Тип:
Магистр
Профессия:
031401.05.7 - Սոցիոլոգիա
Специализация:
031401.05.7 - Հանրային քաղաքականության հետազոտություններ
Присвоенная квалификация:
Սոցիոլոգիայի մագիստրոս
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
Общеобразовательный модуль
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
2203 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 3 |
. 1-ին՝ աշնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
Обязательный
2202/Մ30
1. Цель курса
1.ծանոթացնել SPSS համակարգին
2.ձևավորել պատկերացում տվյալների հենքերի մասին և աշխատել դրանց հետ 3.հետազոտել հենքի մեջ մտնող տարբեր պարամետրերի վարքը, դրանց միջև կապերի առկայությունը 4.կատարել բացակայող արժեքների կանխատեսումներ իրականացնել քանակական վերլուծություններ վարկածների առաջքաշում և ստուգում 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ճանաչել հենքի դերը իր մասնագիտությունում 2.իրականացնել քանակական վերլուծություն 3.կատարել ստացված արդյունքների մեկնաբանում բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.SPSS համակարգով ստեղծել և օգտագործել տվյալների հենքեր 5.ակտիվացնել քանակական վերլուծություն իրականացնող SPSS-ի համապատասխան գործիքը 6.կատարել գրաֆիկական հետազոտություններ SPSS-ի միջոցով գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ուսանողի մոտ ձևավորվում են նախադրյալներ այլ վիճակագրական համակարգերի ուսումնասիրման և օգտագործման համար 3. Описание
1.ծանոթացնել SPSS համակարգին
2.ձևավորել պատկերացում տվյալների հենքերի մասին և աշխատել դրանց հետ 3.հետազոտել հենքի մեջ մտնող տարբեր պարամետրերի վարքը, դրանց միջև կապերի առկայությունը 4.կատարել բացակայող արժեքների կանխատեսումներ իրականացնել քանակական վերլուծություններ վարկածների առաջքաշում և ստուգում 4. Стили и методы преподавания и обучения
Գործնական պարապմունքներ համակարգչով
5. Методы и критерии оценки
Ստուգարքը նշանակվում է առաջադրանքների կատարման և բանավոր պատասխանի հիման վրա:
6. Список основной литературы
7. Основная часть курса
1.տվյալների կազմակերպումը SPSS-ում
2.տվյալների նկարագրություն, ձևափոխություն, ստատիստիկ գնահատականներ 3.տվյալների վերլուծություններ, կապերի քանակական գնահատականներ կանխատեսման ռեգրեսիոն մեթոդներ |
||
1306 | Կարիերայի կառավարում | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
Обязательный
1306/Մ04
1. Цель курса
·Ծանոթացնել ուսանողներին կարիերայի կառավարման սոցիալական հոգեբանության ոլորտի հիմնական հասկացությունների հետ։
Ձևավորել անձնային աճի տեսանկյունից կարիերայի նշանակության և կարիերայի կառուցման հնարավոր պրակտիկայի մասին ամբողջական պատկերացում։ 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Բովանդակային առումով սահմանելու և մեկնաբանելու այնպիսի հասկացություններ ինչպիսիք են՝ կարիերան, կառավարումը, կարիերայի կառավարումը՝ հոգեբանական տեսանկյունից։ 2.Վերլուծելու կարիերայի այն գործընթացների և գործոնների յուրահատկությունը, որոնք ազդեցիկ են կարիերայի ընթացքի վրա։ 3.Իմանալու կարիերայի կառավարման ուսումնասիրման հիմնական ուղղությունները 4.Հասկանալու կարիերայի գործընթացի մեխանիզմները և հաջող կարիերա կառուցելու միջոցները և մեթոդները։ 5.Հասկանալու կարիերիայի պլանավորման հոգեբանական օրինաչափությունները, կարիերային աճի հաջողության/ անհաջողության պատճառները և պայմանները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.Նախագծելու կարիերայի կառավարման մեխանիզմները կազմակերպությունում տարանջատելու։ 2.Կայացնելու որոշումներ կարիերայի կառավարման տեսանկյունից բարդ իրավիճակներում՝ հոգեբանության շրջանակում։ (կոնֆլիկտ, անորոշություն, ժամանակի սահմանափակում և այլն) 3.Անցկացնելու հետազոտություններ կարիերայի կառավարման ոլորտում գ. ընդհանրական կարողություններ 1.Աշխատելու փոքր խմբերի հետ Անցկացնելու անձի կարիերայի աճի հոգեբանական դիագնոստիկա 3. Описание
·Ծանոթացնել ուսանողներին կարիերայի կառավարման սոցիալական հոգեբանության ոլորտի հիմնական հասկացությունների հետ։
Ձևավորել անձնային աճի տեսանկյունից կարիերայի նշանակության և կարիերայի կառուցման հնարավոր պրակտիկայի մասին ամբողջական պատկերացում։ 4. Стили и методы преподавания и обучения
·գործնական պարապմունքներ
·սեմինար-քննարկումներ ·գրականության ինքնուրույն վերլուծություն վարժություններ 5. Методы и критерии оценки
Առանց եզափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
·Ներածություն.կարիերայի կառավարման ուսումնասիրման համակարգային մոտեցում։
·Կարիերայի գործոնների ուսումնասիրում. սոցիալ-հոգեբանական դիտանկյուն։ ·Ծանոթություն գործնական կարիերայի կառավարման մեթոդների և մեխանիզմների հետ. անձնակազմի կառավարում։ ·Գործնական կարիերայի կառավարում. կարիերայի անհատական պլանավորում։ Կարիերայի կողմնորոշման դիագոնստիկայի մեթոդներ և կարիերայի ուղեկցման և զարգացման տեխնոլոգիաներ |
||
2203 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
Обязательный
2203/Մ01
1. Цель курса
1. ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ,
2. ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.թվարկել հետազոտության մեթոդները՝ ներկայացնելով դրանց իմացաբանական, տեսական և մեթոդաբանական առանձնահատկությունները և կիրառման դեպքերը, 2.կախված հետազոտության հիմնախնդրից և նպատակից՝ որոշել և ընտրել համապատասխան մեթոդներ, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3.պլանավորել և նախագծել հետազոտական ծրագիր, մշակել հետազոտության իրականացման և կազմակերպման սկզբունքները, 4.ախտորոշել սոցիոլոգիական հիմնախնդիրները՝ ճշգրտորեն ընտրելով հետազոտական համապատասխան մեթոդաբանություն, գրագետ համադրել հետազոտության նպատակից բխող մեթոդներ, 5.ձևավորել հետազոտության ընտրանք, մշակել դիտարկման միավորների ընտրության չափանիշներ՝ կիրառելով սոցիոլոգիական տեղեկատվության հավաքման քանակական և որակական մեթոդներ, 6.վերլուծել և մեկնաբանել սոցիոլոգիական տեղեկատվությունը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.մասնակցել խմբային քննարկումներին՝ հիմնավորելով դիրքորոշումները, գրել սոցիոլոգիական հետազոտության ծրագիր: 3. Описание
1. ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ,
2. ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները: 4. Стили и методы преподавания и обучения
1.Դասընթացը բաղկացած է կիսով չափ դասախոսություններից և կիսով չափ գործնական պարապմունքներից:
2.Դասընթացի ենթադրում է ուսուցողական պրակտիկ նպատակ հետապնդող ոչ ծավալուն դաշտային աշխատանքների իրականացում: Դասընթացը ենթադրում է լսարանային և արտալսարանային ծանրաբեռնված աշխատանք, որի ներառում է հանձնարարված գրականության ընթերցում, մասնակցություն քննարկումներին, վերլուծություններ, հետազոտության ծրագրի մշակում և ներկայացում: 5. Методы и критерии оценки
Նախատեսված 2 ընթացիկ քննությունները գրավոր են, առաջինը՝ 4, երկրորդը՝ 5 միավոր առավելագույն արժեքով, նախապես տրամադրված հարցաշարի հիման վրա: Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր:
6. Список основной литературы
7. Основная часть курса
1.Ի՞նչ է հետազոտությունը, որո՞նք են հետազոտության տեսակները, ո՞վ է հետազոտողը
2.Հետազոտական ծրագրի մշակման առանձնահատկությունները 3.Հետազոտության նպատակի սահմանում 4.Սոցիալական երևույթների չափելիություն. հետազոտական ինդիկատորներ 5.Վերլուծական միավորների ընտրություն և ընտրանք 6.Ակադեմիական և քաղաքականությունների հետազոտությունների տարբերությունները 7.Քանակական և որակական մեթոդների առանձնահատկությունները 8.Հարցման մեթոդ. տարատեսակները և կիրառման առանձնահատկությունները 9.Փաստաթղթերի վերլուծություն (ավանդական և կոնտենտ), ինտերնետը որպես փաստաթուղթ 10.Դիտարկման մեթոդ. տարատեսակները և կիրառման առանձնահատկությունները 11.Գիտափորձի իրականացման առանձնահատկությունները հասարակական գիտություններում 12.Հետազոտության իրականացման առանձնահատկություններ 13.Ինֆորմացիայի մշակման տեխնիկաներ, մեթոդներ և գործիքներ (SPSS, Nvivo և այլն) 14.Ինֆորմացիայի վերլուծության սկզբունքներն ու առանձնահատկությունները 15.Հաշվետվության կառուցվածքը և կազմելու առանձնահատկությունները |
||
1005 | Ձեռնարկատիրություն | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
Обязательный
1005/Մ05
1. Цель курса
·տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
·ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· սահմանելու ձեռնարկատիրական գործունեության էությունը և հիմնական հասկացությունները, բիզնեսի համակարգային առանձնահատկությունները և մոդելային բնորոշիչները, բիզնեսի փուլային զարգացման բնորոշիչները և առանձնահատկությունները, · ներկայացնելու ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման ինչպես տեսա-գործնական, այնպես էլ կիրառական ասպետկները, բ. գործնական մասնագիտական կարողություններ · վերլուծելու և տարբերակելու բիզնեսի համակարգերն ու տիպերը, գտնելու բիզնեսի զարգացման համարժեք մոտեցումները, ընտրելու ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմքերը և դրանց կիրարկման ձևերը, · գնահատելու ՀՀ-ում բիզնես իրավիճակը և գործարար միջավայրը, ներկայացնել բիզնեսի զարգացման հնարավորությունները և խնդիրներն ու ռիսկերը, կանխատեսելու բիզնեսի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, · օգտվելու բիզնես-պլանների մշակման գործիքներից, օգտվելու Պորտերի մրցակցային հինգ ուժերի և SWOT վերլուծական գործիքներից և կատարելու բիզնես նախագծի արդյունավետության և նպատակահարմարության գնահատում, կատարելու բիզնես հաշվարկներ, գնահատելու հնարավոր ֆինանսավորման աղբյուրները, ներկայացնելու բիզնեսի կազմակերպման ու կառավարման իրավական, կազմակերպա-տնտեսական, կառավարչական մեխանիզմները · գործնականում մշակելու անհատական բիզնես պլաններ և նախագծել start-up բիզնեսներ, կատարելու դրանց գործնական կիրառման հնարավորությունների գնահատում ՝ կոնկրետ դեպքի համար: գ. ընդհանրական կարողություններ · օգտվելու տեղեկատվական-վերլուծական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներ, կատարել անհրաժեշտ վերլուծություններ և այլն, իրականացնելու գործարարության խաղարկային ներկայացումներ: 3. Описание
·տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
·ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 4. Стили и методы преподавания и обучения
·դասախոսություններ
·սեմինարներ քննարկումներ 5. Методы и критерии оценки
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
·Ձեռնարկատիրության էությունը և ձեռնարկատիրության տեսության զարգացման փուլային բնորոշիչները:
·Ձեռնարկատիրության որոշումների կայացման գործընթացը. ձեռնարկատիրական հաշվարկներ: ·Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման աղբյուրները և ձևերը: ·Ձեռնարկատիրական գործունեության համընդհանուր բնույթը և տրամաբանությունը: ·Ձեռնարկատիրական գործողությունների տրամաբանությունը և ձեռնարկատիրական գործընթացը: ·Ձեռնարկատիրության տեսակները և դրանց չափորոշիչները: ·Բիզնեսի ռազմավարական զարգացումը և բիզնես ռազմավարությունը: ·Բիզնեսի ռազմավարական կառավարումը. էությունը և իրագործման փուլային առանձնահատկությունները: Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում. բիզնես պլան: |
||
2201 | Նախագծերի կառավարում և գնահատում | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
Обязательный
2201/Մ03
1. Цель курса
·ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
·սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահեն նախագծի իրագործում, ·ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրելու նախագծերի կառավարման մեթոդները 2.հիմնավորելու նախագծերի պլանավորման վերաբերյալ մոտեցումները, 3.ներկայացնելու նախագծերի գնահատման չափորոշիչները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.իրականացնելու կարիքների գնահատում, 5.իրականացնելու նախագծի հայեցակարգի, գործընթացի և արդյունքների գնահատում, 6.իրականացնելու ՈՒԹՀՌ (SWOT) և ճեղքվածքի (Gap) վերլուծություն, 7.մշակելու նախագծեր, գ. ընդհանրական կարողություններ օգտագործելու կարիքների և նախագծերի գնահատման արդյունքները հասարակության զարգացման և կատարելագործման ուղղությամբ: 3. Описание
·ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
·սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահեն նախագծի իրագործում, ·ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 4. Стили и методы преподавания и обучения
·Դասախոսություն
·Սեմինար Անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ։ 5. Методы и критерии оценки
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
·Նախագծերի կառավարման սկզբունքները։
·Նախագիծը և ծրագիրը։ · Նախագծի համատեքստի գնահատումը։ · Նախագծի պլանավորման, կառավարման և գնահատման շրջափուլը։ ·Նախագծի իրականացման այլընտրանքները։ · Ռիսկերի գնահատումը։ ·Նախագծի տրամաբանական կառուցվածքը և փուլերը: ·Նախագծերի գնահատումը, գնահատման չափորոշիչները, հավաստիությունը, հուսալիությունը: Գնահատման ընթացքում ծագող դժվարությունները: ·Կառուցողական գնահատումը: Հանրագումարային գնահատումը: ·Նախագծի գործընթացի գնահատումը: Նախագծի ազդեցության գնահատումը: Նախագծի արդյունքի գնահատումը: Պլանավորման-գնահատման շրջափուլը: |
Специализированный модуль
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
2203 | Քաղաքականությունների հետազոտությունների մեթոդաբանական հեռանկարներ | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
Обязательный
2203/Մ32
1. Цель курса
1.ուսանողներին տրամադրել տեսամեթոդաբանական գիտելիքներ քաղաքականությունների հետազոտությունների մեթոդաբանական հեռանկարների վերաբերյալ,
2, մանրամասն ուսուցանել արդի սոցիոլոգիայում լայն կիրառում գտած տեքստերի և դիսկուրսի վերլուծության, պատմահամեմատական և ցանցային վերլուծության մեթոդաբանություն և դրանց կիրառական հնարավորություններն ու առանձնահատկությունները: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.թվարկել քաղաքականությունների հետազոտությունների մեթոդաբանական մոտեցումները՝ ըմբռնելով դրանց իմացաբանական, տեսական և մեթոդաբանական առանձնահատկությունները և կիրառման դեպքերը, 2.կախված հետազոտության հիմնախնդրից և նպատակից՝ որոշել և ընտրել համապատասխան վերլուծական մեթոդներ, 3.որոշակիացնել սոցիոլոգիական վերլուծության ընթացակարգն ու ռազմավարությունը, 4.ճանաչել և նկարագրել տեքստ, դիսկուրս, ցանց հասկացությունները՝ ըմբռնելով դրանք վելուծելու հնարավորությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 5.պլանավորել և մշակել սոցիոլոգիական վերլուծության սխեմա, 6.ճշգրտորեն ընտրել վերլուծական համապատասխան մեթոդաբանություն, գրագետ համադրել վերլուծական մեթոդները և տեխնիկաները, 7.կիրառել սոցիոլոգիական վերլուծության մեվթոդները, 8.վերլուծել և մեկնաբանել սոցիոլոգիական տեղեկատվությունը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 9.նախապատրաստել ներկայացում, զեկուցել, 10.մասնակցել խմբային քննարկումներին՝ հիմնավորելով դիրքորոշումները, 11.գրել վերլուծական աշխատանք՝ էսսե, 12.վերլուծել գրականություն, փաստեր և հետևություններ անել, ստեղծագործաբար կիրառել և զարգացնել գիտելիքները: 3. Описание
1.ուսանողներին տրամադրել տեսամեթոդաբանական գիտելիքներ քաղաքականությունների հետազոտությունների մեթոդաբանական հեռանկարների վերաբերյալ,
2, մանրամասն ուսուցանել արդի սոցիոլոգիայում լայն կիրառում գտած տեքստերի և դիսկուրսի վերլուծության, պատմահամեմատական և ցանցային վերլուծության մեթոդաբանություն և դրանց կիրառական հնարավորություններն ու առանձնահատկությունները: 4. Стили и методы преподавания и обучения
Դասընթացը կիսով չափ բաղկացած է դասախոսություններից, որոնք կուղեկցվեն խմբային քննարկումներով, դասընթացի մյուս հատվածը հիմնված է ուսանողների զեկույցների, խմբային բանավեճերի և հարց ու պատասխանի վրա:
Դասընթացը ենթադրում է լսարանային և արտալսարանային ծանրաբեռնված աշխատանք, որը ներառում է հանձնարարված գրականության ընթերցում, մասնակցություն քննարկումներին, վերլուծություններ, էսսե, զեկույցի նախապատրաստում և ներկայացում: 5. Методы и критерии оценки
1-ին ընթացիկ քննություն. Կարճ պատասխաններ պահանջող հարցումներ, որի ընթացքում կառաջադրվի հիմնախնդիր, որի հիման վրա ուսանողը կմշակի հիմնախնդրի վերլուծական սխեման: Նախատեսված է 4 միավորանոց ստուգում, միավորների քայլը 0.5 է:
2-րդ ընթացիկ քննություն. Զեկույցների ձևավորում և բանավոր ներկայացում: Նախապես առաջադրված թեմաների շուրջ ուսանողը ընթերցում է հանձնարարված գրականություն, մշակում նյութը, վերնագրում զեկույցը, պատրաստում ցուցադրությունը և ներկայացնում սեմինար պարապմունքի ընթացքում: Գնահատման առավելագույն միավորը 4. գնահատվում են ներկայացման կառուցվածքը, բովանդակային հագեցվածությունը, ինքնուրույնությունը և բանավոր խոսքը: Միավորների քայլը 0.5 է: Ընթացիկ ստուգում (առավելագույնը 3 միավոր). Զեկույցների ձևավորում և բանավոր ներկայացում: Նախապես առաջադրված թեմաների շուրջ ուսանողը ընթերցում է հանձնարարված գրականություն, մշակում նյութը, վերնագրում զեկույցը, պատրաստում և ձևավորում ներկայացումը և ներկայացնում սեմինար պարապմունքի ընթացքում: Գնահատվում է 3 միավորով. գնահատվում են ներկայացման կառուցվածքը, բովանդակային հագեցվածությունը, ինքնուրույնությունը և բանավոր խոսքը: Միավորների քայլը 0.5 է: Եզրափակիչ գնահատումը ենթադրում է պատմասոցիոլոգիական էսսեի հանձնում և բանավոր ներկայացում դասախոսին: Գնահատվում է առավելագույնը 9 միավոր. գնահատվում են էսսեի ձևական կառուցվածքը, պատմասոցիոլոգիական բովանդակությունը, ինքնուրույնությունը և բանավոր ներկայացումը: Միավորների քայլը 1 է: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Քաղաքականությունների հետազոտություններ և սոցիոլոգիական վերլուծություն
1.1. Մակրոսոցիոլոգիական և միկրոսոցիոլոգիական վերլուծություններ 1.2. Քանակական և որակական վերլուծություններ 2. Խառը մեթոդներով հետազոտություններ. տեսամեթոդաբանական հիմքերը 3. Տեքստերի վերլուծություն 3.1. Կոնտենտ վերլուծություն 3.2. Հիմնավորված տեսությունը՝ որպես տեքստերի վերլուծության մեթոդաբանություն 3.3. Էթնոմեթոդաբանական վերլուծություն 3.4. Ազգագրագական վերլուծություն 4. Դիսկուրս վերլուծություն 4.1. Գաղափար դիսկուրսի մասին. դիսկուրս վերլուծության տեսական հիմքերը 4.2. Քննադատական դիսկուրս վերլուծություն 5. Պատմահամեմատական վերլուծություն 5.1. Պատմահամեմատական վերլուծության ձեռքբերումներն ու արդի օրակարգը 5.2. Պատմահամեմատական վերլուծության գործիքներն ու մեթոդական հիմնախնդիրները 5.3. Պատմահամեմատական վերլուծությունը հեղափոխությունների և մոդերնիզացիայի ուսումնասիրության համատեքստում 6. Մասնակցային հետազոտությունների սահմանումն ու դերակատարները: 6.1. Մասնակցային հարացույցն ու աշխարհայացքը: 7. Սոցիոլոգիական վերլուծության հեռանկարները |
||
2203 | Փորձագիտական գիտելիք և քաղաքականություն (Անգլերեն) | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
Обязательный
2203/Մ33
1. Цель курса
1.ներկայացնել ուսանողներին փորձագիտական գիտելիքի ձևավորման և կիրառման սկզբունքները,
2.ապահովել պատկերացում փորձագիտական գիտելիքի և քաղաքականությունների մշակման միջև, սովորեցնել տվյալահեն քաղաքականությունների հայեցակարգման, ինչպես նաև մտքի կենտրոնների և ԶԼՄ կապերի ըմբռնման տեսամեթոդաբանական մոտեցումներ: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.որոշակիացնել փորձագիտական գիտելիքի և քաղաքականությունների միջև կապը, ներկայացնել փորձագիտական գիտելիքի հիման վրա քաղաքականությունների մշակման համընդհանուր տեսական մոտեցումները, 2.ներկայացնել տվյալահեն քաղաքակությունների հնարավորությունները, գնահատել դրանց առավելություններն ու թերությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.գնահատել «տվյալ» հասկացությունը՝ ռեալիստական և կունստրուկտիվիստական մոտեցումների շրջանակներում, 2.դասակարգել փորձագիտական գիտելիքը, 3.վերլուծել մտքի կենտրոնների սոցիալական միջավայրը, բնույթը, գաղափարախոսական ենթատեքստը, 4.առաջարկներ անել քաղաքականության մեջ փորձագիտական գիտելիքի և հետազոտական տվյալների կիրառման վերաբերյալ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.կիրառել և տեղայնացնել տվյալահեն քաղաքկանության մշակման քննադատական մոտեցումներ, իրականացնել թեմայի շուրջ ժամանակակից գրականության քննադատական վերլուծություն: 3. Описание
1.ներկայացնել ուսանողներին փորձագիտական գիտելիքի ձևավորման և կիրառման սկզբունքները,
2.ապահովել պատկերացում փորձագիտական գիտելիքի և քաղաքականությունների մշակման միջև, սովորեցնել տվյալահեն քաղաքականությունների հայեցակարգման, ինչպես նաև մտքի կենտրոնների և ԶԼՄ կապերի ըմբռնման տեսամեթոդաբանական մոտեցումներ: 4. Стили и методы преподавания и обучения
1.Դասախոսություններ
2.Սեմինար-քննարկումներ, այլ ինտերակտիվ մեթոդներ 3,Առանձին վերլուծությունների, հոդվածների, ներկայացումների քննարկումներ: 5. Методы и критерии оценки
1-ին ընթացիկ քննություն. Կարճ պատասխաններ պահանջող հարցումներ: Նախատեսված է առավելագույնը 4 միավորանոց ստուգում, միավորների քայլը 0.5 է:
2-րդ ընթացիկ քննություն. ինքնուրույն հետազոտական աշխատանքի նախագծում և իրականացում. Գնահատվում է առավելագույնը 4 միավոր, միավորների քայլը 0.5 է: Ընթացիկ ստուգում (առավելագույնը 3 միավոր). Զեկույցների ձևավորում և բանավոր ներկայացում: Նախապես առաջադրված թեմաների շուրջ ուսանողը ընթերցում է հանձնարարված գրականություն, մշակում նյութը, վերնագրում զեկույցը, պատրաստում և ձևավորում ներկայացումը և ներկայացնում սեմինար պարապմունքի ընթացքում: Գնահատվում է առավելագույնը 3 միավոր. գնահատվում են ներկայացման կառուցվածքը, բովանդակային հագեցվածությունը, ինքնուրույնությունը և բանավոր խոսքը: Միավորների քայլը 0.5 է: Եզրափակիչ գնահատում. էսսեի հանձնում և բանավոր ներկայացում դասախոսին: Գնահատվում է առավելագույնը 9 միավոր. գնահատվում են էսսեի ձևական կառուցվածքը, պատմասոցիոլոգիական բովանդակությունը, ինքնուրույնությունը և բանավոր ներկայացումը: Միավորների քայլը 1 է: 6. Список основной литературы
7. Основная часть курса
Ներածություն. փորձագիտական գիտելիքի և քաղականության միջև կապի հայեցակարգման կարևորությունը: Գիտելիք և իշխանություն. գաղափարների դերը քաղաքանության մեջ: Տվյալահեն քաղաքականություն և գիտելիքի կիրառումը: Մտքի կենտրոնները, քաղաքականությունների վերլուծությունները և փորձագիտական քաղաքականությունը: Գիտելիքը և իշխանությունը քաղաքական հաղորդակցության մեջ: Քաղական ճգնաժամերի կառավարումը և ճգնաժամային հաղորդակցություն։ ԶԼՄ-ն և հանրության (ան)վստահությունը քաղաքականության և փորձագիտական շրջանակներում։
|
||
2203 | Բազմաչափ վերլուծություններ | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
Обязательный
2202/ Մ06
1. Цель курса
· ուսանողներին ծանոթացնել բազմաչափ վերլուծության մեթոդների հնարավորություններին,
ուսանողներին սովորեցնել սոցիոլոգիական տեղեկատվության բազմաչափ վերլուծության կիրառական հնարավորությունները: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.սահմանել սոցիոլոգիական տեղեկատվության բազմաչափանի վերլուծության հիմնական սկզբունքները և հնարավորությունները, 2.տարբերակել սոցիոլոգիական հետազոտություններում կիրառվող եղանակների առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3.կիրառել սոցիոլոգիական տեղեկատվության բազմաչափանի վերլուծության եղանակները սոցիոլոգիական հետազոտություններում՝ ելնելով կոնկրետ պրոբլեմի առանձնահատկություններից, 4.ընտրել և կիրառել հետազոտական խնդրին կամ վարկածին համապատասխան վիճակագրական թեստեր, 5.վերլուծել և մեկնաբանել վիճակագրական թեստերից ստացված քանակական տվյալները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ նախապատրաստել ներկայացում և զեկուցել։ 3. Описание
· ուսանողներին ծանոթացնել բազմաչափ վերլուծության մեթոդների հնարավորություններին,
ուսանողներին սովորեցնել սոցիոլոգիական տեղեկատվության բազմաչափ վերլուծության կիրառական հնարավորությունները: 4. Стили и методы преподавания и обучения
1. Դասախոսություններ, մասնավորապես նյութի ներկայացման հետևյալ մեթոդների օգնությամբ.բացատրական-տեսային /պրեզենտացիաների կիրառմամբ/, պրոբլեմային ներկայացում, մասնակի-որոնողական /էվրիստիկ/;
2. Սեմինարներ, մասնավորապես հետևյալ տարատեսակների կիրառմամբ. սփռված ստեղծագործական բանավեճ, հետազոտական աշխատանք խմբերում, ռեֆերատային-զեկուցողական ներկայացում, հարցի-պատասխանի ձևով։ 3. Ուսումնական պրոյեկտների մեթոդ 5. Методы и критерии оценки
1-ին ընթացիկ քննություն. գրավոր սկզբունքով /վերլուծական աշխատանք, հոդված/: Ընթացիկ գրավոր քննության արդյունքները գնահատվում են առավելագույնը 4 միավոր, միավորների քայլը 0.5 է:
2-րդ ընթացիկ քննություն. բանավոր պատասխան, արդյունքները գնահատվում են առավելագույնը 4 միավոր, միավորների քայլը 0.5 է: Ընթացիկ ստուգում (առավելագույնը 3 միավոր). Զեկույցների ձևավորում և բանավոր ներկայացում: Նախապես առաջադրված թեմաների շուրջ ուսանողը ընթերցում է հանձնարարված գրականությունը, մշակում նյութը, վերնագրում զեկույցը, պատրաստում և ձևավորում ներկայացումը և ցուցադրում սեմինար պարապմունքի ընթացքում: Գնահատվում է 3 միավորով. գնահատվում են ներկայացման կառուցվածքը, բովանդակային հագեցվածությունը, ինքնուրույնությունը և բանավոր խոսքը: Միավորների քայլը 0.5 է: Եզրափակիչ քննությունը բանավոր է, 9 միավոր առավելագույն գնահատականով, միավորների քայլը 1 է: 6. Список основной литературы
7. Основная часть курса
Թեմա 1` Սոցիոլոգիական հետազոտություններում տեղեկատվության բազմաչափ վերլուծության կիրառման սկզբունքները։ Թեմա 2` Բազմաչափ կոռելյացիոն և ռեգրեսիոն վերլուծության հիմունքները։ Թեմա 3` Դիսպերսիոն վերլուծության կիրառումը սոցիոլոգիական հետազոտություններում։ Թեմա 4` Գործոնային վերլուծության հիմունքները։ Թեմա 5` Լատենտ-կառուցվածքային վերլուծությունը։ Թեմա 6` Լոգգծային վերլուծության կիրառումը։ Թեմա 7` Բազամաչափ դասակարգման եղանակները սոցիոլոգիական տեղեկատվության վերլուծության մեջ: Թեմա 8` Դիսկրիմինանտային վերլուծություն: Թեմա 9՝ Պատճառային կապերի վերլուծության մոդելներ: Թեմա 10` Բազմաչափ սանդղակավորման եղանակները:
|
||
2203 | Արդի սոցիալական տեսություններ | 3 |
. 1-ին՝ աշնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
Обязательный
2203/Մ38
1. Цель курса
1.ուսանողներին ծանոթացնել արդի սոցիոլոգիական տեսության տեսամեթոդաբանական պահանջներին, տեսական սոցիոլոգիայի ներկայացուցիչների աշխատություններին, ժամանակակից սոցիոլոգիայի հիմնախնդիրներին,
զարգացնել տեսական մտածողության ունակություններ: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ճանաչել ժամանակակից սոցիոլոգիական տեսությունները, տեսական և մեթոդաբանական սկզբունքները, դրանց կիրառման հնարավորությունները և սահմանափակումները, 2.մեկնաբանելու արդի սոցիոլոգիական տեսաբանման երկվությունները սոցիոլոգիական գիտության առարկայի հայեցակարգման համատեքստում, 3.մեկնաբանելու, դասակարգելու և ներկայացնելու առանցքային տեսական լուծումները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.համակարգել և տեսականորեն վերլուծել տարբեր խնդրահարույց իրավիճակներ, 5.տարբերակելու տեսական մոտեցումների իմպլիցիտ աքսիոմատիկան, տեսաբանման տրամաբանությունը, ճանաչողական նշանակությունը և կենտրոնական հասկացությունների մեկնաբանությունները, իրականացնելու համեմատական վերլուծություններ և մեթոդաբանական համակցումներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6.կիրառելու տեսական գիտելիքները պրակտիկայում, մասնակցելու գիտական բանավեճերի: 3. Описание
1.ուսանողներին ծանոթացնել արդի սոցիոլոգիական տեսության տեսամեթոդաբանական պահանջներին, տեսական սոցիոլոգիայի ներկայացուցիչների աշխատություններին, ժամանակակից սոցիոլոգիայի հիմնախնդիրներին,
զարգացնել տեսական մտածողության ունակություններ: 4. Стили и методы преподавания и обучения
Դասընթացը կանցկացվի ինչպես ավանդական դասախոսությունների, այնպես էլ ուսուցման ակտիվ մեթոդների /անհատական առաջադրանքներ, խմբային քննարկումներ և այլն/ միջոցով: Ուսանողներից պահանջվում է կարդալ և վերլուծել արդի հասարակագետների ստեղծագործությունները, դրանց հիման վրա զեկուցումներ պատրաստել և ակտիվ մասնակցել լսարանային բանավեճերին
5. Методы и критерии оценки
Դասընթացը կանցկացվի ինչպես ավանդական դասախոսությունների, այնպես էլ ուսուցման ակտիվ մեթոդների /անհատական առաջադրանքներ, խմբային քննարկումներ և այլն/ միջոցով: Ուսանողներից պահանջվում է կարդալ և վերլուծել արդի հասարակագետների ստեղծագործությունները, դրանց հիման վրա զեկուցումներ պատրաստել և ակտիվ մասնակցել լսարանային բանավեճերին
6. Список основной литературы
7. Основная часть курса
Թեմա 1. «Արդի սոցիալական տեսություն» դասընթացի առարկայական տիրույթը
Թեմա 2. Ս. Հանտիգտոն. քաղաքակրթություն, կոնֆլիկտ, պատերազմ Թեմա 3. Ժ. Դեռիդա. կառուցվածք, իշխանություն: Թեմա 4. Ջ. Քուլման. սոցիալական կապիտալ, սոցիալական շերտավորում, դասակարգ: Թեմա 5. Պ. Բերգեր, Թ. Լուկման. սոցիալական ինստիտուտներ, մշակույթ, կրոն: Թեմա 6. Ն. Էլիաս. համայնք, ինքնություն, համերաշխություն: Թեմա 7. Ն. Լուհման. համակարգ, հաղորդակցություն: Թեմա 8. Է. Գիդենս. սոցիալական ինտեգրում և ապաինտեգրում, սոցիալական շարժումներ, սոցիալական փոփոխություն: |
||
2203 | Հանրային քաղաքականությունների վերլուծություններ | 6 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
Обязательный
2203/Մ35
1. Цель курса
1.ուսանողներին ներկայացնել հանրային քաղաքականության էությունը, կառուցվածքը, բնորոշ գծերն ու իրականացման մակարդակները,
2.ծանոթացնել հանրային քաղաքականության վերլուծության մեթոդներին, սովորեցնել բացահայտել հանրային խնդիրները և սահմանել առաջնահերթությունները, 3. ներկայացնել հանրային քաղաքականության մշակման սկզբունքները, տրամաբանությունը, և իրականացնող պետական ինստիտուտները, գնահատել քաղաքականության լուծումները, իրագործումը և ազդեցությունը 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ներկայացնելու հանրային քաղաքականության մշակում, իրականացում և գնահատում հասկացությունները, 2.իրականացնելու ապագա և հետահայաց հանրային քաղաքականության վերլուծություն՝ կառավարության, մարզերի, համայնքների և գլոբալ կառավարման խնդիրների վերաբերյալ բ. գործնական մասնագիտական կարողություններ 3.գնահատելու հանրային քաղաքականությունների արդյունավետությունը, արդյունքը և ազդեցությունը՝ առանձնացնելով կենսունակության և համապատասխանության ցուցանիշներ, 4.վերհանելու հանրային խնդիրները և կազմակերպելու համապատասխան քաղաքականության մշակում՝ խնդրի հաղթահարման կամ կանխման ուղղությամբ, 5.գնահատելու հանրային խնդրի բնույթը՝ օգտագործելով քաղաքականությունների վերլուծության և տեղեկատվության հավաքման տարբեր մեթոդներ և հմտություններ 6.ներկայացնելու առաջարկներ հանրային քաղաքականությունների մշակման փուլում վիզուալ և մասնակցային տեխնիկաների կիրառման վերաբերյալ, 7.զարգացնելու բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունները՝ հանրային ելույթներում, գրավոր զեկույցներում և փաստաթղթերում օգտագործելու համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8.ձևավորելու հանրային քաղաքակաությունների վերաբերյալ քննադատողական մտածողություն և հանրային վարչարարության գործընթացների մասնագիտական վերլուություններ իրականացնելու կարողություն: հավաքել որակական և քանակական տեղեկատվություն, կատարել դրա վերլուծությունն ու կիրառել ստացված արդյունքները՝ տվյալահեն հանրային քաղաքականություն մշակելու համար։ 3. Описание
1.ուսանողներին ներկայացնել հանրային քաղաքականության էությունը, կառուցվածքը, բնորոշ գծերն ու իրականացման մակարդակները,
2.ծանոթացնել հանրային քաղաքականության վերլուծության մեթոդներին, սովորեցնել բացահայտել հանրային խնդիրները և սահմանել առաջնահերթությունները, 3. ներկայացնել հանրային քաղաքականության մշակման սկզբունքները, տրամաբանությունը, և իրականացնող պետական ինստիտուտները, գնահատել քաղաքականության լուծումները, իրագործումը և ազդեցությունը 4. Стили и методы преподавания и обучения
·Դասախոսություններ
·սեմինար-քննարկումներ, այլ ինտերակտիվ մեթոդներ իրականացվող հետազոտությունների վերլուծություններ, դեպքերի ուսումնասիրություններ: 5. Методы и критерии оценки
Ընթացիկ ստուգում. գնահատումը իրականացվելու է դասընթացի ավարտին՝ հաշվի առնելով ուսանողի ակտիվությունը սեմինարներին, առավելագույնը՝ 4 միավոր։
Ինքնուրույն աշխատանք. իրականացվելու է գրավոր ուսուցողական նախագծի պատրաստման միջոցով, գնահատվելու է 4 միավոր։ Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր: Եզրափակիչ քննություն. բանավոր քննություն, 9 միավոր առավելագույն գնահատականով: 6. Список основной литературы
7. Основная часть курса
Գիտակարգի ներածություն. ինչ է հանրային քաղաքականությունը, դրա կարևորությունն ու նպատակը։ Պետական ինստիտուտները և հանրային քաղաքականություն իրականացնողները։ Քաղաքականության վերլուծության ակնարկ. ի՞նչ դեր է խաղում քաղաքականության վերլուծությունը ժողովրդավարական հասարակություններում, ի՞նչ դեր այն պետք է խաղա: Հանրային քաղաքականության վերլուծության հայեցակարգային հիմքերը։ Ինչպես սահմանել առաջնահերթությունները. խնդրի սահմանման համառոտ ներածություն։ Հանրային քաղաքականության որոշումների կայացման մասնակցայնությունը։ Ներկայացուցչությունը և հաշվետվողականությունը հանրային քաղաքականություն մշակելիս։ Հանրային քաղաքականության մարտահրավերները։ Հանրային քաղաքականությունների վերլուծության մեթոդներ և տեխնիկա։ Տվյալահեն հանրային քաղաքականությունը։ Հանրային քաղաքականություննների ռետրոսպեկտիվ գնահատում։
|
||
2203 | Միգրացիա և հանրային քաղաքականություն | 3 |
2-րդ՝ գարնանային
30
2 ժամ/շաբ.
Обязательный
2202/Մ36
1. Цель курса
1. ուսանողներին ներկայացնել արդի միգրացիոն գործընթացների ծագումնաբանությունը, հիմնական առանձահատկությունները, զարգացման համատեքստերն ու ուղղությունները, արդի միգրացիոն գործընթացների դերն ու նշանակությունը հասարակությունների, վերջիններիս առանձին ոլորտների կենսագործունեության խնդրում, սոցիալական հարաբերություններում:
2. ծանոթացնել արդի միգրացիոն գործընթացների և հարակից խնդիրների ուսումնասիրությանն ու վերլուծությանը միտված հայեցակարգերն ու տեսամեթոդաբանական մոտեցումենրը: տրամադրել արդի միգրացիոն գործընթաների և հարակից խնդիրների ուսումնասիրության ու վերլուծությանը միտված էմպիրիկ, գործիքային մոտեցումների կիրառության հմտություններ: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու և բացատրելու արդի միգրացիոն և փոխպայմանավորված գործընթացների ձևավորման, զարգացման առանձնահատկությունները: Ճանաչել միգրացիոն և հարակից խնդիրների ուսումնասիրության և վերլուծության ուղղված տեսամեթոդաբանական կառույցները, 2. ճանաչելու միգրացիոն և հարակից խնդիրների ուսումնասիրության ու վերլուծությանն ուղղված էմպիրիկ հիմնական մոտեցումները, 3. ճանաչելու լինի միգրացիոն գործընթացների քանակական և որակական կողմերը ուղղակի և անուղղակի բնութագրող ժողովրդագրական, տնտեսագիտական և այլ ինդիկատորներին, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. համադրելու և վերլուծելու միգրացիոն հոսքերը նկարագրող վիճակագրական տվյալները և տեղեկությունները, 5. օգտագործելու միգրացիոն և հարակից խնդիրների ուսումնասիրությանն ու վերլուծությանը միտված մեթոդաբանությունները, էմպիրիկ մոտեցումները, 6. օգտագործելու միգրացիոն գործընթացները բնութագրող որակական և քանակական ուղղակի և անուղղակի ինդիկատորներ՝ նպատակ ունենալով կանխատեսել միգրացիոն հոսքերի հետագա զարգացումները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ մասնակցելու բազմաբնույթ քննարկումներին, վերլուծելու առկա խնդիրները և գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ հնարավորություններ պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը: 3. Описание
1. ուսանողներին ներկայացնել արդի միգրացիոն գործընթացների ծագումնաբանությունը, հիմնական առանձահատկությունները, զարգացման համատեքստերն ու ուղղությունները, արդի միգրացիոն գործընթացների դերն ու նշանակությունը հասարակությունների, վերջիններիս առանձին ոլորտների կենսագործունեության խնդրում, սոցիալական հարաբերություններում:
2. ծանոթացնել արդի միգրացիոն գործընթացների և հարակից խնդիրների ուսումնասիրությանն ու վերլուծությանը միտված հայեցակարգերն ու տեսամեթոդաբանական մոտեցումենրը: տրամադրել արդի միգրացիոն գործընթաների և հարակից խնդիրների ուսումնասիրության ու վերլուծությանը միտված էմպիրիկ, գործիքային մոտեցումների կիրառության հմտություններ: 4. Стили и методы преподавания и обучения
Առերես դասախոսություններ
Ինտերակտիվ դասախոսություններ համապատասխան միջոցների կիրառությամբ Ուսանողական ելույթներ, քննարկումներ 5. Методы и критерии оценки
Ընթացիկ ստուգում. գնահատումը իրականացվելու է դասընթացի ավարտին՝ հաշվի առնելով ուսանողի ակտիվությունը սեմինարներին, առավելագույնը՝ 4 միավոր։
Ինքնուրույն աշխատանք. իրականացվելու է գրավոր ուսուցողական նախագծի պատրաստման միջոցով, գնահատվելու է 4 միավոր։ Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր: Եզրափակիչ քննություն. բանավոր քննություն, 9 միավոր առավելագույն գնահատականով: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1.Միգրացիոն տեղաշարժերը պատմական գործընթացների և զարգացումների համատեքստում:
2.Արդի միգրացիոն գործընթացների հիմնական առանձնահատկությունները, զարգացման միտումները: 3.Միգրացիոն տեսություններ. 4.Նեոդասական տնտեսական տեսություններ 5.Գործոնային տեսություններ 6.Համակարգային տեսություններ 7.Միգրացիայի ինքնավերարտադրությունը: 8.Ցանցային տեսություն: 9.Միգրացիոն տեղաշարժերն ու գործընթացները «Աշխարհ-համակարգ» տեսությանլույսի ներքո: 10.Իմմիգրացիա և ընդունող հասարակություններ: 11.Էմիգրացիա և առաքող հասարակություններ: 12.Անդրազգայնություն, անդրազգային միգրացիա, անդրազգային համայնքներ սփյուք: 13.Սոցիոլոգիական հետազոտական մեթոդաբանություններն միգրացիոն ուսումնասիրություններում: 14. Միգրացիոն հիմնախնդիրների կարգավորում. Քաղաքական հայեցակարգերի վերլուծություն: |
||
2203 | Գենդեր և հանրային քաղաքականություն | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
Обязательный
2202/Մ37
1. Цель курса
1.ուսանողներին ծանոթացնելու արդի գենդերային տեսություններին եւ հետազոտական ուղղություններին՝ տրամադրելով գիտելիքներ գենդերային հետազոտությունների հնարավորությունների և վերլուծության տրամաբանությունների վերաբերյալ,
2.Տրամարդրելու հմտություններ՝ գենդերային զգոնությունը պահպանելու հետազոտական պրակտիկայում, Զարգացնելու ուսանողների կարողությունները սոցիոլոգիական մոտեցումների ներքո գենդերային իրականությունը հետազոտելու: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Բացատրելու գենդերային տեսությունների կարեւորությունը և նրանց զարգացման պատմությունը, 2.պազաբանելու գենդերային հետազոտությունների օգտագործման հնարավորություները սոցիալական համատեքստում, 3.վերլուծելու սոցիալական իրականությունը հաշվի առնելով գենդերային մեթոդաբանությունը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.կիրառելու գենդերային հետազոտությունները սոցիալական հիմնախնդիրների դիտարկման համար, 5.օգտագործելու գենդերային հետազոտությունները մշակութային համատեքստի պարզաբանման համար, 6.մշակելու և ներկայացնելու առաջարկություններ՝ գենդերային վերլուծության եւ սոցիալական գործընթացների գնահատման ուղղությամբ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.մասնակցելու բազմաբնույթ քննարկումներին, վերլուծելու առկա խնդիրները և գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ հնարավորությունները, պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը: 3. Описание
1.ուսանողներին ծանոթացնելու արդի գենդերային տեսություններին եւ հետազոտական ուղղություններին՝ տրամադրելով գիտելիքներ գենդերային հետազոտությունների հնարավորությունների և վերլուծության տրամաբանությունների վերաբերյալ,
2.Տրամարդրելու հմտություններ՝ գենդերային զգոնությունը պահպանելու հետազոտական պրակտիկայում, Զարգացնելու ուսանողների կարողությունները սոցիոլոգիական մոտեցումների ներքո գենդերային իրականությունը հետազոտելու: 4. Стили и методы преподавания и обучения
Դասախոսոություններ, սեմինարներ, գրքերի և հոդվածների գրավոր և բանավոր վերլուծություն, բանավոր պատմությունների օգտագործմամբ հետազոտական արդյունքների վերլուծություն:
5. Методы и критерии оценки
Ընթացիկ ստուգում. գնահատումը իրականացվելու է դասընթացի ավարտին՝ հաշվի առնելով ուսանողի ակտիվությունը սեմինարներին, առավելագույնը՝ 4 միավոր։
Ինքնուրույն աշխատանք. իրականացվելու է գրավոր ուսուցողական նախագծի պատրաստման միջոցով, գնահատվելու է 4 միավոր։ Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր: Եզրափակիչ քննություն. բանավոր քննություն, 9 միավոր առավելագույն գնահատականով: 6. Список основной литературы
7. Основная часть курса
·Մշակույթը եւ գաղափարախոսությունը գենդերային հարցադրումների ընկալման համար;
·Գենդերային փոխհարաբերությունների զարգացման պատմությունից ·Հեգեմոն առնականությունը եւ սոցիալական համակարգերի գենդերային կառուցվածքը ·Դասակարգ, գենդեր եւ աշխատաշուկա. Սոցիոլոգիական վերլուծություն; ·Գենդերային հետազոտությունների հնարավորությունները սոցիոլոգիական տեսությունների ներքո ·Գենդերային հետազոտությունների տրամաբանությունը. մեթոդաբանական ակնարկ Գենդերային հիմնախնդիրների վերլուծությունը արդի հասարակութոյւններում |
||
2203 | Մշտադիտարկում և գնահատող հետազոտություններ | 6 |
1-ին՝ աշնանային
60
4 ժամ/շաբ.
Обязательный
2202/ Մ03
1. Цель курса
1.ներկայացնել ուսանողներին մշտադիտարկման և գնահատող հետազոտությունների (ՄևԳ/M&E) պատմական հիմքերը և զարգացման ուղղությունները, հիմնական մոտեցումներն ու փոփոխությունների հարացույցը (ToC),
2.ձևավորել պատկերացում ՄևԳ դաշտի, տարատեսակների, տրամաբանական շրջանակի, ցուցանիշների և չափորոշիչների մասին, սովորեցնել մշտադիտարկման և գնահատող հետազոտությունների պլանավորման և իրականացման ընթացակարգերն ու տեխնիկաները, տվյալների որակի ապահովման և էթիկական սկզբունքները: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ներկայացնելու համընդհանուր ՄևԳ հասկացությունները սոցիալական հետազոտությունների և հանրային քաղաքականությունների գնահատման համատեքստում, 2.թվարկելու գնահատող հետազոտությունների առանձին տեսակներն ու դրանց կիրառման առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3.գնահատելու սոցիալական ծրագրերի և քաղաքականությունների արդյունքները՝ առանձնացնելով համապատասխանությունը, ծախսարդյունավետությունը, արդյունավետությունը, ազդեցությունը և կենսունակությունը՝ միջանկյալ արդյունքի և վերջնարդյունքի ցուցանիշների հիման վրա՝ ըստ միջազգային գնահատման OECD/DAC չափանիշների, 4.կազմակերպել և իրագործել իրավիճակի, շահառուների կարիքների, համայնքային և աղքատության գնահատում՝ ինքնուրույն կազմելով գնահատման պլան և մատրիցա, 5.վերլուծելու իրավիճակն ու օգտագործելու ազդեցության գնահատման գիտափորձային և քվազիգիտափորձային մեթոդաբանություններ և տեղեկատվության հավաքման որակական և քանակական մեթոդներ և հմտություններ, 6.ներկայացնելու առաջարկներ մշտադիտարկման և գնահատող հետազոտություններում վիզուալ և մասնակցային տեխնիկաների կիրառման վերաբերյալ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.կիրառելու և տեղայնացնելու կիրառական սոցիոլոգիայում մշտադիտարկման և գնահատող հետազոտությունների մեթոդաբանություններն ու դրանց արդյունքները, հավաքագրելու որակական և քանակական տեղեկատվություն, կատարելու դրա վերլուծությունն ու կիրառելու ստացված արդյունքները: 3. Описание
1.ներկայացնել ուսանողներին մշտադիտարկման և գնահատող հետազոտությունների (ՄևԳ/M&E) պատմական հիմքերը և զարգացման ուղղությունները, հիմնական մոտեցումներն ու փոփոխությունների հարացույցը (ToC),
2.ձևավորել պատկերացում ՄևԳ դաշտի, տարատեսակների, տրամաբանական շրջանակի, ցուցանիշների և չափորոշիչների մասին, սովորեցնել մշտադիտարկման և գնահատող հետազոտությունների պլանավորման և իրականացման ընթացակարգերն ու տեխնիկաները, տվյալների որակի ապահովման և էթիկական սկզբունքները: 4. Стили и методы преподавания и обучения
1.դասախոսություններ
2.սեմինար-քննարկումներ, այլ ինտերակտիվ մեթոդներ իրականացվող հետազոտությունների դեպքերի վերլուծություններ, վարժություններ, պրակտիկ առաջադրանքներ 5. Методы и критерии оценки
1-ին ընթացիկ քննություն. գրավոր աշխատանք էսսեի ձևով: Ընթացիկ գրավոր քննության արդյունքները գնահատվում են առավելագույնը 4 միավոր, միավորների քայլը 0.5 է:
