- Главная
- Group
- Քաղաքացիական դատավարության ամբիոն
Քաղաքացիական դատավարության ամբիոն
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնը ստեղծվել է դեռևս 1936-1937 ուստարում հիմնադրված Քաղաքացիական իրավունքի ամբիոնի հիմքի վրա, երբ ԵՊՀ գիտական խորհրդի առաջարկությամբ որոշում է կայացվել առանձին ամբիոնների շրջանակում կազմակերպելու Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության հետազոտական և կրթական ծրագրերի իրականացումը (2002 թ․)։
Ամբիոնի առաջին վարիչը եղել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ԵՊՀ պրոֆեսոր Ռ. Պետրոսյանը, որից հետո ամբիոնի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ԵՊՀ պրոֆեսոր, «Մխիթար Գոշ» շքանշանակիր Ա. Իսկոյանը, ԵՊՀ դոցենտ Ս. Մեղրյանը։ 2018 թ. ամբիոնի վարիչ է ընտրվել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Հովհաննիսյանը:
Ամբիոնն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես գտնվել է դատական իրավունքի և սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության տարբեր ձևերի զարգացման առաջատար դիրքերում։ 2008 թվականին ՀՀ-ում ԵԱՀԿ ներկայացուցչության օժանդակությամբ ամբիոնին կից ձևավորվել էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը, որը 2022 թվականից անվանվել է պրոֆեսոր Ա. Իսկոյանի անվամբ։
Ամբիոնի ջանքերով` դասավանդվող բոլոր հիմնական դասընթացներն ապահովված են հայերեն դասագրքերով և գործնական պարապմունքների ուսումնամեթոդական օժանդակ նյութերով։
Ամբիոնի գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղություններն են դատական իրավունքի ինստիտուտները, սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության ոչ դատական ձևերը, հողային իրավունքի, էկոլոգիական իրավունքի, աշխատանքային իրավունքի, ինչպես նաև իրավունքների պաշտպանության միջազգային առանձին կառուցակարգերի հիմնախնդիրների ուսումնասիրությունը։
Քաղաքացիական դատավարության ամբիոնում դասավանդում են իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսորներ, դոցենտներ, իրավաբանական գիտությունների թեկնածու-ասիստենտներ։ Ամբիոնում արդյունավետ գիտամանկավարժական գործունեություն են ծավալում նաև իրավակիրառ ոլորտի բարձրակարգ մասնագետներ ՀՀ Սահմանադրական դատարանից, ՀՀ վճռաբեկ դատարանից, ՀՀ սնանկության դատարանից, ինչպես նաև պետական համակարգի այլ օղակներից։
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են հանրապետությունում ճանաչված և առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ ինչպես ազգային, այնպես էլ օտարերկրյա և միջազգային կառույցներում, ներգրավված են թե՛ գիտական, թե՛ պրակտիկ ուղղվածության տարբեր ծրագրերում։ Ամբիոնի անդամների ակտիվ մասնակցությամբ մշակվել են ՀՀ քաղաքացիական և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերը, ՀՀ սնանկության մասին օրենքը և բազմաթիվ այլ ոլորտային օրենքներ։ Ամբիոնի անդամները նաև ներգրավված են իրավական ակտերի նախագծերի մշակման և քննարկման աշխատանքներում, իրավակիրառ պրակտիկայի վերլուծության և հարցադրումների վերաբերյալ մասնագիտական կարծիքների պատրաստման, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության և այլ օրենքների նորմերի գիտագործնական մեկնաբանությունների աշխատանքներում։
Ամբիոնն իրականացնում է մագիստրոսական հետևյալ ծրագրերը՝ «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» և «Դատական իրավունք և փաստաբանություն» (առկա, հեռակա)։
Сотрудники
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Ассистент
Ассистент
Ассистент