- Главная
- Group
- Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոն
Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոն
ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնը հիմնվել է 1970 թ․: Այն նախապես կոչվել է պատմական մատերիալիզմի, բարոյագիտության և գեղագիտության, 1993 թ․` փիլիսոփայության և բարոյագիտության, իսկ 2001 թ․` սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոն: 2018 թվականից ամբիոնը վերանվանվել է սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոն։ 2001 թվականից սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչն է փ․գ․դ․ Էդուարդ Հարությունյանը։
Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները գլխավորապես առնչվում են Հայաստանի Հանրապետության առջև ծառացած սոցիալական, բարոյական ու քաղաքական հիմնախնդիրների ու մարտահրավերների սոցիալ-փիլիսոփայական իմաստավորմանը, ինչը հնարավորություն է տալիս գիտական աշխատանքներին հաղորդելու հայագիտական ուղղվածություն և կիրառական ելքեր: Այս առումով սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնն այսօր իրավամբ համարվում է անցումագիտության հայեցակարգ մշակած գիտական լավագույն կենտրոններից մեկը, որտեղ հետազոտվում են հետխորհրդային և փոխակերպվող հասարակությունների, սոցիոմշակութային անվտանգության, սոցիալական վթարների, ազգային ինքնության և նույնականության արդիականացման, սոցիոմշակութային, քաղաքական ու քաղաքակրթական ռիսկերի, կոնֆլիկտների ու հարըմբռնումների, արդի համաշխարհայնացման, ցանցային հասարակության ձևավորման և մարդաբանական փոխակերպումների հիմնախնդիրները:
Ամբիոնի ձեռքբերումներից մեկը հայերեն դասագրքերի և հատկապես հատուկ դասընթացների հրատարակումն է: Հատկապես վերջին տասնամյակում փիլիսոփայության մասնագիտությամբ բակալավրիատի և մագիստրատուրայի կուրսերում կարդացվող գրեթե բոլոր դասընթացների վերաբերյալ հրատարակվել են համապատասխան ձեռնարկներ, որոնք առնչվում են սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության արդի հիմնախնդիրներին և էապես նպաստել են փիլիսոփայության բաժնում դասավանդվող առարկաների արդիականացմանը: Ամբիոնը ակտիվորեն մասնակցում է նաև հանրային նշանակություն ունեցող քաղաքական, սոցիալական, բարոյական ու մշակութաբանական հարցերի շուրջ կազմակերպվող հեռուստաբանավեճերի, հանրային քննարկումների և քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների։
Պատահական չէ, որ ամբիոնում աշխատում են հանրապետության ճանաչված և առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար անցել և անցնում են վերապատրաստումներ, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում: Ամբիոնի գիտնական-մանկավարժները հեղինակ են նաև ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են նաև հեղինակավոր պարբերականներում։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент