Ս.թ. հունիսի 22-ին և 23-ին ԵՊՀ բակալավրի կրթական ծրագրերի մշտադիտարկման գործընթացի շրջանակում ՈԱ կենտրոնի կողմից կազմակերպված խորհրդատվություններին մասնակցեցին ևս երեք ֆակուլտետի բակալավրի 7 կրթական ծրագրերի մշտադիտարկման խմբեր: Այս անգամ հանդիպումն անցկացվեց ԵՊՀ ռուս բանասիրության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, կենսաբանության ֆակուլտետների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մասնակիցները բարձր գնահատեցին այսօրինակ քննարկումների կազմակերպումը, որոնք հնարավորություն են տալիս լավագույնս պատկերացում կազմելու իրենց հետագա անելիքների մասին: