Профессор Лилльского университета посетил ЕГУ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Լիլի (Ֆրանսիա) համալսարանի պրոֆեսոր Տարիել Դանիելյանի հետ հանդիպում, որի ժամանակ պրոֆեսորը ներկայացրեց «Էրազմուս+»-ի շրջանակում երկու համալսարանների գործակցությանն առնչվող ծրագրերն ու հնարավորությունները:
Исследования ученых ЕГУ в престижных международных научных журналах ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, նպատակ ունենալով շարունակաբար զարգացնելու գիտահետազոտական ուղղությունը, կատարում են նորարարական հետազոտություններ՝ գիտական հոդվածներ հրապարակելով բարձր՝ Q1 վարկանիշ ունեցող միջազգային գիտական հանդեսներում։
«Заниматься наукой – это образ жизни»: аспирант ЕГУ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Սոնա Նիկոլյանը կատարում է «Կենսաէներգետիկ բնութագրերի դերը մանրէների մետաղակայունության մեխանիզմներում» թեմայով գիտական ուսումնասիրություն։ Նա հաղթող է ճանաչվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի շրջանակում:
Студенты Массачусетского технологического института в ЕГУ Գիտության և տեխնոլոգիաների միջազգային նախաձեռնության «Գլոբալ ուսուցումների լաբորատորիաների» (GTL) ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուսանողներ Ժան-Բապտիստ Սեբին, Թեյլոր Քոնլի Փիլանը և Քրիստինա Ժանեթ Վորնդրանը դասավանդել են երեք տարբեր առարկաներ և անցկացրել սեմինարներ։
ЕГУ поддержит повышение качества образования в Военно-спортивной академии Монте Мелконяна ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ կազմակերպելու ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր և զարգացնելու նրանց մասնագիտական ու մանկավարժական կարողությունները։
В ЕГУ используются новые методы исследования ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Հայարփի Ջավրուշյանը երկամսյա վերապատրաստում է անցել Օրեգոնի առողջության և գիտության համալսարանի (ԱՄՆ) Նայթի անվան սիրտ-անոթային ինստիտուտի լաբորատորիայում` պրոֆեսոր Ալինա Մալոյանի ղեկավարությամբ։
Команда ЕГУ – победитель национального тура конкурса по международному праву имени Филипа Джессапа ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի ունեցած Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլի արդյունքում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը:
ЕГУ впервые вошел в мировой рейтинг университетов «Times Higher Education» «Times Higher Education»-ը ներկայացնում է աշխարհի լավագույն համալսարանների ցանկը՝ կարևորելով հետազոտական առաքելությունը։
Наука объединяет университеты мира: выпускница ЕГУ, исследователь Камеринского университета ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտ Ադանա Քեշիշյանն իր թեկնածուական ատենախոսության շրջանակում դեղային կախվածությունների նեյրոգիտության թեմայով հետազոտություններ է կատարում Կամերինոյի համալսարանի (Իտալիա) Նեյրոգիտության կենտրոնում:
Область микробиологии – объект научных интересов аспиранта ЕГУ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Դիանա Ղևոնդյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է, որը գիտական հետազոտություն է կատարում մանրէաբանության ոլորտում։