Book presentation at YSU Faculty of Armenian Philology
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճ
Ս.թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Աշոտ Աբրահամյանի «Իրականություն, լեզվագիտակցություն, նշան» գրքի շնորհանդեսը:
ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայել հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վաղամեռիկ դոցենտ Աշոտ Աբրահամյանի «Իրականություն, լեզվագիտակցություն, նշան» մենագրությունը: Հայ բանասիրության ֆակուլտետը գրքի շնորհանդեսը նվիրում է սիրված գիտնականի և դասախոսի վառ հիշատակին:
Միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի ներկայացուցիչները, Ա. Աբրահամյանի ընտանիքի անդամները, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր: