Քննադատական մտածողության կիրառումները սփյուռքյան արխիվի վերլուծություններում. դասախոսություն ԵՊՀ-ում ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնում «Քննադատական մտածողության կիրառումները սփյուռքյան արխիվի վերլուծություններում» խորագրով դասախոսություն անցկացրեց Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի (GWZO) (Գերմանիա) հետդոկտորական հետազոտող Կարեն Ջալլաթեանը:
Նոր որակ կհաղորդվի ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում կատարվող հետազոտական աշխատանքներին Համալսարանում կբացահայտվեն և կհետազոտվեն քիմիական ու կենսաբանական համակարգերը մոլեկուլային մակարդակով՝ շնորհիվ լայն հնարավորություններով օժտված նոր սերնդի գազ քրոմատոգրաֆի հետ համակցված տատանողական սպեկտրոսկոպիայի կայանի։ Հայաստանում ԵՊՀ-ն առաջինն է, որին հնարավորություն է ընձեռվել ձեռք բերելու այս համակցված սարքը։
ԵՊՀ ֆիզիկական քիմիայի լաբորատորիան կվերազինվի նոր սարքավորումներով ԵՊՀ քիմիական հետազոտությունների կենտրոնի ֆիզիկական քիմիայի գիտահետազոտական լաբորատորիան կհամալրվի նոր սարքավորումներով, որոնք թույլ կտան ավելի բարձր հարթության վրա տեղափոխելու հեղուկ լուծույթների ֆիզիկաքիմիական ուսումնասիրությունները՝ արդյունքները տպագրելով միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում և ներկայացնելով միջազգային գիտաժողովներում։
Գիտահետազոտական աշխատանքների շարունակական լավարկումը՝ ուշադրության առանցքում Լաբորատոր ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև նորագույն սարքավորումներով վերազինման նպատակով ԵՊՀ-ն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և լուծում այնպիսի խնդիրներ, որոնք ուղղված են կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, նորարարական հետազոտությունների կատարմանը և գիտության զարգացմանը: ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ համալրվել է ԵՊՀ մի շարք լաբորատորիաների նյութատեխնիկական բազան:
Հետազոտական հմտությունների զարգացմանն ուղղված քայլեր ԵՊՀ-ում Գիտահետազոտական աշխատանքների խթանման, միջազգային հարթակներում հետազոտողների գիտական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացվածության ապահովման, ինչպես նաև միջազգային գիտական համագործակցության ընդլայնման նպատակով ԵՊՀ-ում ստեղծված Ակադեմիական գրագրության կենտրոնն իր գործունեությունը հաջողությամբ շարունակում է՝ ակադեմիական գրագրության բնագավառում աջակցելով երիտասարդ հետազոտողներին։
ԵՊՀ-ն՝ մրցունակ մասնագետ դառնալու ուղենիշ Երևանի պետական համալսարանը շարունակաբար ընդլայնում է կրթական ծրագրերի ցանկը, կատարելագործում դրանց բովանդակությունը, ընդլայնում տեխնիկական հնարավորությունները և կատարում ուսանողակենտրոն բարեփոխումներ՝ ուսանողների կրթագիտական, գիտահետազոտական և մշակութային զարգացումն ապահովելու համար:
Կրոնը և խաղաղաշինության էթիկան. միջազգային առցանց գիտաժողով ԵՊՀ-ում Արտերկրի համալսարանների և գիտական կենտրոնների հետ միջազգային համագործակցությունն ու ամրապնդումը ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով ամրագրված նպատակներից են։ Այսօրինակ գործակցության շրջանակում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում անցկացվեց «Արտաքսված և մոռացված․ հայերն առանց Լեռնային Ղարաբաղի» խորագրով միջքրիստոնեական մասնագիտական առցանց գիտաժողով։
Փոփոխություններ մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգում Հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի ռազմավարական առաջնահերթությունները և ուսանողակենտրոն սկզբունքներից բխող բարեփոխումները՝ ԵՊՀ մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք կիրառվում են 2023-2024 ուսումնական տարվանից սկսած:
Հայագիտությունը՝ միջազգային հեղինակավոր հանդեսներում ԵՊՀ-ն, հանդիսանալով գիտահետազոտական հաստատություն, խթանում է միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում հոդվածների հրապարակումը: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այս ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել․ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը փորձում է հայագիտության ոլորտը ներկայացնել միջազգային հարթակներում՝ գիտահետազոտական հոդվածներ տպագրելով գիտական բարձր վարկանիշ ունեցող հանդեսներում:
Գիտահետազոտական նոր նախագծեր ԵՊՀ-ում Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներում Երևանի պետական համալսարանի առաջնահերթ նպատակներից է: Այդ նպատակն իրագործելու համար համալսարանում պարբերաբար կատարվում են լսարանների և լաբորատորիաների վերանորոգման ու նորագույն սարքավորումներով համալրման աշխատանքներ: