Июня 03, 2024 | 10:38
Исследовательские центры и институты
Исследовательская работа
Мероприятия
Обсуждение результатов исследования «Оценка необходимости развития потенциала вузов РА» в ЕГУ
Инновационный центр ISTC ЕГУ представил результаты исследования «Оценка необходимости развития потенциала вузов РА». Встреча была организована в рамках сотрудничества Национального офиса Erasmus+ в Армении и Центра непрерывного образования ЕГУ.
Հետազոտությունը կատարել են Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետները՝ ՀՀ ԿԳՄՍՆ և Մասնագիտական ապահովության որակի ապահովման ազգային կենտրոնի աջակցությամբ։ Հայաստանի 19 համալսարաններ հետազոտության շրջանակում պատասխանել են բաց և փակ հարցերի՝ իրենց պատասխաններում ներկայացնելով առկա կարիքների և մարտահրավերների վերաբերյալ տեղեկություններ։ Հետազոտության մեջ ներկայացված են հարցումների արդյունքում համալսարաններից ստացված պատասխանները, բարձրաձայնած խնդիրների վերլուծությունն ու դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիները։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, կարևորելով բարձրագույն կրթության ոլորտում կատարված այսօրինակ ուսումնասիրությունը, ընդգծեց, որ հետազոտության արդյունքում ստացված վերլուծությունների հիման վրա կկազմակերպվեն գործնական քայլեր՝ գործունեության պլանավորում, ռազմավարական ծրագրերի մշակում և իրականացում։
«Շատ կարևոր է, որ այն բարեփոխումները, որոնք ծրագրվում և իրագործվում են համալսարանում, այդ թվում՝ կրթական ծրագրերի մշակման, հետազոտական բաղադրիչի զարգացման և կառավարման արդիականացման հարցերը, հիմնված լինեն վստահելի մեթոդաբանության, հավաքագրված ու վերլուծված ամփոփ տեղեկությունների վրա։ Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս տարբեր դիտանկյուններից մոտենալու խնդիրներին և առավել արդյունավետ մշակելու և կառավարելու զարգացմանն ուղղված քայլերը»,- ասաց Միքայել Հովհաննիսյանը։
Հետազոտությունը կատարած Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբում ընդգրկված են ՀՀ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրոսական ծրագրերի համակարգող, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Գևորգյանը, ներկայացնելով հետազոտության ուղղությունները, նշեց․ «Բուհերի համար մշակել ենք հարցաթերթ՝ բաղկացած 6 հիմնական ուղղություններից՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում, կրթության կառավարման արդյունավետության բարձրացում, ուսուցում և ուսումնառություն, թվայնացում, կրթական ծառայությունների և արտադրանքի ﬕջազգայնացում, հետազոտության ﬕջազգայնացում։ Մեր հետազոտության մեջ առաջարկներ ենք ներկայացրել այս ուղղություններով համալսարաններում առկա խնդիրները լուծելու համար»։
Փորձագետները վստահ են, որ հարցման արդյունքները և դրանց վերլուծությունն օգտակար կլինեն ազգային, ինչպես նաև ինստիտուցիոնալ մակարդակներում բարեփոխուﬓեր կատարելիս։
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, կարևորելով Հայաստանում բուհերի կարողությունների զարգացման կարիքի գնահատումն ու եվրոպական բուհերի հետ է՛լ ավելի արդյունավետ համագործակցությունը, ընդգծեց, որ սկսած 1996-1997 թվականներից՝ ՀՀ համալսարանները ունեն գործակցային կապեր եվրոպական տարբեր համալսարանների հետ։ Այս համատեքստում նա մատնանշեց, որ ԵՊՀ-ն առաջին տեղն է գրավում եվրոպական համալսարանների հետ գործակցային կապերի ընդլայնման գործում։
Նշենք, որ հետազոտության շրջանակում բուհերի համար կազմված հարցաթերթը մշակվել է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» առաջնահերթությունների հիման վրա՝ ամփոփելով ազգային մակարդակում բուհերի նախանշած ռազմավարական նպատակների իրագործման ընթացքում առաջնային խնդիրները և կարողությունների զարգացման առաջնահերթությունները։