- Главная
- Group
- Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոն
Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոն
Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնը հիմնադրվել է 1936 թ.: Այն ղեկավարել են դոցենտ Հ. Մ. Մեսրոպյանը, պրոֆեսորներ Ա. Ա. Եսայանը, Ա. Գ. Սուքիասյանը, Շ. Ն. Պետրոսյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր Խ. Ա. Թորոսյանը, դոցենտ Վ. Հ. Մարուխյանը, պրոֆեսոր Ն. Ա. Ապիյանը, 2005 թ․ մինչ 2021 թ. պրոֆեսոր Ա. Գ. Վաղարշյանը։ 2021 թ. ամբիոնի վարիչ է ընտրվել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Բ. Դանիելյանը։
Ամբիոնն իր գործունեության ընթացքում հրապարակել է ուսումնական և գիտական բազմաթիվ արժեքավոր աշխատանքներ: Առանձնակի ներդրում են ունեցել Խ. Սամուելյանը (1939 թ. լույս է ընծայել «Հին հայ իրավունքի պատմություն» գրքի առաջին հատորը, որն այսօր էլ համարվում է հին հայ իրավունքի ուսումնասիրման լավագույն աղբյուրը, «Հին Հայաստանի կուլտուրան» և այլն), գիտության վաստակավոր գործիչ Ա. Գ. Սուքիասյանը («Կիլիկյան hայկական պետությունը և իրավունքը», «Ուրարտական պետությունը և իրավունքը», «Հին իրանական իրավունքը ըստ Սասանյան Դատաստանագրքի», «Հայաստանի հասարակական-քաղաքական կարգը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում» մենագրությունները), պրոֆեսոր Շ. Ն. Պետրոսյանը (հրապարակել է Խորհրդային պետականության հաստատմանը և Խորհրդային Հայաստանի սահմանադրական զարգացմանը նվիրված մի քանի մենագրություններ), պրոֆեսոր Հ. Ա. Հովսեփյանը (հրապարակել է մենագրություններ հայ քաղաքական իրավական մտքի պատմության հիմնահարցերի վերաբերյալ, նա նաև Մոսկվայում 1986, 1989 և 1993 թթ. լույս տեսած «Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն» ուսումնական ձեռնարկի համահեղինակն է)։ Մեծածավալ ու բեղմնավոր ստեղծագործական աշխատանք է կատարել նաև պրոֆեսոր Ա. Վաղարշյանը, մասնավորապես հրապարակել է դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ պետության և իրավունքի տեսության, հայ ժողովրդի պետության ու իրավունքի պատմության վերաբերյալ և այլն: Պրոֆեսոր Գ. Դանիելյանը 2021 թ. հրապարակել է «Իրավաստեղծ գործունեություն և իրավաբանական տեխնիկա», իսկ 2022 թ.՝ «Վարչական վարույթ և արդարադատություն» ուսումնական ձեռնարկները և այլն:
Ամբիոնում կատարվող գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունները 2005 թ. հետո ամբողջովին վերանայվել են․ ավելացվել է նոր ուղղություն` «Համեմատական իրավագիտություն և պետականագիտություն»: Հետազոտվել են այն երկրների պետաիրավական ինստիտուտները, որոնք որոշակիորեն ուսանելի են Հայաստանի պետաիրավական շինարարության տեսանկյունից: Ամբիոնն ավանդաբար աշխատում է Հայաստանի պետության և իրավունքի պատմության հիմնահարցերի հետազոտման ուղղությամբ, մասնավորապես Հայաստանի առաջին հանրապետության պետաիրավական համակարգը: Իրավունքի տեսության հիմնախնդրիրներից գիտական հետազոտության առարկա են դարձել և իրականացվել իրավաբանական իրավահասկացությունը և օրինականության հիմնահարցերը, իրավունքի կենսագործման հիմնախնդիրները, իրավունքի աղբյուրների արդիական հիմնախնդիրները, իրավաստեղծագործության տեխնիկայի հիմունքները, իրավակիրառական տեխնիկայի հիմնախնդիրները:
Ներկա ժամանակաշրջանում ամբիոնն աշխատում է՝ իր զարգացման համալիր ծրագրին համապատասխան: Առաջին փուլում վերանայվել են դասավանդվող առարկաների ծրագրերը, երկրորդ փուլում աշխատանքներ են տարվում դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, քրեստոմատիաների, պրակտիկումների պատրաստման ուղղություններով: Իրավակիրառական պրակտիկայի պահանջներից ելնելով՝ առաջնահերթ խնդիրներից է դասավանդվող առարկաների ինչպես բովանդակության, այնպես էլ շրջանակի վերակառուցումը: Արդյունքում արդեն մշակվել և դասավանդվում են գործնական ուղղվածություն ունեցող նոր դասընթացներ։
Ամբիոնում աշխատում են ճանաչված գիտնականներ, դատական և գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջնակարգ փաստաբաններ: Ամբինիոնի գիտնական-մանկավարժներն ունեն տպագրված հոդվածներ միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում, նրանց մեծ մասը վերապատրաստում է անցել արտասահմանյան առաջատար բուհերում:
2020-2021 ուստարում ամբիոնն ստեղծել է մագիստրոսական նոր ծրագիր՝ «Համալիր իրավական հետազոտություն»: Ծրագրում ներառվել են ամբողջությամբ նոր առարկաներ, որոնք դասավանդում են տվյալ ոլորտի առաջատար մասնագետները:
Աշխատանքներ են տարվում ժամանակակից` ինտերակտիվ մեթոդիկայով դասավանդում իրականացնելու ուղղությամբ:
Ամբիոնն իրականացնում է նաև «Մարդու իրավունքներ և սահմանադրական արդարադատություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Преподаватель по часовой оплате
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент