- Главная
- Group
- Քաղաքացիական իրավունքի ամբիոն
Քաղաքացիական իրավունքի ամբիոն
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնը հիմնադրվել է 1936-1937 ուսումնական տարում: Ամբիոնի առաջին վարիչը եղել է ականավոր գիտնական, ԵՊՀ պրոֆեսոր Հ. Ա. Գալիկյանը:
Ամբիոնի կայացման գործում անգնահատելի ներդրում են ունեցել գիտական մեծ վաստակ ունեցող և հանրապետությունում ճանաչված ականավոր գիտնական-իրավաբաններ Ա. Եսայանը, Ռ. Պետրոսյանը, Տ. Բարսեղյանը: Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնում երկարատև պաշտոնավարման ընթացքում ունեցած զգալի ավանդի համար ԵՊՀ գիտական խորհուրդը պրոֆեսոր Տ. Կ. Բարսեղյանին ընտրել է որպես ամբիոնի պատվավոր վարիչ: 2019 թ․ ամբիոնի վարիչ է ընտրվել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Մ․ Հայկյանցը:
Ամբիոնն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես գտնվել է քաղաքացիական իրավունքների պրոպագանդման և տարածման առաջատար դիրքերում:
Ամբիոնի անդամների ջանքերով դասավանդվող բոլոր հիմնական դասընթացներն ապահովված են հայերեն դասագրքերով և գործնական պարապմունքների ուսումնամեթոդական նյութերով․ հրատարակվել են «Քաղաքացիական իրավունքի խնդրագիրք (լուծումներով)» ուսումնամեթոդական ձեռնարկը, «Հայաստանի Հանրապետության ընտանեկան իրավունք» գործնական պարապմունքների ձեռնարկը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք» դասագիրքը (երեք մասով), «Հայաստանի Հանրապետության ընտանեկան իրավունք», «Գործարարական իրավունք», «Միջազգային մասնավոր իրավունք» դասագրքերը, «Միջազգային առուվաճառքի իրավական կարգավորումը» գիտագործնական ձեռնակը, «Հռոմեական մասնավոր իրավունք» ուսումնամեթոդական ձեռնարկը, «Բաժնետիրական իրավունք» ուսումնական ձեռնարկը, «Քաղաքացիական իրավունքի գործնական պարապմունքների ձեռնարկ» (երկու մասով), ինչպես նաև ուսումնամեթոդական մի շարք այլ նյութեր (այդ թվում՝ առցանց)։
Ամբիոնի գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղություններն են՝ քաղաքացիական իրավունքի հիմնական ինստիտուտների՝ սեփականության իրավունքի, պատասխանատվության, պարտավորական իրավունքի, ընտանեկան իրավունքի, մտավոր սեփականության իրավունքի, ներառյալ՝ արհեստական բանականության, ինչպես նաև միջազգային մասնավոր իրավունքի, եվրոպական մասնավոր իրավունքի, կորպորատիվ իրավունքի և գործարարական հարաբերությունների հիմնախնդիրների ուսումնասիրությունը:
Ամբիոնում աշխատում են իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, գիտությունների թեկնածու-դոցենտներ, ասիստենտներ։ Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են հանրապետության ճանաչված և առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ ինչպես ազգային, այնպես էլ օտարերկրյա և միջազգային կառույցներում, ներգրավված են թե՛ գիտական, թե՛ պրակտիկ ուղղվածության տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում: Ամբիոնը մեծ ներդրում ունի ՀՀ քաղաքացիական օրենսդրության մշակման և կատարելագործման գործում, ամբիոնի դասախոսներն իրենց մասնակցությունն են ցուցաբերել ՀՀ Սահմանադրության նորմերի գիտական մեկնաբանմանը, ակտիվորեն ներգրավված են իրավական ակտերի նախագծերի մշակման և քննարկման աշխատանքներում, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի հաստատություններից ստացված իրավական հարցադրումների վերաբերյալ մասնագիտական կարծիքների պատրաստմանը:
Ամբիոնն իրականացնում է հետևյալ կրթական ծրագրերը՝ «Դատական իրավունք և փաստաբանություն», «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» և «Մեդիա և տեղեկատվական իրավունք»:
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент