- Главная
- Group
- Թյուրքագիտության ամբիոն
Թյուրքագիտության ամբիոն
Ականավոր լեզվաբան, արևելագետ Հրաչյա Աճառյանի անմիջական նախաձեռնությամբ ու կազմակերպմամբ Երևանի պետական համալսարանում թուրքերենը դասավանդվում է 1943 թվականից։ Թուրքերենի առաջին դասախոսը եղել է Մինաս Մինասյանը: 1991 թ. համալսարանում Արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի հիմքի վրա հիմնադրվել է Թուրքագիտության ամբիոնը, որի հիմնադիր-վարիչն էր պ.գ.դ., պրոֆեսոր Մերի Քոչարը։
ԵՊՀ թուրքագիտության ամբիոնում տարբեր տարիների դասավանդել են վաստակաշատ արևելագետներ Ե. Սարգսյանը, Ջ. Կիրակոսյանը, Հ. Մարտիրոսյանը, Ա. Մինասյանը, Խ. Ամիրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ռ. Սաֆրաստյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ա. Խառատյանը:
2010 թ. թուրքագիտության ամբիոնը վերակազմավորվել է Թյուրքագիտության ամբիոնի, որի վարիչն է պ.գ.թ., պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը։
Այժմ Թյուրքագիտության ամբիոնում դասավանդվում են թուրքերեն, օսմաներեն, ադրբեջաներեն, ղազախերեն, թուրքմեներեն, թյուրքալեզու ժողովուրդների գրականության, մշակույթի ու պատմության հիմնահարցերին առնչվող դասընթացներ: Ամբիոնում հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ պատրաստվել են բարձրագույն որակավորմամբ մասնագետներ` «Թուրքերեն լեզու», «Թուրք գրականություն» և «Թուրքիայի պատմություն» մասնագիտություններով, ստեղծվել է թուրքերենի` հայերենով գրված առաջին դասագիրքը: Այն օգտագործվում է ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի բոլոր այն բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում, որտեղ դասավանդվում է թուրքերեն: Ամբիոնի դասախոսները հրատարակել են նաև թուրք գրականության, Թուրքիայի պատմության, ադրբեջաներենի, օսմաներենի հայերեն բուհական առաջին դասագրքերը:
Ամբիոնում աշխատում են հանրապետության ճանաչված և առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար մասնագիտական վերապատրաստում են անցնում թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում, սերտ համագործակցություն են իրականացնում արտասահմանյան բուհերի և թյուրքագիտության ու հարակից ոլորտների անվանի մասնագետների հետ: Ամբիոնի գիտնական-մանկավարժները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, դպրոցական դասագրքերի, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են նաև բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Թյուրքագիտության ամբիոնն իրականացնում է «Թյուրքագիտություն» բակալավրիատական և«Թյուրքական պատմաբանասիրություն» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Преподаватель
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент