- Главная
- Group
- Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն
Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն
Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնը հիմնադրվել է 1972 թ. Քրեական իրավունքի ամբիոնի հիմքի վրա: Մինչև 1982 թ․ ամբիոնը ղեկավարել է նրա հիմնադիր, պրոֆեսոր Հ. Մ. Պիվազյանը, իսկ 1983 թ. մինչև 2006 թ.` պրոֆեսոր Լ. Պ. Օհանյանը: 2006 թ. ամբիոնի վարիչ է ընտրվել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Ա. Դիլբանդյանը:
Ամբիոնը ստեղծման առաջին տարիներից ձեռնամուխ է եղել մայրենի լեզվով դասագրքերի և ուսումնական ձեռնարկների ստեղծմանը: Ամբիոնի ջանքերով տպագրվել են «Քրեական դատավարություն» մայրենի լեզվով առաջին ուսումնական ձեռնարկը (1989), «Կրիմինալիստիկա» առարկայի ամբողջական դասագիրքը (1993 թ. լույս է ընծայվել «Կրիմինալիստիկա (տեխնիկա)» բաժինը, իսկ 2004 թ.՝ հրատարակվել «Կրիմինալիստիկա» դասագիրքը):
ՀՀ Սահմանադրության (1995 թ.) ընդունումից հետո մինչ օրս ամբիոնն ակտիվորեն մասնակցում է հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին: Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են տարբեր օրենքների և օրենսգրքերի նախագծերի մշակման աշխատանքներին, մասնավորապես՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի», «ՀՀ դատական օրենսգրքի», «Դատախազության մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ օրենսդրական ակտերի: 2007 թ. ամբիոնը մշակել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը, որի հիման վրա նախապատրաստվել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որն ԱԺ–ն ընդունել է 2021 թ. հունիսի 30-ին, իսկ 2022 թ․ հունիսի 1-ից մտել է ուժի մեջ:
Ամբիոնում շարունակվում են աշխատանքները դասավանդվող առարկաների վերաբերյալ մայրենի լեզվով դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հրատարակման համար: 1998 թ. սկսած՝ գործող օրենսդրության բազայի հիմքի վրա հրատարակվել են հետևյալ դասագրքերը և ուսումնական ձեռնարկները` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն» (ընդհանուր և հատուկ մասերը), «Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը», «Հայաստանի Հանրապետության դատախազությունը», «Կրիմինալիստիկա», «Հանցագործությունների քննության մեթոդիկա: Կրիմինալիստիկական մեթոդիկա», «Իրավաբանական գրագրություն»: Վ. Ենգիբարյանը 2018 թ. հրապարակել է նաև «Առանձին քննչական գործողությունների կատարման տակտիկա» գիտագործնական ձեռնարկը: 2019 թ. ամբիոնը հրապարակել է «ՀՀ արդարադատության համակարգը» և «ՀՀ քրեական դատավարություն. Հատուկ մաս» դասագրքերը:
Ամբիոնի գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունները
Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում քրեական դատավարության իրավունքի, կրիմինալիստիկայի և մյուս ոլորտների ուղղությամբ: Ամբիոնի աշխատակիցները հեղինակ են տասնյակից ավելի մենագրությունների` նվիրված քրեական դատավարության ընդհանուր խնդիրներին, հանցագործությունից զոհ դարձած անձանց իրավունքերի պաշտպանության ապահովմանը, պաշտպանության իրավունքի իրականացմանը, դատական իշխանությանը, մարդու իրավունքերի պաշտպանությանը, քրեական դատավարությունում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառմանը, մինչդատական վարույթին և կրիմինալիստիկայի հիմնախնդիրներին: Մասնավորապես 2001 թ. հրապարակվել են «Քրեական դատավարության պատմական և արդի հիմնահարցերը Հայաստանում», 2011 թ.՝ «Անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովման հիմնահարցերը քրեական դատավարության մինչդատական վարույթում», «Վճռաբեկությունը որպես դատական ակտերի վերանայման ձև ՀՀ քրեական դատավարությունում» (2017 թ.), «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերջնական դատական որոշումների վերանայման հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում» (2018 թ.), «Անչափահասների գործերով վարույթի իրավական և տեսական հիմքերի զարգացումը ՀՀ քրեական դատավարության մինչդատական վարույթում», «Հանցագործությունների քննության կազմակերպման քրեադատավարական և կրիմինալիստիկական հիմքերը» մենագրությունները: Ամբիոնի դասախոսների համահեղինակությամբ 2014 թ. հրապարակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հիմնախնդիրներին նվիրված գիտական հոդվածների ժողովածու» մենագրությունը: Քրեական իրավունքի ամբիոնի հետ համատեղ գիտական թեմայի հետազոտության արդյունքներով 2020 թ. հրապարակվել է «Անչափահասների հանցավորության կանխարգելման հիմնախնդիրները ՀՀ-ում» մենագրությունը:
Ամբիոնը 2020-2021 ուստարում վերանայել և կազմակերպել է մագիստրոսական նոր կրթական ծրագիր` «Քրեական արդարադատություն և փաստաբանություն», որն իրականացվում է առարկայական նոր՝ թարմացված ծրագրերով, ինչպես նաև նոր առարկայի դասավանդմամբ, որը տալիս է գործնական և արդիական գիտելիքներ հատկապես փաստաբանության ոլորտում:
Ամբիոնը գիտամանկավարժական կադրեր է պատրաստում ինչպես ասպիրանտուրայի միջոցով, այնպես էլ հայցորդության կարգով։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Ассистент
Заведующий учебной лабораторией
Ассистент