեռնարկատիրություն վարելու հիմունքները: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
ü յուրացնելու ձեռնարկատիրական գործունեության էությունը, ü տիրապետելու բիզնեսի բացման և վարման առանձնահատկություններին զբոսաշրջության ոլորտում, ü տիրապետելու բիզնես պլան և ռազմավարություն գրելու քայլերին: բ. գործնական մասնագիտական կարողություններ ü տիրապետելու բիզնես պլանի կազմման գործիքակազմին, ü յուրացնելու գործարարին անհրաժեշտ հմտությունները, ü տիրապետելու բիզնեսի ոլորտում կառավարչական որոշումների ընդունման գործիքակազմին, ü տիրապետելու ներդրումների ներգրավման և համագործակցությունների հաստատման հմտություններին: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ü օգտվելու գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր: 3. Описание
· ուսանողներին ներկայացնել ձեռնարկատիրական գործունեության էությունը և առանձնահատկությունները զբոսաշրջության ոլորտում,
· ուսանողներին ծանոթացնել ձեռնարկատիրության հիմունքներին, · ներկայացնել զբոսաշրջության ոլորտում բիզնես վարելու, բիզնես պլան և ռազմավարություն գրելու քայլերը, · սովորեցնել զբոսաշրջության ոլորտում բիզնեսի զարգացման և կառավարման, ներդրումների ներգրավման, բանակցությունների վարման, ինչպես նաև կայուն ձեռնարկատիրություն վարելու հիմունքները: 4. Стили и методы преподавания и обучения
դասախոսություններ, «իրավիճակային խնդիրներ» (case studies), թիմային աշխատանքներ, բանավեճային քննարկումներ և աշխատաժողովներ, անհատական և թիմային աշխատանքնե
5. Методы и критерии оценки
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց.
1. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4. ստուգումն անցկացվում է բանավոր` նախօրոք հանձնարարված թեմայով: 2. Ինքնուրույն աշխատանք. հատկացվող առավելագույն միավորը 5. գնահատումն իրականացվում է գրավոր աշխատանքի հիման վրա` նախօրոք հանձնարարված թեմայով: 3. Մասնակցություն՝ առավելագույն արժեքը 3: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Список основной литературы
7. Основная часть курса
Ձեռնարկատիրական գործունեության էությունը և առանձնահատկությունները:բոսաշրջության ոլորտում: Կայուն ձեռնարկատիրություն։ Զբոսաշրջային բիզնեսի պլանավորում և մեկնարկ։ Զբոսաշրջության ոլորտի ռազմավարական կառավարում և ռազմավարությունների մշակում։ Կառավարչական որոշումների ընդունման մոդելները զբոսաշրջային բիզնեսում: Զբոսաշրջության ոլորտում ձեռնարկությունների հիմնական մարտահրավերները, ռիսկերը և հնարավորությունները։ Համագործակցությունների ընդլայնման ռազմավարություններ և բանակցություններ զբոսաշրջային բիզնեսի համար։ Թվային տեխնոլոգիաները, ինովացիաները և դրանց ազդեցությունը զբոսաշրջային բիզնեսի վարման վրա։ ՀՀ զբոսաշրջային շուկան և ձեռնարկատիրությունը: Ոլորտի կարգավորման օրենսդրաիրավական դաշտը ՀՀ-ում: ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի ձեռնարկությունների զարգացման հիմնական քայլերը։
|
||
1306 | Կարիերայի կառավարում | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30 ժամ դասախոսություն
2 ժամ/շաբ
Обязательный
1306/Մ12
1. Цель курса
ուսանողներին ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման, անձնային ինքնորոշման և կարիերայի համակարգի հետ, ինչպես նաև սովորեցնել կիրառել հատուկ մեթոդներ ու մեթոդիկաներ կառավարման մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար:
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
ü ներկայացնելու կարիերայի հոգեբանական առանձնահատկությունները, նկարագրելու կարիերայի հոգեբանության հանգուցային հասկացությունները, ü քննելու խորհրդատվական աշխատանքի կազմակերպման տարբեր մոտեցումները և մեկնաբանելու սեփական կարիերայի կառուցման արդյունավետ մոդելներն ու ուղղությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ü լուծելու մասնագիտական կողմնորոշման և անձնային ինքնորոշման իրավիճակներն ու խնդիրները կարիերայի տարբեր փուլերում, ü կիրառելու խաղային, քարտային, թեստային, ձևավորող և զարգացնող մասնագիտական կողմնորոշիչ մեթոդիկաները կարիերայի կառավարման գործընթացում ուրվագծելու գնահատող և զարգացնող մեթոդներ` մասնագետների կարիերային աճը խթանելու նպատակով: 3. Описание
ուսանողներին ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման, անձնային ինքնորոշման և կարիերայի համակարգի հետ, ինչպես նաև սովորեցնել կիրառել հատուկ մեթոդներ ու մեթոդիկաներ կառավարման մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար:
4. Стили и методы преподавания и обучения
դասախոսություններ, գործնական պարապմունքներ, պասիվ ունկնդրում
5. Методы и критерии оценки
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց.
1. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4. ստուգումն անցկացվում է բանավոր` նախօրոք հանձնարարված թեմայով: 2. Ինքնուրույն աշխատանք. հատկացվող առավելագույն միավորը 5. գնահատումն իրականացվում է գրավոր աշխատանքի հիման վրա` նախօրոք հանձնարարված թեմայով: 3. Մասնակցություն՝ առավելագույն արժեքը 3: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Список основной литературы
7. Основная часть курса
Մասնագիտական կողմնորոշիչ աշխատանքի հոգեբանական բնութագիրը և կարիերայի հոգեբանության առանցքային հասկացությունները։ Կյանքի ուղու և մասնագիտության ընտրության հարցում դպրոցականներին օգնելու տարբեր ռազմավարությունները: Մասնագիտական ինքնորոշման իրավիճակում գտնվող անձի և հոգեբանի խորհրդատվական փոխներգործության կազմակերպման միջոցները: Անձնային և մասնագիտական ինքնորոշման առանձնահատկությունները, կարիերայի կառուցման դրդապատճառները
|
||
2203 | Նախագծերի կառավարում և գնահատում | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30 ժամ դասախոսություն
2 ժամ/շաբ.
Обязательный
2203/Մ02
1. Цель курса
ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային, սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում:
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
ü բացատրելու նախագծերի կառավարման մեթոդները, ü հիմնավորելու նախագծերի պլանավորման վերաբերյալ մոտեցումները, ü ներկայացնելու նախագծերի գնահատման չափորոշիչները, բ. գործնական մասնագիտական կարողություններ ü իրականացնելու կարիքների գնահատում, ü իրականացնելու նախագծի հայեցակարգի, գործընթացի և արդյունքների գնահատում, ü իրականացնելու ՈՒԹՀՌ (SWOT) և ճեղքվածքի (Gap) վերլուծություն, ü մշակելու նախագծեր, գ. ընդհանրական կարողություններ օգտագործելու կարիքների և նախագծերի գնահատման արդյունքները հասարակության զարգացման և կատարելագործման ուղղությամբ: 3. Описание
ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային, սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում:
4. Стили и методы преподавания и обучения
Դասախոսություններ, սեմինար, անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ։
5. Методы и критерии оценки
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց.
1. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4. ստուգումն անցկացվում է բանավոր` նախօրոք հանձնարարված թեմայով: 2. Ինքնուրույն աշխատանք. հատկացվող առավելագույն միավորը 5. գնահատումն իրականացվում է գրավոր աշխատանքի հիման վրա` նախօրոք հանձնարարված թեմայով: 3. Մասնակցություն՝ առավելագույն արժեքը 3: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Список основной литературы
7. Основная часть курса
Փոփոխությունների տեսլական: Ռազմավարական պլանավորում: Նախագիծ և ծրագիր: Նախագծի մեյնսթրիմինգներ: Նախագծի պլանավորման, կառավարման և գնահատման շրջափուլը: Նախագծի իրականացման այլընտրանքները: Ռիսկերի գնահատումը: Շահագրգիռ կողմերի գնահատում: Նախագծի արդյունքները՝ Output, Outcome, Impact: Նախագծի տրամաբանական շրջանակը: Նախագծի կառավարման փուլերը: Նախագծերի գնահատումը, գնահատման չափորոշիչները: Գնահատման հավաստիությունը և հուսալիությունը: Գնահատման դժվարությունները: Կառուցողական գնահատում և մոնիթորինգ: Մոնիթորինգի ցուցիչների մշակում: Մարդկանց թրաֆիքինգի ցուցիչներ: Input, Activity, Output, Outcome, Impact ցուցիչներ: Հանրագումարային գնահատում: Նախագծի գործընթացի գնահատում: Նախագծի ազդեցության գնահատումը: Պլանավորման-գնահատման շրջափուլը: Գնահատման մշակույթը և էթիկական: Մոնիթորինգի և գնահատման սինթեզը նախագծի ցիկլի հետ: Մոնիթորինգի և գնահատման համար տվյալներ. տվյալների պահանջ և օգտագործում, տվյալների աղբյուրներ, ընթացիկ մշտադիտարկման տվյալների օգտագործում: Տվյալների հավաքման մեթոդներ: Տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա:
|
||
2101 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30 ժամ դասախոսություն
2 ժամ/շաբ.
Обязательный
2101/Մ24
1. Цель курса
Ծանոթացնել սոցիո-հումանիտար հետազոտությունների մեթոդաբանական հայեցակարգին, հետազոտության կազմակերպման առանձնահատկություններին, հետազոտության դիզայնի տեսակներին և հետազոտական ծրագրի ներկայացման սկզբունքներին:
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
ü տարբերակելու գիտական հետազոտության կազմակերպման հիմնական սկզբունքները և պահանջները, ü ուսումնասիրելու պատճառահետևանքային կապերը հասարակական գիտություններում, ü եզրահանգելու գիտական հետազոտությունների մեջ կիրառվող մեթոդների առավելություններն ու թերությունները և կիրառման հնարավորությունները ըստ հետազոտության առարկայի: բ. գործնական մասնագիտական կարողություններ ü կատարելու արդյունավետ հետազոտություն, ü կիրառելու գիտական հետազոտության որակական և քանակական մեթոդները ըստ հետազոտության նպատակի և լսարանի առանձնահատկությունների, ü ընտրելու և կիրառելու գիտական հետազոտության գրագետ նախագիծ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ü արժևորելու և կիրառելու յուրացրած մեթոդները հասարակական կյանքում առկա իրողությունները վերլուծելու և գնահատելու համար։ տարբեր մասնագիտական հանրություններին ներկայացնելու հետազոտության արդյունքները՝ վերջիններին հասանելի եզրաբանության կիրառմամբ։ 3. Описание
Ծանոթացնել սոցիո-հումանիտար հետազոտությունների մեթոդաբանական հայեցակարգին, հետազոտության կազմակերպման առանձնահատկություններին, հետազոտության դիզայնի տեսակներին և հետազոտական ծրագրի ներկայացման սկզբունքներին:
4. Стили и методы преподавания и обучения
Դասախոսություններ, խմբային քննարկումներ:
Գրականության վերլուծություն, աշխատանք սկզբնաղբյուրների հետ։ Լուսացուցադրություններ։ 5. Методы и критерии оценки
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց.
1. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4. ստուգումն անցկացվում է բանավոր` նախօրոք հանձնարարված թեմայով: 2. Ինքնուրույն աշխատանք. հատկացվող առավելագույն միավորը 5. գնահատումն իրականացվում է գրավոր աշխատանքի հիման վրա` նախօրոք հանձնարարված թեմայով: 3. Մասնակցություն՝ առավելագույն արժեքը 3: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Список основной литературы
7. Основная часть курса
Սոցիալական իմացության առանձնահատկությունները: Սոցիոհումանիտար գիտելիքի մեթոդաբանական առանձնահատկությունները: Հետազոտական հիմնախնդրի որոշարկման հիմնական մարտավարությունները: Գիտական աղբյուրների վերլուծության և գիտական գրականության ուսումնասիրման մեթոդաբանական սկզբունքները (scoping studies): Գիտական հետազոտության հիմնական փուլերը: Պրոբլեմային իրավիճակի սահմանում և հիմնախնդրի հրատապություն: Հետազոտության օբյեկտ և առարկա: Հետազոտության նպատակ և խնդիրներ: Հետազոտության վարկած: Արժեքային կողմնորոշումը հասարակական գիտություններում: Արժեքամետ սոցիալական գիտության հայեցակարգը և մեթոդաբանությունը: Հետազոտության մեթոդների դասակարգումը: Հետազոտության դիզայն և տվյալների հավաքագրման մեթոդները: Փաստարկման առանձնահատկությունները սոցիոհումանիտար գիտելիքի համակարգում: Հետազոտության արդյունքների տեսականացման ռազմավարությունները: Հետազոտության արդյունքների վերլուծություն և մեկնաբանություն:
Հետազոտության կազմակերպման և արդյունքների ներդրման շրջապտույտը: Գիտական հետազոտության հաջողակ նախագիծ պատրաստելու և ներկայացնելու հիմնական սկզբունքները |
Специализированный модуль
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
1005 | Զբոսաշրջության մարքեթինգ (օտար լեզվով դասընթաց) | 6 |
1-ին` աշնանային կիսամյակ
դաս. - 30, սեմ. - 30
4 ժամ/շաբ.
Обязательный
1005/Մ95
1. Цель курса
· ուսանողներին ներկայացնել մարքեթինգի էությունը և առանձնահատկությունները զբոսաշրջության ոլորտում,
· ուսանողներին ծանոթացնել զբոսաշրջային ծառայությունների շուկայի առանձնահատկություններին և ոլորտի սպառողներին, · ներկայացնել զբոսաշրջության ոլորտում ապրանքային ռազմավարությունը, · սովորեցնել զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
ü յուրացնելու մարքեթինգի էությունը, ü տիրապետելու առանձնահատկություններին զբոսաշրջության ոլորտում, ü տիրապետելու զբոսաշրջային մարքեթինգի նպատակներին, խնդիրներին եւ գործառույթներին, ü տիրապետելու զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային արշավների մշակման հմտություններին: բ. գործնական մասնագիտական կարողություններ ü տիրապետելու մարքեթինգային պլանի կամման գործիքակազմին, ü յուրացնելու մշակութային զբոսաշրջության առանձնահատությունները, ü տիրապետելու դիրքավորման գործիքակազմին, ü տիրապետելու տուրիստական ոլորտի հատվածավորման մոտեցումներին, ü վերլուծելու գործընկերային մարքեթինգային ռազմավարությունների մշակման մոդելները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ü օգտվելու գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), պատրաստելու զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր: 3. Описание
· ուսանողներին ներկայացնել մարքեթինգի էությունը և առանձնահատկությունները զբոսաշրջության ոլորտում,
· ուսանողներին ծանոթացնել զբոսաշրջային ծառայությունների շուկայի առանձնահատկություններին և ոլորտի սպառողներին, · ներկայացնել զբոսաշրջության ոլորտում ապրանքային ռազմավարությունը, · սովորեցնել զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը 4. Стили и методы преподавания и обучения
դասախոսություններ, «իրավիճակային խնդիրներ» (case studies), թիմային աշխատանքներ, բանավեճային քննարկումներ և աշխատաժողովներ, անհատական և թիմային աշխատանքներ, նախագծերի մեթոդ, շրջված լսարանի մեթոդ
5. Методы и критерии оценки
Եզրափակիչ գնահատումով դասընթաց.
1. Ընթացիկ քննություններ, հատկացվող առավելագույն միավորը 8: 1-ին և 2-րդ ընթացիկ քննությունները անցկացվում են գրավոր կամ բանավոր` ըստ նախօրոք տրված հարցաշարի: Ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույն 4 միավորով: Քննական տոմսը բաղկացած է երկու հարցից: 2. Ընթացիկ ստուգումներ. հատկացվող առավելագույն միավորը 4: Ստուգումն անցկացվում է սեմինար պարապմունքների ընթացքում, բանավոր, նախօրոք հանձնարարված թեմայով: Եզրափակիչ քննություն. հատկացվող առավելագույն միավորը 8: Քննությունը անցկացվում է բանավոր, քննական տոմսերով, որոնք պարունակում են երկուական հարց՝ յուրաքանչյուրը 4 առավելագույն արժեքով: 6. Список основной литературы
7. Основная часть курса
Զբոսաշրջային մարքեթինգի էությունը և առանձնահատկությունները: Մարքեթինգային հետազոտությունների համակարգը զբոսաշրջության ոլորտում: Զբոսաշրջային ծառայությունների շուկան: Զբոսաշրջային ծառայությունների սպառողները: Զբոսաշրջային կազմակերպությունների ապրանքային ռազմավարությունը: Գինը և գնագոյացումը զբոսաշրջային ծառայությունների շուկայում: Զբոսաշրջային կազմակերպությունների մարքեթինգային իրացման ռազմավարությունը: Մարքեթինգային հաղորդակցման ուղիները զբոսաշրջության ոլորտում: Մարքեթինգային ռազմավարության ձևավորումը: Զբոսաշրջային կազմակերպության մարքեթինգային գործունեության կազմակերպումը և վերահսկողությունը: Մշակութային զբոսաշրջության մարքեթինգային առանձնահատկությունները:
|