International conference entitled "Human rights research in Armenia: current and emerging issues"
Ս.թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կանցկացվի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի կողմից կազմակերպվող «Մարդու իրավունքների հետազոտությունը Հայաստանում. արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի նպատակն է հարթակ տրամադրել համալսարանականներին, իրավապաշտպաններին և քաղաքականություն մշակողներին՝ համատեղ ուսումնասիրելու Հայաստանում մարդու իրավունքների արդի և նոր ձևավորվող խնդիրները:
Գիտաժողովին մասնակցելու համար ընտրված հետազոտողներին հնարավորություն կտրվի շարունակական աջակցություն ստանալու 2024 թ. և դրամաշնորհների, միջազգային հետազոտական այցերի և փոխանակումների միջոցով զարգացնելու իրենց հետազոտությունները։ Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան հրապարակելու իրենց հետազոտությունները:
Նրանք, ովքեր հոդված չեն ներկայացնելու, սակայն ցանկություն ունեն գիտաժողովին ներկա գտնվելու, կարող են գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.office.com/e/uj277JKvpq
Գիտաժողովին առչվող այլ մանրամասների ծանոթանալու համար կապ հաստատել david.eile@rwi.lu.se էլհասցեի միջոցով։