- Главная
- Group
- Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիա
Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիա
Օպտիկայի ամբիոնում 1974 թվականին ստեղծվել է «Օպտոէլեկտրոնիկայի» գիտահետազոտական լաբորատորիան և գործել է ընդհուպ մինչև հանրապետությունում գիտահետազոտական աշխատանքների թեմատիկ ֆինանսավորման անցնելը: 2007 թվականից այն վերանվանվել է Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիա: 2016 թվականից լաբորատորիան գործում է Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի (ՖԳՀԻ) կազմում:
Հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝
- իզոտրոպ և անիզոտրոպ հեղուկներում լազերով մակածված հիդրոդինամիկական շարժումներ,
- ջերմամեխանիկական և էլեկտրամեխանիկական երևույթներ հեղուկ և պինդ նեմատիկներում,
- ժամանակակից օպտիկական տարրերի մեխանիկական կայունության խնդիրներ,
- լուսային և, մասնավորապես, լազերային ճառագայթման ղեկավարման համար նախատեսվող նոր օպտիկական տարրերի ստեղծմանն ուղղված հետազոտություններ,
- կողմնորոշումային երևույթներ՝ մակածված էլեկտրական, մագնիսական, լուսային, ակուստիկ, ջերմային և մեխանիկական դաշտերով,
- հեղուկ բյուրեղներում արատների մակածմամբ փոքր չափերի օպտոէլեկտրոնային տարրերի, լազերային ճառագայթման աղբյուրների և ղեկավարման համակարգերի ստեղծումը: Ֆոտոնային բյուրեղների ֆիզիկան:
Տարաբնույթ մեխանիզմներով պայմանավորված` ոչ գծայնության ուսումնասիրությունը համակարգերում արդի ֆիզիկայի և գիտության այլ ճյուղերի կարևորագույն խնդիրներից է: Բացի զուտ տեսական հետաքրքրությունից՝ այդ ուսումնասիրությունները կարևորվում են կիրառական լայն հնարավորություններով: