Հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աշխատակիցներն ու սաները Բյուրականում գտնվող ԵՊՀ ուսումնաարտադրական բազայում, որտեղ տեղակայված են Արցախից բռնի տեղահանված 150 ընտանիքներ, կազմակերպեց ավելի քան 40 երեխաների ժամանցը։
Համալսարանականները երեխաների հետ կազմակերպեցին զարգացնող ու սպորտային խաղեր և այլ միջոցառումներ՝ դրանցում հաճախ ներգրավելով նաև նրանց ծնողներին։
Նշենք, որ այսօրինակ նախաձեռնությունները կլինեն շարունակական․ հաջորդիվ կենտրոնի ներկայացուցիչները կայցելեն նաև Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ ուսումնաարտադրական բազա։