International conference entitled "Modern physics of compact stars and relativistic gravity-2023"
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճ
Ս.թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում կմեկնարկի «Կոմպակտ աստղերի արդի ֆիզիկա և ռելատիվիստական գրավիտացիա-2023» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են գերխիտ աստղերի ֆիզիկայի, գրավիտացիայի և տիեզերագիտության բնագավառներին առնչվող արդիական հարցեր։
Գիտաժողովին մասնակցելու են հիսունից ավելի գիտնականներ արտերկրից և Հայաստանից, ինչպես նաև ասպիրանտներ և ուսանողներ։