Ս.թ․ մարտի 20-ին տեղի ունեցավ Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի հերթական գիտական սեմինարը։ Թեման վերաբերում էր Արցախից բռնի տեղահանվածների տագնապայնության և դեպրեսիվության հետազոտության հիմնախնդրին:
Սեմինարի բանախոսը մ․գ․թ․ Ս. Հովհաննիսյանն էր, որը ներկայացրեց Արցախից բռնի տեղահանվածների տագնապայնության և դեպրեսիվության առաջնային կանխարգելման (սքրինինգ) հետազոտությունների ընթացքը՝ անդրադառնալով նաև մեր երկրում ընթացող իրադարձություններով պայմանավորված հոգեբանության՝ որպես կիրառական բնագավառի առջև ծառացած մարտահրավերներին։
Սեմինարին ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, թեմայով հետաքրքրված փորձագետներ։
Հավելենք, որ ներկայացվող հետազոտությունը շարունակական է․ ներկայում մշակվում է ԵՊՀ ուսանողության շրջանում թիրախավորված հոգեբանական աջակցության տրամադրման ալգորիթմը: