- Главная
- Group
- Ենթամիլիմետրային ալիքների լաբորատորիա
Ենթամիլիմետրային ալիքների լաբորատորիա
Ենթամիլիմետրային ալիքների գիտահետազոտական լաբորատորիան ստեղծվել է 2006 թվականին։ Հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝
- տերահերցային (ՏՀց) սպեկտրոսկոպիա,
- լայնաշերտ ենթամիլիմետրային` տերահերցային ալիքների գեներացում ֆեմտովայրկյանային լազերային իմպուլսների փոխակերպման միջոցով,
- ՏՀց ճառագայթման դետեկտման հետազոտում,
- ՏՀց տիրույթի ալիքատարերի մշակում և հետազոտում,
- կենսաբանական օբյեկտների հետ ենթամիլիմետրային և ԳԲՀ տիրույթի ալիքների փոխազդեցության հետազոտում:
Տեխնիկական հագեցվածությունը
- «MenloSystems» ընկերության TERA K15 ժամանակային տիրույթի տերահերցային սպեկտրոմետր (Terahertz Time Domain Spectrometer),
- «Spectra-Physics» ընկերության Ti:Sapphire ֆեմտովայրկյանային լազեր,
- ՏՀց պիրոէլեկտրիկական դետեկտոր,
- օպտիկական և ինֆրակարմիր տիրույթների հզորության չափիչ,
- ինֆրակարմիր ճառագայթման էլեկտրոնային վիզուալիզատոր,
- օպտիկական տիրույթի թվային սպեկտրոմետր. Ocean Optics USB 4000,
- ժամանակային տիրույթի տերահերցային սպեկտրոմետր՝ Ti:Sapphire ֆեմտովայրկյանային լազերի հիման վրա (պատրաստել են լաբորատորիայի աշխատակիցները),
- գերճշգրիտ քայլով (0.5 մկմ) օպտիկական հապաղման գիծ,
- արագ փոփոխվող հապաղման գիծ (պատրաստել են լաբորատորիայի աշխատակիցները),
- թվային օսցիլոգրաֆ. Agilent Technologies DSO7012B
- մեխանիկական մոդուլյատորներներ (chopper),
- սինքրոն ուժեղարարներ (Lock-In amplifier),
- համակարգիչներ` համապատասխան ծրագրային ապահովմամբ:
Միջազգային համագործակցություն
Լաբորատորիայում կատարվող մի քանի ուսումնասիրություններ իրականացվում են գիտական տարբեր կենտրոնների համագործակցության շրջանակում, մասնավորապես՝
- Սթենֆորդի համալսարան (ԱՄՆ),
- Կայզերսլաուտերնի տեխնիկական համալսարան (Գերմանիա),
- Լիդսի համալսարան (Մեծ Բրիտանիա),
- Տոհոկուի համալսարան (Ճապոնիա),
- Սոգանգի համալսարան (Հարավային Կորեա):
Մասնակցությունը ուսումնական գործընթացին
Ենթամիլիմետրային ալիքների գիտահետազոտական լաբորատորիան նպաստում է նաև ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը՝ խթանելով ուսանողների և ասպիրանտների գիտելիքների և պրակտիկ աշխատանքային հմտությունների ձեռքբերումը։