«Պետություն և իրավունք» ամսագիրը նշված խորագրով հրատարակվում է 1998 թվականից: Այն «Իրավունք և օրինականություն» ամսագրի իրավահաջորդն է: Ամսագրի հիմնադիրներն են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և ՀՀ իրավաբանների միությունը:
Ամսագիրը հրատարակվում է եռամսյակը մեկ` տարեկան թողարկելով չորս համար:
Ամսագրում հրատարակվում են գիտական և գործնական նշանակության հոդվածներ և նյութեր: Ամսագիրը գրանցված է ԲՈԿ-ի համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում։
Ամսագրում հիմնականում հրատարակվում են ՀՀ իրավաբանների միության անդամ իրավաբանների, ինչպես նաև օտարերկրյա իրավաբան գիտնականների և պրակտիկ իրավաբանների հոդվածները:
Ամսագրում հրատարակվում են նաև հիմնադիրների կազմակերպած գիտագործնական սեմինարների նյութերը:
Գլխավոր խմբագիր` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ի.գ.դ., պրոֆ. Գագիկ Ղազինյան
Խմբագրական խորհուրդ`
Սամվել Դիլբանդյան - ի.գ.դ., գլխավոր խմբագրի տեղակալ
Կարեն Գևորգյան - ի.գ.թ., գլխավոր խմբագրի տեղակալ
Աշոտ Պետրոսյան - պատասխանատու քարտուղար
Հարություն Խաչիկյան - ի.գ.դ.
Գևորգ Դանիելյան - ի.գ.դ.
Արմեն Հայկյանց - ի.գ.դ.
Արթուր Վաղարշյան - ի.գ.դ.
Անդրեյ Տրեբկով - ի.գ.թ. (ՌԴ)
Սերգեյ Առաքելյան - ի.գ.դ.
Վահե Հովհաննիսյան - ի.գ.դ.
Գուրգեն Պետրոսյան - ի.գ.դ. (ԳԴՀ)
Տարոն Սիմոնյան - ի.գ.թ.
Անահիտ Մանասյան - ի.գ.թ.
Ամսագրի արխիվը հասանելի է journals.ysu.am կայքէջում։