«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լե Մանի համալսարանի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար 2023/2024 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն ֆրանսերենն (անգլերեն) է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 10-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն և PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies):