- Главная
- Node
- ԱՆՑՅԱԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ. ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՓՈՐՁԸ
Декабрь 12, 2018 | 17:17
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ԱՆՑՅԱԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ. ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՓՈՐՁԸ
Նոյեմբերի 29-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետը ևս մեկ անգամ հյուրընկալել էր Գերմանիայի Նյուրնբերգի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Մորից Ֆլորինին։ Բանախոսութունը կազմակերպել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի ընթերցասրահում։
Նյուրնբերգի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Մորից Ֆլորինն անդրադարձավ համաշխարհային պատմության ամենացավոտ թեմաներից մեկին՝ «Հոլոքոստին» (Հրեականցեղասպանություն) ։ Անդրադարձավ նաև հետպատերազմյան Գերմանիայի արտաքին և ներքին քաղաքականությանը, հրեական ցեղասպանության առանձնահատկություներին և այլն։
Զուգահեռներ անցկացվեցին հայոց և հրեա ժողովուրդների ցեղասպանությունների միջև։ Խոսվեց նաև այն մասին, թե արդյո՞ք Նոր Գերմանիան պատրաստ է ընդունել՝ նախնիներից իրեն ժառանգված խնդիրը։ Արդյո՞ք այսօր էլ Գերմանիան շարունակում է միջազգային հանրության աչքերում հանցագործ մնալ, և ինչպե՞ս գերմանական հանրությանը ճիշտ մատուցել իրենց անցյալը։
Հանդիպմանը ներկա էին ոչ միայն ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողներն, այլև դասախոսներ։
Սեմինարը շարունակվեց բուռն քննարկումներով, որոնց անմասն չմնացին նաև դասախոսները։ Քննարկման հիմնական առարկան զուգահեռներն էին, որոնք տարվեցին հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանությունների միջև։
Հեղինակներ՝ Լիլի Պետրոսյան, Տաթև Նուրիջանյան