Апреля 03, 2024 | 11:40
Исследовательская работа
Публикации и научные журналы
Международное сотрудничество
Ассистенты ЕГУ исследуют новые подходы для стимулирования роста растений на солончаках
Ассистенты кафедры фармакохимии и фармакогнозии Института фармации ЕГУ Гаяне Аветисова и Лусине Мелконян являются авторами ряда научных статей. В рамках своих исследований они изучали влияние засоления на азотфиксирующую микрофлору почв Армении и Беларуси, а также подходы к получению новых штаммов для восстановления засоленных почв. Исследования проводились в рамках армяно-белорусской научной программы.
Գայանե Ավետիսովան և Լուսինե Մելքոնյանը նաև ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողներ են։ Նշենք, որ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը սերտ համագործակցում է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հետ։
Բելառուսի ԳԱԱ մանրէաբանության ինստիտուտի հետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռել գրանցելու արդյունքներ, որոնք արտացոլվել են Q2 վարկանիշ ունեցող ամսագրում («Current Microbiology (2022)»)՝ «Աղակալած հողերից անջատած ազոտ ֆիքսող մանրէների հիման վրա օսմոկայուն մուտանտների ստացումը» վերնագրով հոդվածի տեսքով:
«ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի աղակալած հողերից մեկուսացվել են ազոտ ֆիքսող հալոֆիլ բակտերիաներ, որոնք նույնականացվել են՝ ըստ 16S ռՌՆԹ գենի հաջորդականության և գրանցվել են «GenBank» տվյալների շտեմարանում որպես Agrobacterium sp. strain M-1 (GenBank MN717167.1), Agrobacterium sp. strain Y-2 (GenBank MN721294.1), Achromobacter sp. strain M-2 (GenBank MT875252.1) և Pseudomonas sp. strain R-1 (GenBank OL818332.1)»,- ասաց Գայանե Ավետիսովան ու հավելեց, որ Y-2 և M-2 շտամների հիման վրա քիմիական մուտագենեզի եղանակով ստացվել են օսմոկայուն մուտանտներ (11 սպոնտան և 42 ինդուկցված), և պարզվել է, որ ազոտի ֆիքսման ավելի բարձր ակտիվություն են ցուցաբերում ինդուկցված մուտանտները։
«Օսմոկայուն մուտանտների ազդեցության արդյունավետության գնահատման համար լաբորատոր պայմաններում «Phaseolus vulgaris» բույսի սերմերը 20 օր աճեցվել են մանրէական կախույթներով նախապես մշակված աղակալած հողում։ Մուտանտներով մշակման արդյունքում ստացվել են միջինում 14,6 սմ բարձրությամբ և 66,5% տերևների առկայությամբ բույսեր, այնինչ մայրական շտամների կիրառման դեպքում՝ միջինում 3-4 սմ բարձրությամբ և նոր սկսած տերևակալմամբ բույսեր»,- նշեց հետազոտողը։
Գայանե Ավետիսովան և Լուսինե Մելքոնյանը եկել են այն եզրահանգման, որ այս մուտանտները՝ որպես կենսապարարտանյութի բաղադրիչ մաս, հեռանկարային է կիրառել աղակալած հողերում՝ բույսերի աճի խթանման նպատակով:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտնականների ուշադրության կենտրոնում է բժշկական մաքրության որոշ սպիտակուցային ամինաթթուների՝ L-պրոլինի, L-ալանինի, L-վալինի, L-հիստիդինի շտամ-արտադրիչների գենետիկայի և սելեկցիայի եղանակով ստացման ուսումնասիրությունը։ Գայանե Ավետիսովան ընդգծեց, որ բժշկական մաքրության որոշ սպիտակուցային ամինաթթուների շտամ-արտադրիչների ստացման մեթոդների ուսումնասիրությունները լինելու են շարունակական:
«Նոր շտամների ստացման նպատակով գենետիկասելեկցիոն եղանակով կատարվող հետազոտություններն ուղեկցվում են նաև արոմատիկ ամինաթթուների արտադրիչների ստացմամբ»,- հավելեց նա։
Գայանե Ավետիսովայի և Լուսինե Մելքոնյանի՝ համատեղ ուսումնասիրած ամինաթթուների շտամ-արտադրիչների ստացման գենետիկայի և սելեկցիայի մոտեցումները, ինչպես նաև կենսատեխնոլոգիական եղանակով դրանց ստացման ուղիների հետազոտությունները զետեղված են միջազգային գիտական շտեմարանում (ELSEVIER, 2022 Book), ինչպես նաև ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա», «Դեղագործական քիմիա» կրթական ծրագրերի «Կենսատեխնոլոգիա» դասընթացի և լաբորատոր աշխատանքների պլաններում։
«Այս բնագավառով հետաքրքրվող ուսանողները ևս կատարում են տարբեր հետազոտություններ, և ստացված արդյունքներն արտացոլվում են հետազոտական, ավարտական աշխատանքներում ու մագիստրոսական թեզերում՝ պաշտպանությունների ժամանակ ներկայացվելով գիտական լայն հանրությանը»,- ընդգծեց Գայանե Ավետիսովան:
Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի ասիստենտներն այժմ շարունակում են իրենց հետազոտությունները «Նոր բազմաֆունկցիոնալ կենսատեխնոլոգիական պրեպարատի՝ որպես կենսապարարտանյութ, կենսախթանիչ, կենսապեստիցիդ, մշակումը» գիտական թեմայի շրջանակում։
Գայանե Ավետիսովան և Լուսինե Մելքոնյանը, համագործակցելով նաև Լիսաբոնի էներգիայի և երկրաբանության ազգային լաբորատորիայի ավագ գիտաշխատող Լուիզա Գուվեայի հետ, հեղինակել են գիտական 10 աշխատություններ, որոնք ընդգրկված են բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում։ Պորտուգալացի գործընկերների հետ համագործակցության շրջանակում խումբը հետազոտություններ է կատարում նաև միկրոջրիմուռների (կապտականաչ ջրիմուռների) կենսատեխնոլոգիայի բնագավառում, մասնավորապես կենսապարարտանյութերի, կենսախթանիչների, կենսապեստիցիդների և հոսքաջրերի մաքրման ուղղությամբ:
«Նշված ուղղությամբ նույնպես կատարվում են ուսումնասիրություններ հետազոտական, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի շրջանակում, ինչի շնորհիվ ուսանողները սովորում են աշխատել ոչ միայն մանրէների, այլև կենսաբանական տարբեր օբյեկտների՝ միկրոջրիմուռների և ցիանոբակտերիաների հետ»,- ասաց Գայանե Ավետիսովան։
Նա ընդգծեց, որ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանողների թվարկած կենսաբանական օբյեկտների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերումը, դրանց հետ աշխատելը կարևորվում է նրանով, որ նշված օբյեկտների կողմից սինթեզվող կենսաբանորեն ակտիվ նյութերը որոշ դեղերի հիմքն են:
Հավելենք, որ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի ասիստենտ, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի առաջատար գիտաշխատող, կ.գ.թ. Գայանե Ավետիսովան համահեղինակ է շուրջ 83 գիտական աշխատությունների, իսկ նույն ամբիոնի ասիստենտ, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող, կ.գ.թ. Լուսինե Մելքոնյանը՝ 69 գիտական աշխատությունների։