- Главная
- Group
- Արաբագիտության ամբիոն
Արաբագիտության ամբիոն
Արաբերենը Երևանի պետական համալսարանում դասավանդվել է վերջինիս հիմնադրման առաջին օրերից։ Բանասիրական ֆակուլտետի կազմում Արևելյան լեզուների ամբիոնը ձևավորվել է 1940-ական թթ.։ Այնուհետև՝ 1968 թ., երբ հիմնվել է Արևելագիտության ֆակուլտետը, նրանից առանձնացվել են Իրանական բանասիրության ու Արաբական և թուրքական բանասիրության ամբիոնների։
Արաբագիտության ամբիոնը՝ որպես ԵՊՀ գիտաուսումնական ինքնուրույն ստորաբաժանում, հիմնադրվել է 1992 թ․ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ։ Արաբական և թուրքական բանասիրության և Արևելքի երկրների պատմության ամբիոնների վերակազմավորման արդյունքում ստեղծվել են Արաբագիտության և Թյուրքագիտության ամբիոնները։ Արաբագիտության ամբիոնի հիմնադիր վարիչն է պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը։
Երկար տարիներ Արաբագիտության ամբիոնի գիտակրթական գործունեությունը ղեկավարել է բ.գ.թ., դոցենտ Սամվել Կարաբերկյանը, ապա՝ բ.գ.թ., դոցենտ Սոնա Տոնիկյանը։ 2016 թ. դեկտեմբերից Արաբագիտության ամբիոնի վարիչն է պ.գ.թ., դոցենտ Հայկ Քոչարյանը:
Արաբագիտությունը համալիր գիտություն է, որը ներառում է մի շարք գիտակարգեր։ Այժմ ամբիոնի գիտակրթական գործունեության ոլորտը ներառում է արաբագիտության բոլոր հիմնական ուղղությունները՝ լեզվաբանությունը, միջնադարյան արաբական մշակույթն ու պատմությունը, իսլամագիտությունը, նոր և նորագույն շրջանների արաբական գրականությունը, ժամանակակից տարածաշրջանային խնդիրների ուսումնասիրությունը։ Բացի արաբագիտության ուսումնասիրությունից՝ ամբիոնը զբաղվում է նաև եբրայագիտական ուսումնասիրություններով և Հայաստանում եբրայագիտության զարգացմամբ։
Ամբիոնում աշխատում են ոլորտի ճանաչված և առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար մասնագիտական վերապատրաստում են անցնում թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում, մասնագիտական սերտ համագործակություն են իրականացնում արտերկրի անվանի բուհերի՝ արաբագիտության և հարակից ոլորտների մասնագետների հետ: Ամբիոնի գիտնական-մանկավարժները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, դպրոցական դասագրքերի, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են նաև բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Մեծ կարևորություն է տրվում ակադեմիական ազատությանը և վերլուծական մտքի զարգացմանը։ Ուսումնառության ընթացքում ամբիոնի ուսանողները հնարավորություն են ստանում արաբերենի մեկամյա վերապատրաստում անցնելու Եգիպտոսի, Քուվեյթի, Կատարի և Հորդանանի համալսարանների լեզուների կենտրոններում։ Բացի արաբերենից՝ ուսանողները հնարավորություն են ստանում նաև ուսումնասիրելու երկրորդ արևելյան լեզու։ Ամբիոնը համագործակցում է ՀՀ-ում արաբական երկրների դեսպանությունների, արաբական տարբեր կազմակերպությունների ու հիմնադրամների, ինչպես նաև աշխարհի արաբագիտական տարբեր կենտրոնների հետ, որոնց մասնագետները պարբերաբար դասախոսություններ են կարդում ամբիոնում։
Արաբագիտության ամբիոնն իրականացնում է «Արաբագիտություն» բակալավրիատական և «Կիրառական արաբագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Сотрудники
Заведующий кафедрой, доцент
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Преподаватель
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Преподаватель
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент