Применение критического мышления в анализе архивов диаспоры: лекция в ЕГУ ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնում «Քննադատական մտածողության կիրառումները սփյուռքյան արխիվի վերլուծություններում» խորագրով դասախոսություն անցկացրեց Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի (GWZO) (Գերմանիա) հետդոկտորական հետազոտող Կարեն Ջալլաթեանը:
Научно-исследовательским работам, проводимым на химическом факультете ЕГУ, передастся новое качество Համալսարանում կբացահայտվեն և կհետազոտվեն քիմիական ու կենսաբանական համակարգերը մոլեկուլային մակարդակով՝ շնորհիվ լայն հնարավորություններով օժտված նոր սերնդի գազ քրոմատոգրաֆի հետ համակցված տատանողական սպեկտրոսկոպիայի կայանի։ Հայաստանում ԵՊՀ-ն առաջինն է, որին հնարավորություն է ընձեռվել ձեռք բերելու այս համակցված սարքը։
Лаборатория физико-химии ЕГУ будет обогащена новым оборудованием ԵՊՀ քիմիական հետազոտությունների կենտրոնի ֆիզիկական քիմիայի գիտահետազոտական լաբորատորիան կհամալրվի նոր սարքավորումներով, որոնք թույլ կտան ավելի բարձր հարթության վրա տեղափոխելու հեղուկ լուծույթների ֆիզիկաքիմիական ուսումնասիրությունները՝ արդյունքները տպագրելով միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում և ներկայացնելով միջազգային գիտաժողովներում։
В центре внимания постоянное совершенствование научно-исследовательских работ Լաբորատոր ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև նորագույն սարքավորումներով վերազինման նպատակով ԵՊՀ-ն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և լուծում այնպիսի խնդիրներ, որոնք ուղղված են կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, նորարարական հետազոտությունների կատարմանը և գիտության զարգացմանը: ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ համալրվել է ԵՊՀ մի շարք լաբորատորիաների նյութատեխնիկական բազան:
Шаги по развитию исследовательских навыков в ЕГУ Գիտահետազոտական աշխատանքների խթանման, միջազգային հարթակներում հետազոտողների գիտական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացվածության ապահովման, ինչպես նաև միջազգային գիտական համագործակցության ընդլայնման նպատակով ԵՊՀ-ում ստեղծված Ակադեմիական գրագրության կենտրոնն իր գործունեությունը հաջողությամբ շարունակում է՝ ակադեմիական գրագրության բնագավառում աջակցելով երիտասարդ հետազոտողներին։
ЕГУ – эталон для того, чтобы стать конкурентоспособным специалистом Երևանի պետական համալսարանը շարունակաբար ընդլայնում է կրթական ծրագրերի ցանկը, կատարելագործում դրանց բովանդակությունը, ընդլայնում տեխնիկական հնարավորությունները և կատարում ուսանողակենտրոն բարեփոխումներ՝ ուսանողների կրթագիտական, գիտահետազոտական և մշակութային զարգացումն ապահովելու համար:
Կրոնը և խաղաղաշինության էթիկան. միջազգային առցանց գիտաժողով ԵՊՀ-ում Արտերկրի համալսարանների և գիտական կենտրոնների հետ միջազգային համագործակցությունն ու ամրապնդումը ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով ամրագրված նպատակներից են։ Այսօրինակ գործակցության շրջանակում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում անցկացվեց «Արտաքսված և մոռացված․ հայերն առանց Լեռնային Ղարաբաղի» խորագրով միջքրիստոնեական մասնագիտական առցանց գիտաժողով։
Изменения в порядке подготовки и оценки магистерской диссертации Հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի ռազմավարական առաջնահերթությունները և ուսանողակենտրոն սկզբունքներից բխող բարեփոխումները՝ ԵՊՀ մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք կիրառվում են 2023-2024 ուսումնական տարվանից սկսած:
Арменоведение - в престижных международных журналах ԵՊՀ-ն, հանդիսանալով գիտահետազոտական հաստատություն, խթանում է միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում հոդվածների հրապարակումը: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այս ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել․ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը փորձում է հայագիտության ոլորտը ներկայացնել միջազգային հարթակներում՝ գիտահետազոտական հոդվածներ տպագրելով գիտական բարձր վարկանիշ ունեցող հանդեսներում:
Новые исследовательские проекты в ЕГУ Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներում Երևանի պետական համալսարանի առաջնահերթ նպատակներից է: Այդ նպատակն իրագործելու համար համալսարանում պարբերաբար կատարվում են լսարանների և լաբորատորիաների վերանորոգման ու նորագույն սարքավորումներով համալրման աշխատանքներ: