- Главная
- Group
- Հայոց պատմության ամբիոն
Հայոց պատմության ամբիոն
Հայոց պատմության ամբիոնը համալսարանի հասակակիցն է․ ստեղծվել է նրա հետ միաժամանակ։ Մինչև 1930 թիվն այն կոչվել է պատմության ամբիոն։ 1930-1931 ուստարում նրա հիմքի վրա ձևավորվել են հայ ժողովրդի պատմության, ԽՍՀՄ ժողովուրդների պատմության, Հին աշխարհի պատմության և ընդհանուր պատմության ամբիոնները։ Ամբիոնի առաջին վարիչը եղել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Նրա ղեկավարման շրջանում (1921-1927) դրվել է ամբիոնի ուսումնական աշխատանքների հիմքը, կազմվել են առաջին ուսումնական ծրագրերը։ Ամբիոնում տարբեր տարիների աշխատել են ճանաչված պատմաբան-հայագետներ Լեոն, Հ. Զորյանը, Թ. Ավդալբեգյանը, Ս. Պողոսյանը, Ա. Աբրահամյանը, Հ. Ժամկոչյանը, Մ. Ներսիսյանը, Վ. Պարսամյանը, Լ. Խուրշուդյանը, Հր. Սիմոնյանը, Ստ. Մելիք-Բախշյանը, Բ. Հարությունյանը, Պ. Հովհաննիսյանը, Ա. Սիմոնյանը և ուրիշներ։
Ամբիոնի աշխատակիցները լույս են ընծայել ավելի քան 700 մենագրություններ, զանազան ուսումնասիրություններ, մեծաթիվ գիտական հոդվածներ։ Ամբիոնը, իրավամբ, հանրապետության հայագիտական կարևորագույն կենտրոններից մեկն է։
Ամբիոնը գիտահետազոտական աշխատանքներ է ծավալում հայոց պատմության բոլոր ժամանակաշրջանների հիմնահարցերի ուսումնասիրության ուղղությամբ։ Նշանակալից տեղ է հատկացվում Հայոց պատմության աղբյուրագիտությանն ու պատմագրությանը, Հայաստանի պատմական ժողովրդագրությանն ու քարտեզագրությանը։ Մեծ ծավալի աշխատանք է կատարվում մասնավորապես միջնադարյան Հայաստանի պատմության հիմնահարցերի, Հայկական հարցի, հայոց ազատամարտի, Հայոց ցեղասպանության, ազգային գաղափարախոսության, Արցախյան հիմնահարցի, Հայկական սփյուռքի և Հայոց նորագույն պետականությունների պատմության ուսումնասիրության բնագավառներում։
Ամբիոնում աշխատում են հանրապետության ճանաչված և առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ներգրավված են միջազգային և տեղական դրամաշնորհային տարբեր ծրագրերում: Ամբիոնի գիտնական-մանկավարժները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, որոնք տպագրվում են նաև բարձր ազդեցության գործակից ունեցող գիտական պարբերականներում:
Ամբիոնի անդամները մշտապես մասնակցում են համալսարանական, հանրապետական ու միջազգային գիտաժողովների, հանդես գալիս հայոց պատմության և Հայկական սփյուռքի հիմնահարցերին նվիրված զեկուցումներով։
Հայոց պատմության ամբիոնը հայագետ-պատմաբանների պատրաստման կենտրոն է, որն իրականացնում է «Հայոց պատմություն» և «Հայագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Профессор
Профессор
Профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент