Исследования общественной политики
Магистерская программа
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Մագիստրոսական կրթական ծրագրին դիմելու հնարավորություն ունեն այն դիմորդները, որոնք ունեն սոցիոլոգի կրթություն և/կամ որակավորում, ինչպես նաև սոցիոլոգի կրթություն և/կամ որակավորում չունեցող, սակայն սոցիալական հետազոտությունների մեթոդաբանական առարկա(ներ)ից կրեդիտներ ունեցող դիմորդները, սոցիոլոգի կրթություն և/կամ որակավորում չունեցող, սակայն սոցիալական ոլորտում հետազոտական բաղադրիչով նախագծերին որպես հետազոտող մասնակցած և/կամ հետազոտական հրապարակումներ ունեցող անհատները, հանրային քաղաքականության և կառավարման ոլորտում մասնագիտական փորձ ունեցող անհատները:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել հանրային կառավարման ոլորտում մեծ պահանջարկ ունեցող մասնագետներ՝ զինված արդիական հիմնախնդիրներ առաջադրելու և հետազոտելու, հանրային գործընթացների և երևույթների գնահատման մոդելներ նախագծելու, հանրային քաղաքականությունները բազմակողմանիորեն վերլուծելու և հետազոտությունների արդյունքներն ընդհանրացնելու ու լայն հանրությանը ներկայացնելու կարողություններով:
Առավելությունները
Համանման մագիստրոսական կրթական ծրագրեր գործում են աշխարհի այնպիսի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են Օքսֆորդի, Չիկագոյի, Գլազգոյի, Չանգ Մայի, Բրիստոլի համալսարանները:
Կարիերայի հնարավորությունները
«Հանրային քաղաքականության հետազոտություններ» մագիստրոսի որակավորմամբ շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու որպես հետազոտողներ, վերլուծաբաններ, խորհրդատուներ, պլանավորողներ, տվյալների կառավարողներ, ծրագրերի համակարգողներ և ղեկավարներ, ինչպես նաև դասավանդելու սոցիոլոգիայի տեսական և մեթոդական դասընթացներ, ուսուցանելու հետազոտական հմտություններ («Հետազոտության պլանավորում և մեթոդներ», «Կարիերայի կառավարում», «Նախագծերի կառավարում և գնահատում», «Ձեռնարկատիրություն», «Մասնագիտական դասընթացներ», «Քաղաքականությունների հետազոտությունների մեթոդաբանական հեռանկարներ», «Փորձագիտական գիտելիք և քաղաքականություն» (օտար լեզվով դասավանդվող առարկա), «Բազմաչափ վերլուծություններ», «Մշտադիտարկում և գնահատող հետազոտություններ», «Արդի սոցիալական տեսություններ», «Հանրային քաղաքականությունների վերլուծություններ», «Միգրացիա և հանրային քաղաքականություն», «Գենդեր և հանրային քաղաքականություն»)։
Контакты
harutyunvermishyan@ysu.am