
Հետաքրքիր ցուցանմուշներով աչքի է ընկնում թանգարանի հնագիտության բաժինը, որը ձևավորվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից ստացված և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության ու ազգագրության ամբիոնի հնագիտական արշավախմբերի պեղումներով հայտնաբերված բազմաթիվ գտածոների հիմքի վրա` քարի դարից մինչև միջնադար:
Վերոնշյալ ամբիոնի մասնագետները թանգարանում հաճախ անցկացնում են մասնագիտական դասընթացներ, և ուսանողները ծանոթանում են Հայկական լեռնաշխարհի հնագիտական մշակույթներին: Այս ցուցանմուշները ոչ միայն ուսուցողական մեծ արժեք ունեն համալսարանի ուսանողների մասնագիտական գիտելիքների հարստացման տեսանկյունից, այլև կարևոր են հայրենական և արտերկրի մասնագետների գիտահետազոտական ուսումնասիրությունների համար:
Ցուցանմուշներ

Ուլունքաշար, երկաթի դար,
Ք.ա. 8-6-րդ դդ.

Նետասլաքներ, վաղ երկաթի դար
(Լճաշեն-Մեծամոր մշակույթ), Ք.ա. 11-9-րդ դդ.

Եռոտանի պատվանդան,
վաղ բրոնզի դար (Շենգավիթյան մշակույթ), Ք.ա. III հազարամյակ, I քառ., Մոխրաբլուր

Քրեղան, միջին բրոնզի դար,
(Կարմիր-Բերդյան մշակույթ), Ք.ա. 18-16-րդ դդ.,
Վերին նավեր

Գավաթ, վաղ բրոնզի դար
(Շենգավիթյան մշակույթ)
Ք.ա. III հազարամյակ, I քառորդ

Սափոր և պնակ,
Վանի թագավորության շրջան
Ք.ա. 8-6-րդ դարեր

Կարաս, պղինձ, քարի դար, էնեոլիթ,
Ք.ա. V հազարամյակ, Ադաբլուր

Ձախից աջ՝
Կճուճ, Ք.ա. 12–11-րդ դդ.,
Ձձում, Ք.ա. 11–9-րդ դդ.,
Ծիսական անոթ, Ք.ա. 11–9-րդ դդ.,
վաղ երկաթի դար, Լճաշեն-Մեծամորյան մշակույթ, Թալին