Երևանի պետական համալսարանը եղել և մնում է ազգային կրթության և գիտության տաճար, որտեղ կրթվել, դաստիարակվել և կյանք են մտել բազմաթիվ սերունդներ: Համալսարանի շրջանավարտներից շատերը դարձել են անվանի գիտնականներ, գրողներ, հրապարակախոսներ: Պատվով կրելով համալսարանականի կոչումը՝ նրանք երբեք չեն մոռացել իրենց սիրելի Մայր բուհը, բազմիցս մասնակցել են համալսարանական տարաբնույթ միջոցառումների: Իսկ ուսանողների հանդիպումներն իրենց պաշտելի բանաստեղծներ Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի հետ վերածվում էին տոնի:
- Главная
- Node
- Գրողներ