- Главная
- Node
- ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՍԱԿԱՊ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԳԴՀ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՇՈՏ ՍՄԲԱՏՅԱՆԸ
Июля 21, 2020 | 18:54
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՍԱԿԱՊ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԳԴՀ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՇՈՏ ՍՄԲԱՏՅԱՆԸ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար հուլիսի 20-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը տեսակապ-դասախոսությամբ է հանդես եկել:
Դասախոսության ընթացքում ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը ներկայացրել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դինամիկան, ոլորտային փոխգործակցության ներկա փուլը, երկկողմ և բազմակողմ հարթակներում գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը:
Վերջինս, անդրադառնալով հայ-գերմանական համագործակցությանը տարբեր ոլորտներում՝ կրթական, մշակութային, տնտեսական, նշեց, որ այս տարի նախատեսվում էր մոտ 35.000 գերմանացի զբոսաշրջիկների այց Հայաստան, որը համավարակով պայմանավորված՝ տեղի չունեցավ:
Դեսպանը խոսել է նաև Գերմանիայում թուրք-ադրբեջանական լոբբիզմի ազդեցության ու դեսպանության աշխատանքի մասին:
Առցանց դասախոսության ընթացքում Աշոտ Սմբատյանը մանրամասնորեն ներկայացրել է նաև ԳԴՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, նա մասնավորապես անդրադարձել է հուլիսի 1-ից Գերմանիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնման իրադարձությանը:
Առցանց դասախոսության վերջում ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը պատասխանել է նաև մասնակիցների հարցերին:
Հիշեցնենք, որ դասախոսությունը տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կողմից կազմակերպած «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» թեմայով հեռավար ամառային դպրոցի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ ԱԳՆ-ի հետ համագործակցության արդյունքում։