Тип:
Магистр
Профессия:
023101.02.7 - Հայոց լեզու և գրականություն
Специализация:
023101.02.7 - Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ
Присвоенная квалификация:
Բանասիրության մագիստրոսի աստիճան
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում.
· տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ նախորդ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության արդյունքների հիման վրա,
· այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննությունների արդյունքների հիման վրա։
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։

2. Цели (назначение)
· Ուսանողներին տրամադրելու գիտակրթական ոլորտի հիմնախնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների ու նորագույն մեթոդների վերաբերյալ գիտելիքներ: · Խթանելու ուսանողների մեջ լեզվական երևույթները վերլուծելու և լեզվաբանության տվյալ ոլորտին առնչվող լեզվական տվյալները համակարգելու ունակությունը: · Օժտելու խմբագրական ու թարգմանչական աշխատանք իրականացնելու կարողություններով: · Ուսանողներին ծանոթացնելու բառապաշարային և քերականական համակարգերի կիրառական սկզբունքներին տրված ոլորտում արդյունավետ աշխատանք ապահովելու նպատակով: · Ուսանողներին սովորեցնելու իրականացնել տեքստերի խմբագրման, թարգմանության, հրատարակության պատրաստելու, լեզվական առարկաներ ուսուցանելու աշխատանքներ:
3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ճանաչել հայոց լեզվի տեսության հիմունքները, լեզվական մակարդակներից յուրաքանչյուրի միավորների առանձնահատկությունները, դրանց վերլուծման սկզբունքները, հետազոտական մեթոդները. ճանաչել հայոց լեզվի տեսության հիմունքները, լեզվական մակարդակներից յուրաքանչյուրի միավորների առանձնահատկությունները, դրանց վերլուծման սկզբունքները, հետազոտական մեթոդները.
- ներկայացնել ճիշտ և գրագետ, իրավիճակին համապատասխան խոսք կազմելու առանձնահատկությունները, խոսքի տարաբնույթ ձևերի ճիշտ ընթերցման, վերլուծման և մշակման սկզբունքները.
- դասակարգել թարգմանական տեսությունների դրույթները և գործնականում թարգմանական աշխատանք կատարելու հնարավորությունները.
- մատնանշել արևելահայերենի և արևմտահայերենի քերականական համակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները.
- ճանաչել բառագիտական վերլուծություն կատարելու, բառակազմական կաղապարները առանձնացնելու սկզբունքները, լեզվի զարգացման արդի փուլում տեղի ունեցող իմաստափոխությունները, բառապաշարի զարգացման օրինաչափությունները.
- բացատրել հայ և համաշխարհային լեզվաբանական ուսումնասիրության հիմնական ուղղություններն ու մեթոդները, դասակարգել գիտական աշխատանք կատարելու, մասնագիտական հետազոտություններ, ուսումնասիրություններ իրականացնելու սկզբունքները
- ներկայացնել արդի հայերենի հիմնախնդիրների, զարգացման և կանոնարկման միտումների, լեզվական տեղաշարժերի և դրանց ուսումնասիրության միջոցները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- գործնականում իրականացնել լեզվաբանական վերլուծություններ.
- կատարել գործառական տարաբնույթ տեքստերի գործնական թարգմանություն.
- օգտագործել նորագույն մեթոդներ գործառական տարաբնույթ տեքստեր կազմելու, դրանց խոսքարվեստի վերլուծման, գիտական հրատարակության պատրաստվող նյութերի մշակման աշխատանքներ կատարելիս.
- կիրառել լեզվաբանական հետազոտությունների մեթոդները, առաջարկել տվյալ ոլորտի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ նոր մոտեցումներ ու սկզբունքներ.
- կազմել մասնագիտական բառարաններ.
- ճանաչել լեզվի զարգացման արդի փուլում առկա խնդիրները և դրանք համակարգայնորեն վերլուծել:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ),
- վերլուծել առկա խնդիրները, գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները և առաջարկել ժամանակն ու այլ ռեսուրսները արդյունավետորեն պլանավորելու ձևեր,
- գործնականում կիրառել ձեռքբերված գիտելիքները և իրականացնել գիտամանկավարժական գործունեություն.
- պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր,
- . դրսևորել աշխատանքի բարձր արդյունավետություն՝ և՛ որպես խմբի անդամ, և՛ որպես խմբի ղեկավար, պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը:
4. Способ оценки
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:

5. Возможности будущей карьеры выпускников
«Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ՀՀ-ում և Սփյուռքում գործող գիտակրթական և մշակութային հաստատություններում և կազմակերպություններում, ինչպես նաև խմբագրություններում, հրատարակչություններում, հեռուստա- և ռադիոոլորտում: Ծրագրի շրջանավարտները՝ որպես թարգմանիչներ, պահանջված աշխատուժ են նաև դեսպանատներում, նախարարություններում, հրատարակչություններում, որտեղ բանիմաց թարգմանիչների պակաս նկատվում է:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Տեսական գրականություն (տպագիր), դասախոսություններ (բանավոր և էլեկտրոնային), համացանցային նյութեր, տեսաձայնային սարքավորումներ (համակարգչային տեխնիկա), այցելություններ ՀՀ գիտահետազոտական հաստատություններ:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
1. ՀՀ որակավորումների ազգային շրջանակ (համաձայն ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 7-ի N 714-Ն որոշման)
2. Եվրոպական որակավորումների շրջանակ
2. Եվրոպական որակավորումների շրջանակ
8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· գիտական աշխատանք կատարելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական պաշարներից օգտվելու հմտություն,
· լեզվաբանական հետազոտություն վերլուծելու, թարգմանական աշխատանք կատարելու հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու հմտություն:
Հաղորդակցման
· բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· կատարված գիտական հետազոտությունը վերլուծելու, արդյունքները խմբավորելու և հստակ ներկայացնելու կարողություն,
· բանավոր և գրավոր թարգմանություն կատարելու հմտություն,
· որևէ օտար լեզվի լավ/գերազանց իմացություն։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` հաղորդակցությունների ոլորտում),
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· լեզվի արդի խնդիրները մեկնաբանելու, զարգացման ընթացքը գնահատելու, վերլուծելու կարողություն,
· լեզվաբանական հետազոտություն և վերլուծություն կատարելու կարողություն,
· լեզվական և թարգմանական արդի խնդիրների վերաբերյալ գիտական նախագծեր կազմելու և իրականացնելու կարողություն,
· բանավոր և գրավոր հաղորդակցական մշակույթ ձևավորելու կարողություն,
· գիտագործնական թարգմանություններ կատարելու հմտություն,
· հրապարակային ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
· գործառական տարբեր ոճերի տեքստեր (նաև փաստաթղթեր) կազմելու, մշակելու կարողություն,
· գործառական տարբեր ոճերի տեքստեր խմբագրելու և հրատարակության պատրաստելու կարողություն,
· լեզվաբանական գիտական աշխատությունների մեթոդական առանձնահատկությունները ներկայացնելու գործնական հմտություն։
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում բանասիրության գծով, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 5 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն (միջազգային հանդեսներում և/կամ ՀՀ ԲՈԿ-ով հաստատված պարբերականներում),
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ լեզվաբանության (նաև թարգմանության) ոլորտում։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Подробнее о программе
Ըստ ՀՀ պետական բուհերի պաշտոնական կայքէջերի տվյալների՝ «Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ» մագիստրոսական ծրագիրը գործում է միայն ԵՊՀ-ում: Սա նշանակում է, որ բացակայում է մրցակցային ցուցանիշը: Ծրագրի նպատակահարմարությունը պայմանավորված է նաև նրանով, որ նշված ծրագրով կրթություն և որակավորում ստանալու համար ԵՊՀ են դիմում նաև հանրապետության այլ բուհերի բակալավրատ ավարտած ուսանողներ, ինչը փաստում է ծրագրի արդիական լինելը և ուսուցման գործընթացի արդյունավետությունը: