ԵՊՀ-ն հավատարիմ մնալով կրթության որակի անընդհատ բարելավման ռազմավարությանը, այս ուսումնական տարվա ավարտին իրականացնում է բակալավրի կրթական ծրագրերի մշտադիտարկում, ըստ «ԵՊՀ կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի (մշտադիտարկման) և պարբերական վերանայման» կարգի: Մշտադիտարկման կարևորագույն բաղադրամասերից է ֆոկուսխմբային հետազոտությունը, որն արդեն իսկ իրականացվել է բակալավրի 50 կրթական ծրագրերում։ Գործընթացի հետագա փուլերի արդյունավետ իրականացման համար ԵՊՀ Որակի ապահովման կենտրոնը սույն թվականի մայիսի 26-ին նախաձեռնեց հանդիպում բակալավրի կրթական ծրագրերի ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում կենտրոնի տնօրեն Ա. Բուդաղյանը մանրամասն ներկայացրեց մշտադիտարկման կարևորությունը կրթական ծրագրերի որակի ապահովման գործընթացում, այն փուլերը որոնցով պիտի իրականացվի մշտադիտարկումը, ներկայացրեց նաև արդեն իսկ կատարված աշխատանքը և թե ինչ գործընթացներ պիտի իրականացվեն հաջորդիվ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հ. Վերմիշյանը և ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի վարիչ Ա. Սարգսյանը։

Նմանօրինակ հանդիպումները կրթության որակի բարելավման գործընթացի մի մասն են և Որակի ապահովման կենտրոնը հնարավորության դեպքում նախատեսում է ավելի հաճախ կազմակերպել նման հանդիպումներ:
