- Главная
- Group
- Անգլիական բանասիրության ամբիոն
Անգլիական բանասիրության ամբիոն
Անգլիական բանասիրության ամբիոնը ձևավորվել է Երևանի պետական համալսարանում դեռևս 1935 թվականին հիմնադրված ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի հիմքի վրա։ 1991 թ․ հայ բանասիրության ֆակուլտետի օտար լեզուների մասնագիտական բաժինների հիման վրա ձևավորվել է ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ միաժամանակ սկիզբ դնելով անգլիական բանասիրության ամբիոնի գործունեությանը:
Ժառանգելով իր վաստակաշատ ու բազմահմուտ նախորդների` բ.գ.դ., ակադեմիկոս Գ. Ջահուկյանի, փ.գ.դ., ակադեմիկոս Է. Աթայանի, բ.գ.թ., դոցենտ Լ. Ալոյանի, բ.գ.թ., պրոֆեսոր Հ. Թոքմաջյանի, բ.գ.թ., պրոֆեսոր Ե. Մխիթարյանի գիտամանկավարժական հարուստ փորձը` նորաստեղծ ամբիոնի վարիչի պարտականությունները ստանձնել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր Սեդա Գասպարյանը։
Անգլիական բանասիրության ամբիոնը, որն այսօր իրականացնում է ուսումնամեթոդական և գիտական բազմաբնույթ գործունեություն, ապահովում է գործնական անգլերենի` որպես հիմնական լեզվի ուսուցում, ինչպես նաև տեսական գիտելիքներ հաղորդում անգլիական բանասիրության տարբեր գիտակարգերի ոլորտում, ծանոթացնում անգլերենի դասավանդման հմտություններին և երկրագիտական ու լեզվամշակութաբանական արժեք ունեցող փաստերի: Ամբիոնի առաջնակարգ բազմաթիվ աշխատակիցներ կատարում են միջգիտակարգային ուսումնասիրություններ, որոնք տպագրվում են արտասահմանյան առաջատար ամսագրերում, հրապարակվում են մենագրությունների տեսքով։ Ամբիոնում հաճախակի կազմակերպվում են գիտական և գիտագործնական սեմինարներ։ Հմուտ դասավանդող դոցենտներն ու պրոֆեսորները գիտական զեկուցումներով մասնակցում են ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուհերում։
Ամբիոնն առաջնորդվում է այն սկզբունքով, որ գիտելիքի հաղորդումը լայն իմաստով պետք է ծառայի հասարակական առաջընթացին։ Սկզբունքային է նաև այն, որ գիտական կարևոր ձեռքբերումները հնարավորինս շուտ ներմուծվեն դասընթացների մեջ` արդիականացնելով դրանց բովանդակությունը և նոր գիտելիքներ տալով սովորողներին: Ուսուցման եռաստիճան համակարգի անցնելու կապակցությամբ ամբիոնը վերամշակել և ստեղծել է ուսումնական նոր ծրագրեր, որոնք նպատակաուղղված են մասնագիտական համակողմանի և բարձրորակ կրթություն ապահովելուն:
Մասնագիտական ոլորտում ստանձնելով առաջատար դեր՝ անգլիական բանասիրության ամբիոնը մշտապես բարձր պատասխանատվությամբ է մոտենում մասնագետների որակի բարձրացման դժվարին, սակայն կարևոր գործին` ամբիոնի գիտական աշխատանքը զարգացնելով մի շարք հիմնարար ուղղություններով՝ կիրառական լեզվաբանություն, լեզվական փաստերի և խոսքային ակտերի գործաբանական նկարագրին առնչվող խնդիրներ, հոգելեզվաբանական քննություն, արդյունավետ հաղորդակցություն, մեդիադիսկուրսի ժանրային և լեզվաոճական առանձնահատկությունների լուսաբանում և դրա հիմքի վրա ուսանողի՝ անգլերեն մեդիատեքստ ստեղծելու հմտությունների ձևավորում, համացանցային դիսկուրս, լեզվամտածողության կաղապարներին վերաբերող խնդիրներ, անգլերենի բառագիտության և ոճագիտության հիմնահարցեր, միջմշակութային հաղորդակցության տեսագործնական խնդիրներ, թարգմանությունը որպես բանասիրական քննության առարկա և այլն։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջգիտակարգային ուսումնասիրությունները խթանելուն։
Ամբիոնն իրականացնում է ՝ «Անգլերեն լեզու և գրականություն (հեռակա)» բակալավրիատական կրթական ծրագիրը և «Անգլերեն և գրականություն (առկա)», «Անգլերեն և գրականություն (հեռակա)», «Կիրառական լեզվաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Профессор
Профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент