Scientific discussion at YSU
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 321 լսարան
Ս. թ. մայիսի 31-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 321 լսարանում կանցկացվի գիտական քննարկում՝ նվիրված տարածաշրջանային արդի խնդիրներին և գործընթացներին:
Գիտական քննարկման շրջանակում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում հյուրընկալվելու են Թեհրանի համալսարանի (ԻԻՀ) քաղաքական և իրավաբանական գիտությունների ֆակուլտետի դեկան Էբրահիմ Մոթաղին, նույն ֆակուլտետի և Կովկասյան հետազոտությունների կենտրոնի դասախոսներ Շիվա Ալիզադեն, Զահրատ Փուսթինչին և Ջաֆար Խաշեն: