“Falsification of History and Reality”: International Conference at YSU
Ս.թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 9:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկելու է ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Պատմության կեղծարարություն և իրականություն» խորագով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Պատմաբանի օրվան:
Երկօրյա գիտաժողովի նպատակն է ներկայացնել պատմության կեղծիքները, հատկապես ադրբեջանցի, թուրք ու նրանց գործակից օտարերկրյա հեղինակների կողմից տարածաշրջանի պատմական իրողությունների կեղծարարությունը և դրա զանազանեցումը համակեցական բոլոր ոլորտներում։
Գիտաժողովին մասնակցելու են ԵՊՀ, ԵՊՄՀ, ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի, Կ. Դ. Ուշինսկու անվան Յարոսլավլի պետական մանկավարժական համալսարանի, Մոսկվայի ճարտարագիտական համալսարանի և գիտական ու փորձագիտական համայնքի այլ ներկայացուցիչներ: