Информационная безопасность
Программа бакалавриата
Ընդունելության չափանիշները և պահանջները
Համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի», ՀՀ Կառավարության որոշման (26 ապրիլի, 2012 թվականի N597–Ն)՝ դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից.
- մաթեմատիկա (գրավոր), ֆիզիկա (գրավոր) կամ անգլերեն (գրավոր)՝ մրցութային,
- հայոց լեզու (գրավոր)՝ ոչ մրցութային:
Ծրագրի նպատակներն են.
- ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ տեղեկատվական անվտանգության և ինֆորմատիկայի վերաբերյալ,
- զարգացնել ուսանողի ալգորիթմական մտածողությունը,
- օժտել մեքենայական ուսուցման մեթոդների կիրառման, տվյալների հենքերի նախագծման, տեղեկատվական անվտանգության գործնական կարողություններով,
- պատրաստել մասնագետներ, որոնք ունակ կլինեն ստեղծելու արդյունավետ հաշվողական ալգորիթմներ, իրականացնելու տվյալների վերլուծության բոլոր փուլերը, նախագծելու և իրագործելու լոկալ կոմպյուտերային ցանցեր։
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
Կրթական ծրագրի շրջանակում ձեռք բերած համակողմանի գիտելիքների շնորհիվ ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել ՀՀ ուսումնական հաստատություններում, գիտական կազմակերպություններում և ձեռնարկություններում, բանկային և տեղեկատվական ոլորտներում (մասնավորապես` ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում, «Սինոփսիս», «Հայկական ծրագրեր (Arm Soft)», «Ինստիգեյթ Ռոբոտիքս», «Դիջիթեյն» ՍՊԸ, «ԷՊԱՄսիստեմզ», «ՊիկաԱրտ» ՍՊԸ ընկերություններում և այլուր):