Социальная работа
Программа бакалавриата
Ծրագրի մասին
Ուսման ձևը հեռակա, տևողությունը՝ 5 տարի։
Սոցիալական աշխատանքը ինտեգրատիվ պրակտիկայի վրա հիմնված մասնագիտություն է, որը նպաստում է սոցիալական փոփոխություններին, զարգացմանը, համախմբվածությանը և մարդկանց ու համայնքների հզորացմանը:
Ընդունելության պահանջները
Դիմորդը ընդունելության քննություններ է հանձնում «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու» կամ «Կենսաբանություն» առարկաներից։
Առավելությունները
«Սոցիալական աշխատանք» բակալավրի ծրագրի շրջանակում դասավանդվում են առարկաներ, որոնց շնորհիվ ուսանողները ձեռք են բերում գիտելիք և հմտություններ հասարակության մեջ սոցիալական հիմնախնդիրների բացահայտման, խոցելի խմբերի կարիքների գնահատման, կարիք ունեցող անձանց, խմբերին, ընտանիքներին և համայնքներին աջակցելու, միջամտության պլան կազմելու, սոցիալական դեպքի վարման, սոցիալական խորհրդատվության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով ադվոկացիա և լոբինգ, ինչպես նաև մասնագիտական սուպերվիզիայի իրականացման ուղղությամբ։
Կարիերայի հնարավորությունները
«Սոցիալական աշխատանք» բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու տարբեր ոլորտներում գործող ինչպես պետական, այնպես էլ տեղական ու միջազգային հասարակական կազմակերպություններում` զբաղեցնելով սոցիալական աշխատողի, դեպք վարողի, սոցիալական ծրագրեր մշակողի և գնահատողի, սուպերվիզորի պաշտոնները։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսական ծրագրում, ինչպես նաև հարակից այլ ծրագրերում:
Контакты
(+374 91) 418 771
yulianamelkumyan@ysu.am