- Главная
- Node
- «Համաշխարհային պատմության կերպափոխությունները» մեկամսյա դասընթաց
Декабрь 12, 2018 | 17:31
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
«Համաշխարհային պատմության կերպափոխությունները» մեկամսյա դասընթաց
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ նոյեմբերին մեկնարկեց «Համաշխարհային պատմության կերպափոխությունները» խորագրով մեկամսյա դասընթացը, որը Ֆակուլտետում շարունակվեց մինչև նոյեմբերի վերջ:
Դասընթացի հանդիպումների ընթացքում բանախոսները խոսեցին պատմության պարբերացման, ժամանակակից աշխարհի էթնոքաղաքական հակամարտությունների, Սառը պատերազմի ավարտի և նոր աշխարհակարգի ձևավորման, ԽՍՀՄ փլուզման, համեմատություն անցկացվեց հայոց և համաշխարհային պատմության որոշ իրադարձությունների միջև: Ինչպես նաև խոսեցին տարածքային հիմնախնդիրների, հնարավոր քայլերի, հետևանքների և այլ հիմնախնդիրների մասին:
Դասընթացին մասնակից ուսանողները հետաքրքիր քննարկումներ էին ծավալում աշխարհում և երկրում տիրող իրավիճակների, քաղաքական հակամարտությունների վերաբերյալ: Ուսանողները նշեցին, որ նման հարցերի քննարկումը շատ կարևոր է, և հուսով են՝ կկրի շարունակական բնույթ:
Դասախոսության ընթացքում բանախոսներից մեկը, անդրադառնալով նոր աշխարհակարգի ձևավորմանը, նշեց. «Պատկերացրեք` ինչպիսին կլիներ այդ նոր աշխարհակարգը, եթե վերջինիս ձևավորումը տեղի ունենար այլ իրադարձությունների հետևանքով»:
Հեղինակներ` ԼիաննաԱվետիսյան, ՏաթևՆուրիջանյան