- Главная
- Group
- Քրեական իրավունքի ամբիոն
Քրեական իրավունքի ամբիոն
ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնը հիմնադրվել է 1937 թ.։ 1938-1984 թթ. ամբիոնը ղեկավարել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Թ. Թովմասյանը, 1991-2000 թթ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Ս. Ղազինյանը։ 2000 թ ամբիոնի վարիչ է ընտրվել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Գաբուզյանը:
Քրեական իրավունքի ամբիոնը ՀՀ-ում քրեական, քրեակատարողական իրավունքի և կրիմինալոգիայի ոլորտում հիմնարար հետազոտություններ կատարող առաջատար կառույցն է, որն էական ավանդ ունի քրեական և քրեակատարողական քաղաքականության, ինչպես նաև օրենսդրության մշակման գործում:
Վերջին տասնամյակների ընթացքում ամբիոնում զգալի աշխատանքներ են տարվել ինչպես ուսումնական գործընթացի բարելավման, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքների մակարդակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Ամբիոնը մշտապես ձեռնամուխ է եղել հայերենով դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հրատարակմանը, մասնավորապես հրատարակվել և վերահրատարակվել են «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (Ընդհանուր մաս)» և «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (Հատուկ մաս)» բուհական դասագրքերը, հրատարակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (ընդհանուր մաս) խնդրագիրքը», հրատարակվել են «Կրիմինալոգիական հետազոտությունների մեթոդիկա», «Կրիմինալոգիական տեսություններ», «Իրավական վիճակագրություն», «Քրեակատարողական իրավունք» ուսումնական ձեռնարկները, ինչպես նաև պատրաստվել են ամբիոնում դասավանդվող մի շարք այլ դասընթացների դասախոսությունների տեքստեր:
Ամբիոնում ակտիվ աշխատանքներ են կատարվում քրեական և քրեակատարողական իրավունքների, կրիմինալոգիայի և մյուս ոլորտների արդի հիմնախնդիրների հետազոտման ուղղությամբ։ Ամբիոնի գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղություններն են՝ անցումային ժամանակաշրջանում հանցավորության զարգացման միտումները, անչափահասների և երիտասարդության հանցավորության ու շեղվող վարքագծի առանձնահատկությունները, հանցավոր վարքագծի մոտիվացիայի, ազատազրկման և դրան այլընտրանք համարվող պատժատեսակների, պատժի նշանակման, կոռուպցիոն հանցավորության, վիկտիմիզացիայի հիմնախնդիրները:
Ամբիոնում հրապարակվել են Հ. Մ. Խաչիկյանի «Ազատազրկում պատժատեսակի կրիմինալոգիական և քրեակատարողական հիմնախնդիրները», Ա. Հ. Գաբուզյանի «Հանցավորության հիմնախնդիրները ՀՀ-ում անցումային ժամանակաշրջանում», Ս. Վ. Առաքելյանի «Հանցավոր բռնություն», Տ. Վ. Սիմոնյանի «Երիտասարդների հանցավորությունը ՀՀ-ում», Ա. Ռ. Մարգարյանի «Անչափահասների հանցավորության և շեղվող վարքագծի հիմնախնդիրները ՀՀ-ում», Ժ․ Ա․ Ստեփանյանի «Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու հիմնախնդիրները» մենագրությունները: Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ՝ գիտական թեմայի հետազոտության արդյունքներով 2020 թ․ հրատարակվել է «Անչափահասների հանցավորության կանխարգելման հիմնախնդիրները ՀՀ-ում» մենագրությունը:
Ամբիոնը մշտապես ներգրավված է եղել Հայաստանի Հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումներում։ Այսպես․ ՀՀ Սահմանադրության (1995 թ.) ընդունումից հետո մինչ օրս ամբիոնի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցել են տարբեր օրենսգրքերի և օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին, մասնավորապես՝ «ՀՀ քրեական օրենսգրքի», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի» և մի շարք այլ օրենսդրական ակտերի: Բացի դրանից, ամբիոնը մշակել է ՀՀ քրեական և քրեակատարողական նոր օրենսգրքերի հայեցակարգերը, դրանց հիման վրա պատրաստել ՀՀ քրեական և քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերը, որոնք ՀՀ Ազգային ժողովը որպես օրենք ընդունեց համապատասխանաբար 2021 թ․ մայիսի 5-ին և 2022 թ․ հունիսի 15-ին: Ամբիոնում աշխատանքներ են տարվում ՀՀ քրեական իրավունքի (ընդհանուր և հատուկ մասեր) և քրեակատարողական իրավունքի դասագրքերի պատրաստման ուղղությամբ:
ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնում դասավանդում են ՀՀ-ում և արտասահմանյան երկրներում ճանաչված իրավաբան-գիտնականներ, ՀՀ իրավապահ և դատական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնող մասնագետներ:
Ամբիոնն իրականացնում է «Քրեական արդարադատություն և փաստաբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։
Сотрудники
Почетный заведующий кафедрой
Заведующий кафедрой, профессор
Профессор
Доцент
Доцент
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Ассистент
Ассистент
Ассистент