"Turkish-Armenian War of 1920": international conference at YSU
Ս.թ. մայիսի 23-ին և 24-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ նվիրված 1920 թ․ թուրք-հայկական պատերազմի պատմությանը:
Գիտաժողովի շրջանակում ներկայացվող զեկուցումները պետք է ընդգրկեն հետևյալ թեմաները․
- 1920 թ․ թուրք-հայկական պատերազմի պատճառները,
- հայ-թուրքական հարաբերությունները 1918-1921 թթ․,
- ռազմական գործողությունների առանձնահատկությունները,
- պատերազմի լուսաբանումը հայկական և օտար մամուլում,
- պատերազմում պարտության պատճառները,
- պատերազմի հետևանքները,
- թուրք-հայկական պատերազմը և Հայաստանի խորհրդայնացումը,
- թուրք-հայկական պատերազմի ազդեցությունը հայկական ինքնության վրա (հայրենիքում և Սփյուռքում),
- երրորդ պետությունների (Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Արևմտյան երկրներ) դիրքորոշումը պատերազմի ժամանակ,
- թուրք-հայկական պատերազմի համեմատությունը ժամանակաշրջանի այլ պատերազմների հետ,
- թուրք-հայկական պատերազմի պատմագրությունը (հայկական, թուրքական, ռուսական և այլն)։
Մասնակիցներն իրենց զեկուցումների հայտերը (զեկուցման վերնագիրը, ամփոփագիրը (մինչև 300 բառ) և հեղինակի հակիրճ կենսագրությունը) մինչև ս.թ. ապրիլի 10-ը պետք է ուղարկեն՝ լրացնելով առցանց հայտադիմումը։
Գիտաժողովի հայտերի ընտրության արդյունքները կհրապարակվեն ս.թ. ապրիլի 25-ին:
Գիտաժողովում հնչած զեկուցումները կհրապարակվեն գիտական հոդվածների առանձին ժողովածուում։
Հրատարակության համար զեկուցումների հիման վրա գրված հոդվածներն անհրաժեշտ է conferencehistory@ysu.am էլհասցեին ուղարկել մինչև ս.թ. հունիսի 20-ը:
Հոդվածները տպագրվելու են բացառապես «Պատմություն և մշակույթ» հանդեսի սկզբունքներին համաձայն (միայն գրախոսականն ուղարկելուց հետո՝ համապատասխանելով հանդեսի չափորոշիչներին)։
Հավելյալ հարցերի դեպքում կապ հաստատել հետևյալ էլհասցեի միջոցով՝ conferencehistory@ysu.am։