2-րդ ընթացիկ քննություն. բանավոր քննություն էսսեի ձևով /ՄևԳ կոնկրետ օրինակի պլանավորման վարժություն/, արդյունքները գնահատվում են առավելագույնը 4 միավոր, միավորների քայլը 0.5 է: Ընթացիկ ստուգում (առավելագույնը 3 միավոր). Զեկույցների ձևավորում և բանավոր ներկայացում: Նախապես առաջադրված թեմաների շուրջ ուսանողը ընթերցում է հանձնարարված գրականությունը, մշակում նյութը, վերնագրում զեկույցը, պատրաստում և ձևավորում ներկայացումը և ցուցադրում սեմինար պարապմունքի ընթացքում: Գնահատվում է առավելագույնը 3 միավոր. գնահատվում են ներկայացման կառուցվածքը, բովանդակային հագեցվածությունը, ինքնուրույնությունը և բանավոր խոսքը: Միավորների քայլը 0.5 է: Եզրափակիչ քննությունը բանավոր է հարցատոմսերով՝ 9 միավոր առավելագույն գնահատականով, միավորների քայլը 1 է: 6. Список основной литературы
7. Основная часть курса
Ներածություն. մշտադիտարկում և գնահատում (ՄևԳ/M&E) հասկացությունը, տեղը սոցիալական հետազոտությունների համատեքստում և կիրառական նշանակությունը: Գնահատող հետազոտությունների հարացույցն ու տրամաբանական շրջանակը: ՄևԳ ցուցանիշները, դրանց տեսակներն ու ընտրությունը: ՄևԳ պլանը և տվյալների չափագրման աղբյուրները: Գնահատող հետազոտությունների տարատեսակները, ՄևԳ մատրիցա և OECD/DAC միջազգային գնահատման չափանիշներ: Կարիքի և ծրագրի տեսության գնահատաում: Ծրագրի գործընթացի գնահատում: Ծրագրի/քաղաքականության արդյունավետության գնահատում: Ազդեցության գնահատման հետազոտությունների տարատեսակները՝ գիտափորձային, քվազիգիտափորձային և այլ մոտեցումներ: Գնահատող հետազոտությունների հաշվետվողականություն, հաշվետվությունների արտաքին փորձաքննություն և գրախոսություն: Գնահատող հետազոտությունների որակի վրա ազդող գործոններն ու էթիկական ստանդարտները: |
Другие образовательные модули
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
2203 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
90
6 ժամ/շաբ.
Обязательный
2203/Մ10
1. Цель курса
Մասնագիտական պրակտիկայի նպատակն է գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները և փորձառությունը, ինչպես նաև մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները:
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրելու մասնագիտական աշխատանքի հիմնական առանձնահատկությունները, 2.բացատրելու սոցիալական ոլորտի հիմնական խնդիրները, 3.թվարկելու սոցիալական աշխատողի հիմնական գործառույթները, 4.բացատրելու սոցիալական ոլորտի օրենքների ազդեցությունը սոցիալական աշխատողի գործունեության և խոցելի խմբերի ներկայացուցիչների սոցիալական բարեկեցության վրա։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.գործնականում կիրառելու ստացած տեսական գիտելիքները, 2.իրականացնելու կարիքի գնահատում, տնայց, 3.կազմելու միջամտության պլան, 4.մշակելու սոցիալական ոլորտի բարեփոխման առաջարկություններ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. համակարգելու սոցիալական ոլորտի վերաբերյալ տվյալները, 2. մեկնաբանելու գիտահետազոտական աշխատանքի արդյունքները, եզրակացություններ և ամփոփումներ անելու։ 3. Описание
Մասնագիտական պրակտիկայի նպատակն է գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները և փորձառությունը, ինչպես նաև մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները:
4. Стили и методы преподавания и обучения
Խմբային և ինքնուրույն աշխատանք կազմակերպաիրավական տարբեր ձևերի և համապատասխան ուղղության գիտահետազոտական կազմակերպություններում, պետական և տարածքային կառավարման մարմիններում, տեղական և/կամ արտասահմանյան բուհերի համապատասխան հետազոտական կենտրոններում և լաբորատորիաներում՝ ստաժավորման ձևով: Ուսանողները վարում են պրակտիկայի օրագիր՝ ներկայացնելով հաշվետվություն։
5. Методы и критерии оценки
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով։ Պրակտիկան դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային, կատարել է ծրագրով նախատեսված առաջադրանքները, սահմանված ժամկետում ներկայացրել պրակտիկայի օրագիրը, որը պետք է ներառի հետևյալ բաժինները՝
1.Պրակտիկայի վայրի անվանումը, հասցեն և հեռախոսահամարը, 2.Պրակտիկայի ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը, 3.Կատարված գործողությունները ըստ առնվազն 10 այցելությունների, Եզրակացություն։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
1.Ծանոթացում պրակտիկայի անցկացման վայրի աշխատանքային առանձնահատկություններին,
2.Կատարելիք աշխատանքի հստակ նպատակադրում, 3.Կատարելիք աշխատանքի ժամանակացույցի կազմում, 4.Ըստ ժամանակացույցի անհրաժեշտ աշխատանքների կատարում, Վերջնարդյունքների ամփոփում և գնահատում։ |
||
2203 | Մագիստրոսական թեզ | 12 |
2-րդ գարնանային
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
Обязательный
2203
1. Цель курса
· ձևավորել հանրային քաղաքականությունների ոլորտում ինքնուրույն տեսական և էմպիրիկ հետազոտություն կատարելու ուսանողի հմտությունները,
· ձևավորել հանրային քաղաքականությունների ոլորտին վերաբերող գիտական հետազոտության արդյունքները գրավոր և բանավոր ներկայացնելու հմտությունները, . ձևավորրել սեփական գիտական աշխատանքը հրապարակային պաշտպանելու և փաստարկելու հմտությունները։ 2. Результаты обучения по программе
ա) գործնական մասնագիտական կարողություններ . ինքնուրույն մշակելու մասնագիտական գրականություն, . ինքնուրույն կատարելու հետազոտական աշխատանք, . կիրառելու սոցիալական հետազոտության մեթոդները, . մշակելու հետազոտական տվյալները, բ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ . ամփոփելու հետազոտության արդյունքները, . ներկայացնելու հետազոտության արդյունքները մասնագիտական հանրությանը, . մշակելու կիրառական առաջարկություններ, . կատարելու հղումներ։ 3. Описание
· ձևավորել հանրային քաղաքականությունների ոլորտում ինքնուրույն տեսական և էմպիրիկ հետազոտություն կատարելու ուսանողի հմտությունները,
· ձևավորել հանրային քաղաքականությունների ոլորտին վերաբերող գիտական հետազոտության արդյունքները գրավոր և բանավոր ներկայացնելու հմտությունները, . ձևավորրել սեփական գիտական աշխատանքը հրապարակային պաշտպանելու և փաստարկելու հմտությունները։ 4. Методы и критерии оценки
1. Աշխատանքի արդիականությունը - առավելագույնը՝ 2 միավոր
2. Հետազոտության իրականացումը և արդյունքները - առավելագույնը՝ 8 միավոր 3. Աշխատանքի շարադրումը և ձևավորումը - առավելագույնը՝ 2 միավոր 4. Աշխատանքի հրապարակային պաշտպանությունը - առավելագույնը՝ 8 միավոր 5. Основная часть курса
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |